Վերաօծման 9-րդ տարեդարձի առիթով Նիգավանի եկեղեցի է տարվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքըԽաչեվերացին հաջորդող կիրակի Նիգավան համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: 1870 ականներին կառուցված կիսավեր եկեղեցին վերաօծվել է 2015 թվականին։ Նիգավան համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերաօծման 9-րդ տարեդարձի առիթավ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքը: |
|
Ցեղասպանագետները համարում են, որ Արցախի բռնի տեղահանությունը ցեղասպանություն է«Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցները զուգահեռ են անցկացրել Արցախի շրջափակման և Հայոց ցեղասպանության գործողությունների միջեւ: Գիտաժողովը խնդիր է դրել ձևավորել հարթակ ընդդեմ ցեղասպանությունների։ |
|
Կայացել է «Մատյան ողբերգության» հիման վրա գրված «Արեգակն Արդար» կոնցերտի համաշխարհային պրեմիերան«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն Արդար» երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգին ելույթ է ունենեցել «Նիժնի Նովգորոդ» կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովի ղեկավարությամբ: |
|
Խաչվերացին տոնական Պատարագ է մատուցվել Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցումԱրաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Պարթև քահանա Մուրադյանը ներկայացրել է 6-րդ դարում Երուսաղեմից խաչի գերեվարման ու վերարձի իրադարձությունները, դրանցում հայերի ունեցած դերակատարությունը: Խաչափայտը դիպչնում է հայկական հողին ու մաքրաքործում: Երբ Քրիստոս իր արյունը հեղեց խաչին, մահվան գործիքը դարձրեց փրկության գործիք: |
|
Բուհ ընդունված 80 ուսանողներ օգտվում են Հայ առաքելական եկեղեցու ՀՕՖ կրթավճարների ծրագրիցՀայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդը 1997 թվականից սկսած՝ կրթական ու գիտական ծրագրեր է իրականացնում: Հովանավորվող ուսանողների ավելի քան 80 տոկոսը աշխատում է իր մասնագիտությամբ: Ուսանողները ընդգրկվում են ՀՕՖ-ի կամավորական ծրագրերում՝ մասնակցում են ծիրանահավաքի, թարգմանություններ են իրականացնում, այցելում են տարեցների: |
|
Աստվածածնի ծննդյան օրը պատարագ է մատուցվել Նորքի Ս. Աստվածածին եկեղեցումՀայ Առաքելական Եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը: Մարիամը ծնողների՝ բարեպաշտ Հովակիմի ու Աննայի երկար սպասված զավակն էր: Սրբազան ավանդության համաձայն՝ երկուսն էլ հրեշտակի միջոցով են ստանում ուրախալի ավետիսը: Մարիամը համարվում է ուխտի զավակ, քանի որ ծնողերը, ուրախալի լուրն առնելով, խոստանում են իրենց զավակին ընծայել տաճարին: Մարիամը ծնվում է Քրիստոսից 15 կամ 16 տարի առաջ, մեծանում այն տաճարում, որի քահանայապետը Զաքարիան էր՝ Հովհաննես Մկրտչի հայրը: |
|
ՀՕՖ-ը գործընկեր կազմակերպությունների հետ խթանում է երիտասարդների աշխատուժի զարգացմանը«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և կոնսորցիումի գործընկերների՝ Ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի, և «Սիվիտտա» Հայաստանի կողմից: Ծրագրի նպատակն է 10-ը հազար երիտասարդի՝ այդ թվում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող հմտություններով: Ծրագրին արդեն մասնակցել է 15-29 տարեկան 5200 երիտասարդ: Նրանցից աշխատանքի է անցել 1700-ը: |
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգՈւսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ առանձնակի խորհուրդ ու նշանակություն ունի կրթության մշակների ներկայությունը հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում, որտեղից սկիզբ է առել հայալեզու ուսուցումն ու կրթությունը։ |
|
Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման առիթով եկեղեցի է բերվել Բժշկության աղոթագիրքըԱյս տարի լրանում է Արագածոտնի թեմի Վարդենիս համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման 12-րդ տարեդարձը: Այդ առիթով Սուրբ Նարեկ մատուռից եկեղեցի է բերվել բազմաթիվ հրաշագործություններով, բժշկություններով հայտնի Ավետարանը: Սուրբ գիրքը հրատարակվել է 1710 թավկանին: Ժողովուրդն այն անվանել է Պապեյ Նարեկ, որովհետև գիրքը պահպանել են Պապեյ տոհմի անդամները: Ներկայում Ավետարանը վերադարձվել է գյուղ, վերջնականապես հանգրվանել է Վարդենիսի Սուրբ Նարեկ մատուռում է՝ հատուկ պահպանության ներքո: |
|
Աստվածամոր Վերափոխման տոնի առիթով «Երազ» այգում տոնախմբություն է կազմակերպվել«Նավակատիք» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն ու «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը Վերափոխման տոնի երեկոյան «Երազ» այգում մարդկանց խաղեր են առաջարկել, հրավիրել են պարելու, պատմել տոնի ավանդությունները: |
|
Աստվածամոր Վերափոխման տոնին Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է Սուրբ և անմահ պատարագՊատարագիչ Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը խոսել է Ատվածամոր դերի ու մարդկության փրկության մասին: Սուրբ Մարիամը յուրահատուկ տեղ է զբաղեցնում հայ եկեղեցու սրբերի դասում: Նա երկինք է փոխադրվել ոչ միայն հոգով, այլև մարմնով: Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ պատարագի ավարտին կատարվել է խաղողօրհնեքի արարողություն: |
|
Աստվածամոր վերափոխման տոնի առիթով կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ- մրցույթՄալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում անցկացվել է «Մայրություն և ընտանիք» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Արդեն երրորդ տարին է՝ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները խաղ-մրցույթով են նախապատրաստվում Աստվածամոր տոնի պատարագին: Ավելի քան 10 թիմերի միջեւ ընթացող թեժ պայքարում հաղթող է ճանաչվել Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցու երիտասարդաց միության «Խաչ» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Զորավոր Ս. Աստվածածնի «Զորավոր» միությունը, իսկ երրորդ հորիզոնականը` Առաջնորդանիս Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միությունը։ |