Պարը ներքին ապրումների, հույզերի ու զգացմունքների համակարգ է: Պարը խոսում է ի՛ր լեզվով: Այն հասկանալու համար պետք է իմանալ տվյալ պարի ծագման պատմությունը, ազգային պատկանելությունը, ստեղծման հիմքում դրված գաղափարը:  Տանգոյի կրքոտությունը, քոչարիի խրոխտությունը և բալետի պլաստիկան կարող են հուզել անգամ ամենաանտարբեր դիտողին:
Հաղորդմանը մասնակից պարողներն ու պարուսույցները կօգնեն հասկանալ, սովորել պարի լեզուն, գուցե նաև խոսել այդ լեզվով: