Մշակութային ազդագիր 07.10.2019


Հոկտեմբերի 1-ին 86 տարեկանում կյանքից հեռացավ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:
Սաթէ-Աթղը թատերական միությունը, Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ համատեղ ներկայացրեց ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերի թատրոնին նվիրված միջոցառումների շարք:
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառումների շրջանակում, տարեցների միջազգային օրը, Նորքի տարեցների տուն-ինտերնատի բնակիչները Տիկնիկային թատրոնի բեմում ներկայացրին բանաստեղծի գործերը:
«Հայֆեստ» 17-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 1-ից 8-ը:
«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան առաքելությունը նշեց հիմնադրման 30-ամյակը:
Երևանի պետական կամերային թատրոնում բացվել է գեղանկարիչ Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու անհատական ցուցահանդեսը:
Երևանի Հովհաննես Թումանյանանի անվան տիկնիկային թատրոնում «Գելը» ներկայացման պրեմիերան էր:
 

Մշակութային ազդագիր 30.09.2019


«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում բացվեց եվրոպական երկրների հնատիպ գրականության ցուցադրություն:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսաբնակ նկարիչ Աշոտ Աշոտի՝ Աշոտ Ղազարյանի անհատական ցուցահանդեսը՝ «Աֆեկտում» ընդհանուր վերտառությամբ:
Հայաստանի ազգային արխիվի և ֆրանսիական Շոահի հուշահամալիրի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մայիս Ռաֆայելյանի 80-ամյակի առիթով Մայր թատրոնի Փոքր բեմում մեծարման երեկո էր կազմակերպվել:
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծի շրջանակում ներկայացրել է  «Լույսեր, տեսախցիկ, Սարոյան» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան:
Երեւանում անցկացվեց «Իտալիայի բույրերը. բուրմունք և ծես» խորագրով քառօրյա համաժողովը:
 

Մշակութային ազդագիր 23.09.2019


Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի տոնական միջոցառումները Գյումրիում:
«Էրեբունի» արգելոց հնավայրում մեկնարկել է իններորդ պեղաշրջանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի նոր համալիրում ցուցադրվում են նաև Մայր Աթոռի արվեստի հավաքածուի նմուշներ:
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 85-ամյակը նշվել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Մինչև հոկտեմբերի 25-ը «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 14-րդ միջազգային փառատոնի օրերին մարզերում, Արցախում և մայրաքաղաքում կթևածի թումանյանական շունչը:
90-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանի սկիզբն ազդարարեց «Մատնաչափիկը» ներկայացման պրեմիերայով:
 

Մշակութային ազդագիր 16.09.2019


Սունդուկյանի «Փոքր բեմում» Մաթեի Վիշնիեկի «Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» ներկայացման առաջնախաղն է:
Հայ հանդիսատեսին ներկայացվեց «Կիլիկիա. Առյուծների երկիրը» Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող խաղարկային կինոնախագիծը: 
Նախագահական նստավայրում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա բացառիկ ցուցահանդես:
Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվել է Արամ Իսաբեկյանի աշխատանքների ցուցահանդեսը:
«Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրում անցկացվեց «Թաղիքի օր»  ցուցահանդես փառատոնը։
Ֆրանսիացի պոետ, արձակագիր և թարգմանիչ Ժերար դը Ներվալի «Քիմեռներ» բանաստեղծական շարքը լույս է տեսել հայերեն առանձին գրքույկով` Շուշանիկ Թամրազյանի բնագրային թարգմանությամբ:
 

Մշակութային ազդագիր 09.09.2019


Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան է։ Տարին հոբելյանական է նաեւ վարպետի՝ Երվանդ Մանարյանի համար, լրացել է նրա 95–ամյակը:
Նախորդ շաբաթ նախագահական նստավայրում ցուցադրվեցին աշխարհի հնագույն՝ Կապիտոլյան թանգարաններից բերված 2-րդ և 3-րդ դարերի հին հռոմեական խճանկարներ: 
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն»:
Նկարիչների միությունում բացվել է Մարի Հովելյան-Հակոբյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Երևանում առաջին անգամ ցուցադրվում են թբիլիսահայ նկարիչ Լեվ Բայախչևի ստեղծագործությունները։
Ուսումնական տարեսկզբին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց այբբենարանների ցուցահանդես:
 

Մշակութային ազդագիր 02.09.2019


Ամփոփվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:
Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կայացել է «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը: 
Երեւանում մեկնարկել է «Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնը»:
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանի «Գունային խանդավառություն» խորագիրը կրող հինգերորդ անհատական ցուցահանդեսը։
Նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի՝ Հաղթոյի 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:
Հայերեն են թարգմանվել Ուիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածաշարը և Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպը:
 

Մշակութային ազդագիր 22.07.2019


Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Դեպի Արևելք» գրքի շնորհանդեսը և «365 օր անց» խորագրով ամենամյա հաշվետու ցուցահանդեսը:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմելի է պատրաստվում «Լոռեցի Սաքոն» ներկայացումը: 
Երևանում Ավետ Ավետիսյան 19 հասցեում բացվել է Անդրանիկ Քոչարի անվան լուսանկարչության թանգարանը:
Հայաստանի ազգային գրադարանում հայ անվանի գրող, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթի 150-ամյակի առթիվ կազմակերպվել էր ցուցադրություն:
Բեյրութի «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը:
Լույս է տեսել Ավետիք Իսահակյանի ակադեմիական 14 հատորյակի վեցերորդ հատորը:
 

Մշակութային ազդագիր 08.07.2019


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ Կառլոս Ռեյգադասի և մոլդովահայ ռեժիսոր Արթուր Արիստակեսյանի հետ հանդիպումը:
Փառատոնի ավանդական հանդիպումներից է «Պրեսս կոկտեյլը», որի ընթացքում լրագրողները հնարավորություն են ունենում ազատ շփվել փառատոնի հյուրերի հետ, հարցեր ուղղել նրանց: 
Հուլիսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 8-ից 12-ը «Այրարատ» կինոթատրոնում անցկացվեց «Կինոյի տաճար» ցուցահանդեսը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին:
«Արամե» պատկերասրահում բացվել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդեսը:
Հայաստանի նկարիչների միությունում է բացվել է Ռուբեն Էնֆենջյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Տեսնել տիեզերքը» խորագրի ներքո:
 

Մշակութային ազդագիր 08.07.2019


Հուլիսի 7-ին մեկնարկեց 16-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:
Նկարիչների միությունում բացվել է հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված հայ մշակույթի ականավոր գործիչներ Կոմիտասին և Հովհաննես Թումանյանին:
Հայաստանի ազգային գրադարանը տոնում է պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակը: 
Ազգային գրադարանում պետական կարգավիճակ ստանալու հարյուրամյակի միջոցառումների շրջանակում ցուցադրվել են եզակի նմուշներ՝ Անձեռմխելի գրականության բաժնից:
Հայաստանում էր աշխարհահռչակ քանդակագործ Լորենցո Քուինը:
Աննա Քոլոզյանի «Թաղիքարշավ» նախագծի շրջանակում «Մոռացված արհեստի վերապրում» խորագրով ցուցահանդես բացվեց Երևանի պատմության թանգարանում:
 

Մշակութային ազդագիր 01.07.2019


ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի ու կինոյի բազմաթիվ սերունդներ կրթած Ռաֆայել Ջրբաշյանի հիշատակին նրա ուսանողները հուշ-երեկո էին կազմակերպել:
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է քանդակագործ Կարեն Թերզյանի՝ Թերզոյի անհատական ցուցահանդեսը:
Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Լաուրա Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը:
Ռեժիսոր Սարգիս Արզումանյանը «Գոյ» թատրոնում բեմադրել է Ալբերտ Քամյուի «Օտարը»։ 
«Ամսվա հրատարակչություն» նախաձեռնության շրջանակներում «Զանգակ» գրատանն ընթերցանության երեկո էր։ Գրքասերներին մի հարկի տակ էր համախմբել Ջաքլին Վուդսոնի հանրահայտ «Ամեն բարություն» գիրքը:
Պատանի հանդիսատեսի թատրոնում Պետեր Տուրրինիի «Առնետաորս» համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան էր: Այն թատրոնի պատմության մեջ առաջին 18+ գործն է, էքսպերիմենտ է՝ մեկ գործողությամբ:
 

Մշակութային ազդագիր 24.06.2019


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է Ժանսեմի անվան պատկերասրահ:
Արևելագիտության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը և Մաշտոցյան մատենադարանը գիտաժողով էին կազմակերպել` նվիրված հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի հիշատակին:
Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ամերիկաբնակ գեղանկարիչ Սամվել Մարությանի անհատական ցուցահանդեսը:
Տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստը:
Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է կավագործ Ռիտա Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը:
Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացված են Արաբկիրի հայորդյաց տան գեղանկարչության դասարանի սաների «Անխելք մարդը» հեքիաթի նկարազարդումները:
 

Մշակութային ազդագիր 17.06.2019


Հուլիսի 7-ից 14-ը Երեւանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը:
Ֆրանսիացի պատմաբան պրոֆեսոր Ժան Նոել Գրանդոմն անդրադարձել է 1915-23 թվականներին ֆրանսիական բանակի և նավատորմի օգնությանը հայերին:
Համազգային հայ կրթական և մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախումբը հյուրախաղերով հանդես եկավ Համազգային պետական թատրոնում:
«Լօֆթ» կենտրոնի երեկոն օրերս բուլգակովյան տրամադրությամբ էր լցված. թեմատիկ դասախոսություն, գրքեր, ցուցահանդես ու թատերական պերֆորմանս: 
Լույս է տեսել «Աննա Ֆրանկի օրագիրը»` նոր բնագրային թարգմանությամբ:
Երևանում անցկացվեց «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը: