«Ախալցխա» պարային համույթի սաները հյուր էին Ամենայն հայոց կաթողիկոսին


Օգոստոսի 24-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրերն էին Վիրահայոց թեմի Ախալցիխայի հոգևոր տեսչության հովանու ներքո գործող պարային համույթի սաները: 

Քարինջ գյուղում վերաօծվեց Սուրբ Կարապետ եկեղեցին


Օգոստոսի 15-ին Լոռվա Քարինջ գյուղում սպասված տոնախմբություն էր: Համագյուղացիների ջանքերով վերակառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին վերաօծվեց: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հորդորեց մշտապես աղոթք հնչեցնել Սուրբ Կարապետում և բանուկ պահել եկեղեցի տանող ճանապարհը:

Հոգևոր համերգի երեկո՝ Վերափոխման տոնի նախօրեին, Մայր Աթոռի մատենադարանի այգում


Մայր Աթոռի լուսարարապետությունը համերգային երեկոներ է կազմակերպում «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի հարակից պուրակում: Օգոստոսի 11-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնի նախօրեին, հոգևոր երգեր կատարեցին Մայր Աթոռի միաբան սարկավագները: Ապա՝ սարկավագները բեմահարթակը զիջեցին «Հովեր» երգչախմբի անդամներ Արուս Խաչատրյանին և Ֆրանսիայից ժամանած Սուսաննա Բագամյանին: 

Ս. Աստվածածնի վերափոխման տոնը` Արաբկիրի նորակառույց եկեղեցում


Երևանի Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցում առաջին անգամ էր նշում Ս. Աստվածածնի վերափոխման տոնը և խաղողօրհնեքը:

Ժողովրդական և հոգևոր երգի երեկոներ Մայրավանքի կանաչապատ գոտում


Մայր Աթոռի բարեկարգմանը զուգահեռ ընդարձակվում են կանաչապատ գոտիները: Հատկապես «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի այգին դարձել է էջմիածինցիների, եկեղեցի այցելող հավատացյալների ու զբոսաշրջիկների սիրելի զբոսավայրերից մեկը: Մայր Աթոռի լուսարարապետությունը ժողովրդական և հոգևոր երգի երեկոներ է կազմակերպում այգում՝ Ս. Աստվածածնի վերափոխման տոնին ընդառաջ: Մայր Աթոռի առաջարկը սիրով ընդունել է Սայաթ-Նովա մշակութային միության Ջիվանու անվան աշուղական դպրոցը:

Օծվեց Արդվիի Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի դամբարան-մատուռին կից զանգակատան խաչը


Օգոստոսի 2-ին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օծվեց Արդվի համայնքի Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետի դամբարան-մատուռին կից վերակառուցված զանգակատան խաչը: 

Մանուկ դպիրներն առաջին անգամ բարձրացան Ս. Էջմիածնի խորան


Իրենց տպավորություններն ու ապրումներն են փոխանցում առաջին անգամ Ս. Էջմիածնի խորան բարձրացած մանուկ դպիրները:

Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդես Նկարիչների միության շենքում


Նկարիչների միությունում բացվեց հավաքական ցուցահանդես՝ նվիրված 2800–ամյա Երևան քաղաքին։

Ջերոնիմո Ստիլտոնը հանդիպեց երեխաներին


Լույս է տեսել Ջերոնիմո Ստիլտոնի «Նոստրամկնուսի խորհրդավոր ձեռագիրը» գիրքը: Ջերոնիմո Ստիլտոնը երեխաների հետ հանդիպեց ՝ «Զանգակ» հրատարակչության հրավերով՝ Ամառային ընթերցանություն մանկապատանեկան ծրագրի շրջանակում:  

Սկսվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բերքահավաքը


Հուլիսի 8-ին Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը:

Պայծառակերպության տոնին նշվում է նաև Հովհանավանքի ուխտի օրը


Պայծառակերպության տոնին նշվում է նաև Հովհաննավանքի ուխտի օրը: Ավանդույթի սկիզբը Գարեգին Բ հայրապետն է դրել: Այն նշվում է   2013 թվականից, հենց այդ ժամանակ է առաջին անգամ Մայր Աթոռից  դուրս բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքներն ամփոփող արծաթյա մասնատուփն ու տարվել Հովհաննավանք: Ըստ ավանդության,  Գրիգոր Լուսավորիչ հայրապետը վանքը հիմնել է Հովհաննես Մկրտչի մասունքների վրա: Մեծաթիվ հավատացյալներ եկել էին մասնակցելու տոնական պատարագին և արժանանալու Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքի օրհնությանը:

Մայր Աթոռի ուսումնական հաստատությունների մանկավարժական ժողովը


Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ յուրաքանչյուր կիսամյակի ավարտին տեղի է ունենում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ուսումնական հաստատությունների մանկավարժական ժողովը: Այս տարի այն անցկացվեց հուլիսի 2-ին: