Ձայնագիր 17.11.2018


Գնչուներ, ցլամարտիկներ, կիրք, սեր, դավաճանություն․ նոր «Կարմենի» առաջնախաղը Դուբայի օպերային թատրոնից հետո նաև մեր օպերայի և բալետի թատրոնում է կայացել։ 
Հայաստանում բալետի պարողների 90%-ը բանակային ծառայությունից հետո չի վերադառնում բալետային արվեստին և ստիպված է լինում այլ աշխատանք փնտրել: 
Բորիս Բերեզովսկու, Դանիել Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Ա. Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը:
Կինոյի համար Արամ Խաչատրյանի գրած գործերը հնչեցին «Խաչատրյան նոն ստոպ» համերգային ծրագրի շրջանակում։

Ձայնագիր 10.11.2018


Անկախացումից հետո առաջին անգամ Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում մանկական ներկայացում է բեմադրվել. բեմում «Չիպոլինոն» էր:
Հայկական ջազֆեստի բացման համերգը նշանավորվեց համաշխարահային ճանաչում ունեցող շեփորահար Արթուրո Սանդովալի ելույթով: 
Դաշնակահար և մանկավարժ Յուրի Հայրապետյանի ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոն՝ երաժշտի հայրենիքում։
Արամ Խաչատրյանի հայտնի և հազվադեպ հնչվող ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, դիրիժոր Հարություն Արզումանյանի և թավջութակահար Ալեքսանդր Ռամի կատարմամբ։
 

Ձայնագիր 03.11.2018


Յան Մաքսին. երաժիշտ, ում թավջութակը երգում է երաժշտական տարբեր գործիքների ձայներով, իր տիրոջ նման, որը երգում է 15 լեզվով։ «Ձայնագրի» տաղավարում երաժշտական ամենատարբեր ոճեր միահյուսելու սիրահար Մաքսինն է։
Անվանի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը երաժշտական երկու հանդիպում է ունեցել  իր արվեստի սիրահարների հետ։
Հայաստանում առաջին անգամ հյուրընկալվել է բրազիլացի անվանի դիրիժոր Դեբորա Վալդմանը։ 
 

Ձայնագիր 27.10.2018


Պուչինիի հանրահայտ «Մադամ Բաթերֆլայ» օպերան՝ տասը տարվա ընդմիջումից հետո: «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» միջազգային գիտաժողով՝ կոմպոզիտորի ուսանողների, թոռնուհու, անվանի երաժիշտների ու հետազոտողների մասնակցությամբ: 
«Մշակութային դեսպան» ֆոլկլյոր պարի միջազգային փառատոնը՝ հոկտեմբերի 19-ից 31-ին, Հայաստանում։ 
Վիլյամ Սարոյանի՝ քչերին հայտնի երգերը:   
 

Ձայնագիր 20.10.2018


Ռուս դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝  «Մոսկվայի մենակատարների» և Յուրի Բաշմետի կատարմամբ։  
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին միացել է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Խաչատրյանի և ջազի՝ առաջին հայացքից անհամատեղելի թվացող միախառնումով ազդարարեցվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 6-րդ փառատոնի մեկնարկը։ 
Դաշնամուր Հյուսիսային պողոտայում՝ «ՓՈՒՇ» նախագծի շրջանակում։
 

Ձայնագիր 13.10.2018


Մոնսերատ Կաբալյե․ 85 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար օպերային երգչուհին։ Համերգ՝ նվիրված բել կանտոյի մեծ վարպետին: 
Հյուրախաղեր Մոսկվայի Մեծ թատրոնում, Դուբայի և Քուվեյթի գերժամանակակից թատրոններում․ ներկայացվել են նոր բեմադրություններ։ «Ձայնագրի» տաղավարում Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն է։
Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան այսուհետ կզարդարի մեր օպերային թատրոնի երկացանկը։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մշակութային իրադարձություններից մեկը «Մանոնի» հայաստանյան պրեմիերան էր: 
Համերգ՝ նվիրված մեծանուն երաժիշտներ Սթիվեն Իսերլիսի 60-ամյակին և Լևոն Չիլինկիրյանի 70-ամյակին. բեմում հոբելյարներն էին։ 
Նորայր Քարտաշյանի և «Մենուա» նվագախմբի համերգը՝ «Հայկական ավանդական և ժամանակակից երաժշտություն» խորագրի ներքո։
 

 

Ձայնագիր 06.10.2018


Կյանքի 94-րդ տարում Ֆրանսիայում իր տանը մահացավ Շարլ Ազնավուրը։ 
Վիեննայի տղաների երգչախմբի երևանյան համերգը նվիրված էր Շարլ Ազնավուրի հիշատակին:
Աշխարհի լավագույն ֆլեյտահարներից մեկը՝ ֆրանսիացի Էմանուել Պայուն իր կատարումը Հայաստանում նվիրել է Շարլ Ազնավուրին:
Ի հիշատակ Ազնավուրի՝ հոկտեմբեր 4-ին, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգ էր:
 

Ձայնագիր 29.09.2018


Հինգերորդ անգամ մեկնարկեց «Կոմիտասը» խորագրով միջազգային գիտաժողով- փառատոնը:
«Կոմիտասյան օրեր Էջմիածնում» միջոցառումների շարք է անցկացվել:
Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, տոնական համերգ էր Հառիճավանքում:
Նշվեց օպերային երգիչ Կոնստանտին Սիմոնյանի բեմական գործունեության 50-ամյակը:
«Արտասաքս» սաքսոֆոնահաների քառյակի համերգը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում։
 

Ձայնագիր 22․09․2018


Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բալետային երկու ներկայացում է հանձնվել ունկնդրի դատին։ 
Մեկնարկել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 թվականների  համերգաշրջանը։
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսուհետ կհնչի երգեհոնային երաժշտություն որակյալ երգեհոնով։ 
Հայաստանի Անկախության օրվան նվիրված համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  և հրավիրյալ արտիստների կատարմամբ։
 

Ձայնագիր 14.07.2018


«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի ելույթը:
Էստրադային-ջազային բացօթյա համերգ՝ նվիրված Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին։
Ֆրանսիական «Մուզիկատրեզ» երգչախումբը Երևանում համատեղ համերգ տվեց «Հովերի» հետ:
«Իմբրոգլիո» սեքստետը հուլիսի 13-ին ելույթ ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
 

Ձայնագիր 23.06.2018


Հունիսի 16-ին «Հորտուս Մուզիկուսը» ելույթ ունեցավ Զվարթնոց տաճարում: Համերգը Եվրոպայի երաժշտական պատմության միջով բացառիկ ճամփորդություն էր։
«Մեր դարաշրջանի վերջին ռոմանտիկ». ժամանակակիցներն այսպես են անվանում ամերիկացի անվանի դաշնակահար Ջերոմ Ռոուզին:  Օրերս դաշնակահարը Հայաստանում էր:
Պրեմիերաներ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի համատեղ համերգի շրջանակում։
Երևանում էր մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, վրացի անվանի դաշնակահար Նինո Բակրաձեն։
Նա արարում է՝ այսպես է բացատրվում «Նարէ» անվանումը։ Տարեցների երգչախմբի կազմում արարում են 12 պրոֆեսիոնալ երաժիշտներ:
«Նոր մեղեդիներ հին քաղաքում»․ հունիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագել են հայտնի հայ ջազմենները: 
 

Ձայնագիր 30.06.2018


Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը ժամանել է Երևան։ 
«Արմեն Ահարոնյան և ընկերներ»․ ամերիկաբնակ դաշնակահարի հեղինակային իմպրովիզացիաներ, հայտնի արտիստներ՝ մեկ բեմում։ 
«Մոցարտ. հատվածներ օպերաներից»՝ բեմում օպերայի և բալետի թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցներն էին։
«Երաժշտության գանձեր-Հայաստան» ձայնասկավառակ. տարբեր երկրների 14 երգչախմբեր կատարել են տարբեր հայկական խմբերգեր։
Վարպետության դասեր՝ պնձյա փողային գործիքներ նվագող պատանիների համար․«ԵրազԱրտ»-ը եզրափակվեց։