Ֆիլմաշար կինոաշխարհի հայտնի դեմքերի կյանքի ու գործի անհայտ էջերի, էկրանին ու դրանից դուրս եղած պատմությունների մասին: 

Քշիշտոֆ Կեսլյովսկի


«Ամեն մարդու կյանքում ինչ-որ մի առեղծված կամ ողբերգություն կա: Մարդիկ այդ մասին չեն սիրում պատմել: Ամաչում են ցուց տալ իրենց վերքերը, վախենում են թույլ երևալ: Դրա համար էլ ես միշտ ցանկացել եմ, որ իմ ֆիլմերի համար կինոխոցիկն ինքը հերոս գտնի: Հնարավոր է՝ նա մարզադաշտում նստած տասը հազարից մեկն է...»:
Քշիշտոֆ Կեսլյովսկի՝ համաշխարհային կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկը: 
 

Նորման Ուիսդոմ


Արվեստում ամենադժվար բանը ծիծաղեցնելն է, իսկ նա հիանալի էր դա անում: Նորման Ուիսդոմը՝  Չապլինի ամենասիրելի ծաղածուն: Ուիսդոմի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ «Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում:   

Պիտեր Օ’Թուլ


Նրա կերպարն անմոռաց է՝ մեծ կապույտ աչքեր, անսպառ հմայք, բացառիկ տաղանդ: Կինեմատոգրաֆի մեծագույն արտիստներից մեկի՝ Պիտեր O’Թուլի ստեղծագործական կյանքն ու ճակատագիրը՝ մեր էկրանին:

Վիմ Վենդերս


«Ես զավթիչ եմ, ցանկանում եմ զավթել մարդկանց ուղեղները, ցանկանում եմ դրանց մեջ դնել կերպարներ, գաղափարներ, որոնք կարող են ավելի ուղիղ ցույց տալ աշխարհն ու հենց իրենց կյանքը: Յուրաքանչյուր մարդ կարող է ճակատագիր փոխել: Սա է իմ քաղաքականությունն ու հավատամքը»: 
Վիմ Վենդերս
 

Մարչելո Մաստրոյանի


«Հիշում եմ նաև անգամ լույսից ու լռությունից եկող զգացողություններս, երբ Երուսաղեմում էի. միստիկ մառախուղ էր: Հիշում եմ մանկությունս, երբ ուզում էի պարզել` ինչ է լինելու այս աշխարհի հետ, ինչ կկատարավի 2000 թվականին: Ես այնքան էի ուզում լինել այդ ժամանակ ու հիշել դա: Հիշել այնպես, ինչպես ծեր փիղն է հիշում: 
Որքան ինձ հիշում եմ, ես միշտ այնքա~ն հետաքրարքասեր եմ եղել, այնքա~ն հետաքրքրասեր…»:  
Մարչելո Մաստրոյանի 
 

Հենրիկ Մալյան


Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միմիայն մեկ հանդիսատեսի, եթե ես ազնվացրել, իսկապես ուրախացրել կամ մաքրել եմ միմիայն մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ ինձ անվանելու արվեստի գործիչ: Աշխարհը՝ լիքը դահլիճներ... ինձ՝ միայն մեկ հոգի, մեկ մարդ, մեկ հանդիսատես». Հենրիկ Մալյան:

Alt

Անդրեյ Տարկովսկի


Իսկական ճամփորդության համար մի ճանապարհ կա՝ դեպի ներաշխարհ... Ճամփորդելն աշխարհի շուրջ ընդամենը կարող է խորհրդանշական լինել: Ուր էլ լինենք՝ մենք միշտ փնտրելու ենք մեր հոգին». Անդրեյ Տարկովսկի

Ֆյոդոր Խիտրուկ


Ֆիլմեր ստեղծելիս նա երբեք չէր մտածում, որ դրանք հատկապես երեխաների համար են: Բայց դրանց ստեղծման ընթացքում նա մանկանում էր:
Ֆյոդոր Խիտրուկ՝ Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում:

 

Էմիր Կուստուրիցա


Միշտ կլինեն մարդիկ, որոնք կփորձեն քեզ գետնին գամել: Նրանք անգամ հերթի կկանգնեն դրա համար: Բայց ժամանակ առա ժամանալ պետք է պոկվել նրանցից: Բոլորը պիտի վայելեն  թռիչքի բերկրանքը»:
Էմիր Կուստուրիցա՝ 21-րդ դարի հանճար հայտարաված ռեժիսոր:

 

Օդրի Հեփբերն


Տոհմական ազնվարյուն արիստոկրատին հատուկ՝ նա երբեք չխոսեց իր մասին: Փոխարենը երախտիքով էր հիշում բոլոր նրանց, ովքեր եղել են իր կողքին: Կինոյի արքայադուստր և հրեշտակ» Օդրի Հեփբերնի կյանքը՝ Հայտնի-անհայտ» հաղորդաշարում:

Լուիս Բունյուել


Նա փոխեց կինոաշխարհը, իսկ իրեն միշտ մնաց հավատարիմ: Ապրեց ու ստեղծագործեց երեք երկրում, բայց ստեղծեց համաշխարհային արվեստ: Այս կինոռեժիսորը Սյուրռեալիզմի վարպետ» Լուիս Բունյուելն է: Իսպանացի մեծ դասականի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում:

 

Յուրի Նորշտեյն


Որ պահից է սկսվում պատկերման ֆենոմենը էկրանին՝ հանելուկ է: Ո՞ւր է այն կետը, որը տեսնելուց հետո կարելի է ասել՝ այ, հենց սրանից է սկսվում մուտիպլիկացիան: Չգիտեմ: Գիտեմ միայն, որ կա սպիտակ թուղթ, որը բացակա է խաղարկային կինոյում: Եվ ուր էլ խցիկդ պտտես, դու արդեն այդ սպիտակի մեջ տուն ունես». Յուրի Նորշտեյն: