Ապաշխարություն, մաս 1-ին


Ապաշխարության խորհուրդը մեղքերի թողություն ստանալու խորհուդն է:  Ի՞նչ է մեղքը, որքանո՞վ է այն գիտակցված մարդու կողմից, ինչպե՞ս է հնարավոր արդարանալ: Զղջում, խոստովանություն, հատուցում. ինչու՞ են կարևոր այս երեք պայմանները ապաշխարության խորհրդի կատարման համար: Կարևո՞ր է արդյոք ձեռնադրված հոգևորականին դիմելը և որո՞նք են հատուցման ճանապարհները:  Մեկնաբանում և ներկայացնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:
 
 

Կարգ հիվանդաց կամ վերջին օծում


Հիվանդաց կարգն այն խորհուրդն է, որի միջոցով քահանան հոգեկան ու մարմնական տկարություններից ազատում է հիվանդին: Որ դեպքերում է կատարվում այս կարգը, ինչ նպատակ ունի, ինչ է պահանջվում խորհրդակատարության համար՝ ներկայացնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Alt

Մկրտություն. խորհուրդը


Մկրտությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Ինչու՞ է Հայ եկեղեցին խրախուսում մանկամկրտությունը: Ինչու՞ է քահանան մկրտվողին նոր անուն տալիս: Ինչպե՞ս է խորհրդին պատրաստվում հասուն տարիքում մկրտվել ցանկացողը: Ինչպե՞ս պետք է վերաբերվել կյանքի ու սեփական անձի հետ մկրտությունից հետո: Ինչու՞ է մերժելի կրկնամկրտությունը: Մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Մկրտություն. ծեսը


Մկրտությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Ինչու՞ է Հայ եկեղեցին խրախուսում մանկամկրտությունը: Ինչու՞ է քահանան մկրտվողին նոր անուն տալիս: Ինչպե՞ս է խորհրդին պատրաստվում հասուն տարիքում մկրտվել ցանկացողը: Ինչպե՞ս պետք է վերաբերվել կյանքի ու սեփական անձի հետ մկրտությունից հետո: Ինչու՞ է մերժելի կրկնամկրտությունը: Մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Հաղորդություն


Սբ. Հաղորդությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից է: Այն համարվում է քրիստոնյայի փրկություն խորհուրդը: Ի՞նչ է նշանակում հաղորդվել հարուցյալ Քրիստոսի հետ, ինչու՞ է այդ խորհրդի կատարումը համարվում հրաշագործ: Կարո՞ղ է արդյոք Հաղորդության խորհուրդը փոխել մարդու կյանքը: Ինչպե՞ս պետք է պատրաստվել Հաղորդություն ստանալուն: Հաղորդության խորհրդի միջոցով իրագործվող մարդ-մարդ և մարդ-Աստված հարաբերությունների մեկնաբանությունը տալիս է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Դրոշմ


Դրոշմի խորհուրդը Մկրտության խորհրդի կատարումն է, եզրափակումը: Դրոշմը դրվում Մյուռոնով: Ինչու է Մյուռոնը համարվում սրբազան, ինչպես է այն պատրաստվում և օրհնվում, մարմնի որ մասերին է դրոշմվում Մյուռոնը, և ինչ է դա խորհրդանշում՝ մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Պսակադրություն, մաս 2-րդ


Պսակադրության խորհուրդը Հայ եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է: Ինչու՞ է Հայ եկեղեցին կարևորում ընտանիքի միասնությունը, ի՞նչ վերաբերմունք ունի ընտանեկան բռնության կամ հղիության արհեստական ընդհատման նկատմամբ, արդյո՞ք Պսակի խորհուրդը անկրկնելի է, ինչպես Մկրտության խորհուրդը: Ե՞րբ է արտոնելի ամուսնալուծույթունը կամ երկրորդ ամուսնությունը: Ինչպե՞ս պետք է վարվեն ամուսնական զույգերը, եթե Եկեղեցում չեն պսակադրվել: Մեկնաբանում և հորդորում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Պսակադրություն, մաս 1-ին


Մեր օրերում շատերը պարզ ավանդույթի ուժով են մոտենում Պսակի կարգին: Մինչդեռ Պսակադրության խորհուրդը Հայ եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է: Պսակի կարգի միջոցով է ամրագրվում Առաքյալի այն պատգամը, թե ինչ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի: Ինչպես պետք է վերաբերել պսակին, ամուսնությանն ու ընտանեկան հավատարմությանը, ինչ կարգով է ընթանում Պսակադրությունը, ինչ պայմաններ է սահմանում Պսակադրության կարգի համար Հայ եկեղեցին՝ մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Ապաշխարություն, մաս 2-րդ


Հայ եկեղեցին առանձնացնում է խոստովանության երկու տեսակ՝ անհատական և հավաքական: Յուրաքանչյուր հավատացյալ ազատություն ունի ընտրելու իր խոստովանահորը: Հայ եկեղեցու կանոնի համաձայն, խոստովանողի գաղտնիքը հրապարակած հոգևորականը ենթական է խստագույն պատժի:
Ինչպե՞ս է ընթանում խոստովանության և մեղքերի թողության կարգը, ինչու՞ միայն ձեռնադրված հոգևորականն ունի թողության տալու իրավունք, ապաշխարությունը կարո՞ղ է նպաստել անհատական ու հանրային բարեկեցությանը: Խոստովանության նշանակությունը մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Ձեռնադրություն, մաս 3-րդ


Քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական ձեռնադրությունների կարգն ու խորհրդաբանությունն է մեկնաբանում Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Ի՞նչ են անվանակոչությունը և օծումը, ի՞նչ պատասխանատվության և հավատարմության են կոչվում ընծայյացուները:

Ձեռնադրություն, մաս 2-րդ


Ձեռնադրությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից է: Այն եկեղեցականի՝ շնորհի և իմաստության ստացման խորհուրդն է: Հայ եկեղեցու նվիրապետական կարգը՝ դպրությունից մինչև կաթողիկոսություն, բացատրում և մեկնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Հայ եկեղեցու յոթ խորհուրդները.

Ձեռնադրություն, մաս 1-ին


Ձեռնադրությամբ եկեղեցուն ծառայության կոչված անձը իշխանություն և շնորհ է ստանում եկեղեցական արարողություններ կատարելու, Ավետարանը քարոզելու, ժողովրդին ապաշխարության հրավիրելու և շնորհ փոխանցելու: Ի՞նչ պատասխանատվություն և իշխանություն է ստանձնում ձեռնադրված հոգևորականը: Որո՞նք են Հայ եկեղեցու քահանա ձեռնադրվելու նախապայմանները: Ո՞րն է քահանայի հիմնական առաքելությունը: Խորհրդի մեկնությունը տալիս է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: