Առաջին անգամ Մալթայում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերԵվրոպայի՝ 2018 թվականի մշակութային մայրաքաղաք Վալետան ապրիլի 18-ից հյուրընկալել է հայ արվեստագետների: Առաջին անգամ Մալթայում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր: Մասնակցում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Խաչատրյան տրիոն», ինչպես նաև Մարսելից ժամանած «Արաքս» պարային համույթը: |
|
Երևանում քննարկվել են կրոնական նշանակության հուշարձանների կառավարման խնդիրներըՕրերս Հայաստանում էին միջազգային փորձագետներ աշխարհի 20 երկրից՝ Վրաստանից մինչև Մակեդոնիա: Ապրիլի 19-20-ը Երևանում կազմակերպվել էր փորձագիտական խորհրդաժողով՝ նվիրված Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարմանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ռուս ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ: |
|
Հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահի ուխտագնացությունը Սուրբ երկիրՀայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանին հաջողվել է իրականացնել մանկության երազանքն ու երկու շաբաթով մեկնել Իսրայել, Բեթղեհեմ, Նազարեթ, Հորդանան գետ: Քրիստոսի երկրային կյանքին առնչվող տարբեր սրբավայրեր այցելելուց հետո Արմանը Սուրբ Հարության տոնին հասել է Երուսաղեմ, 5 օրկապա է կրել, մասնակցել եկեղեցական արարողությունների: |
|
Հայ բարերարների ճեմուղում նշվեց ՀԲԸՄ 112-ամյակըՀայկական բարեգործական ընդհանուր միությունը նշում է հիմնադրման 112-ամյակը։ Երևանյան գրասենյակի ղեկավարի հետ սկաուտները ծաղիկներ խոնարհեցին միության հիմնադիր Պողոս Նուբարի, նախագահներ Գալուստ Գյուլբենկյանի և Ալեք Մանուկյանի կիսանդրիների առջև: |
|
Համազգային թատրոնը «Սանտա Կրուս» ներկայացմամբ միացել է «Արցախ, իմ սեր» ծրագրինՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, իմ սեր» ծրագրին միացել է նաև Համազգային թատրոնը՝ «Սանտա Կրուս» ներկայացմամբ: Ողջ հասույթն ուղղվելու է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի նորոգմանը։ |
|
Կոմիտասյան երաժշտություն. բնագրով, թե՞ մշակմամբԿոմիտասի թանգարան-ինստիտուտում պետք է հնչի միայն կոմիտասյան երաժշտության բնագիրը, որևէ երաժիշտ Կոմիտասի ժառանգության մշակում-փոխադրումներով թանգարանում հանդես գալ չի կարող: Թանգարանի գիտխորհրդի այս որոշումը քննարկման առարկա դարձավ դեռևս մեկ տարի առաջ: Օրերս թանգարանը նախաձեռնել էր «Կոմիտասի ժառանգության շուրջ» զրույց-քննարկում: Առանցքում ինստիտուտի գիտխորհրդի որոշումն էր, որի շուրջ ակտիվ բանավեճ ծավալվեց: |
|
Փարաջանովի օր՝ «Լոֆթում»Ապրիլի 8-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը նմանվել էր Փարաջանովի թբիլիսյան տանը կամ ամառանոցին, որտեղ խնջույքներն ու հյուրերն անպակաս էին։ Կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: |
|
Քայլերթ դեպի ԵռաբլուրԱպրիլի 5-ին Արարատյան հայրապետական թեմը քայլերթ էր նախաձեռնել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից դեպի Եռաբլուր: Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին: Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու առջև կատարվեց հոգեհանգստյան կարգ: |
|
«Ծիծեռնակի» 20 մրցանակներից միայն 5-ը բաժին հասան դասական երաժշտությանըՏարվա գլխավոր երաժշտական իրադարձություն. հայկական մամուլն այսպես որակեց «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: «Ծիծեռնակ 2018» hիմնական 20 մրցանակներից 10-ը բաժին հասան մասսայական երաժշտությանը: 5 մրցանակ էլ հանձնվեց ժողովրդական երաժշտութան ասպարեզում: Բարձրարժեք երաժշտության տարածմանն ուղղված այս մրցույթում դասական երաժշտությանը հատկացվել էր ընդամենը 5 մրցանակ: |
|
Սուրբ Հարության պատարագ՝ Երևանի զորամասումՀարության ավետիսը հասավ նաև զինծառայողներին: Երևանի զորամասում բաց խորանով պատարագ մատուցվեց: Պատարագիչը Երևանի կայազորի և 5-րդ բանակային զորամիավորման ավագ գնդերեց Ենովք քահանա Եսայանն էր: |
|
Սուրբ Հարության ճրագալույցի պատարագը Արաբկիրի եկեղեցումՄարտի 31-ին՝ Սուրբ Հարության տոնի նախօրեին, Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի պատարագ: Ճրագալույցի պատարագին մարդաշատ էր նաև Արաբկիրի նորակառույց եկեղեցին: |
|
Տատյանա Դանիլյանցը և «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմը՝ ԵրևանումԼուսանկարիչ, կինոռեժիսոր, բանաստեղծ Տատյանա Դանիլյանցը կրկին Երևանում է, քաղաք, որ Դանիլյանցի սիրտը գրավել է առաջին իսկ այցելությունից: Արդյունքում ստեղծվել է «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմը, որտեղ իրենց սիրելի քաղաքի՝ Երևանի մասին խոսում ու երգում են վեց հայ երաժիշտներ: |