Կոմիտասյան երաժշտություն. բնագրով, թե՞ մշակմամբ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում պետք է հնչի միայն կոմիտասյան երաժշտության բնագիրը, որևէ երաժիշտ Կոմիտասի ժառանգության մշակում-փոխադրումներով թանգարանում հանդես գալ չի կարող: Թանգարանի գիտխորհրդի այս որոշումը քննարկման առարկա դարձավ դեռևս մեկ տարի առաջ: Օրերս թանգարանը նախաձեռնել էր «Կոմիտասի ժառանգության շուրջ» զրույց-քննարկում: Առանցքում ինստիտուտի գիտխորհրդի որոշումն էր, որի շուրջ ակտիվ բանավեճ ծավալվեց:

2018-04-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ