մայիսի 15-21


Այս շաբաթվա հիշարժան իրադարձություններից մեկին անդրադառնում է Սկևռայի նշանավոր ավետարանի կրկնօրինակի մասին պատմող տեսանյութը: 2007 թվականի այս օրերին է այն նվիրաբերվել Գարեգին Բ հայրապետին և մինչ այսօր ցուցադրվում է Մայր Աթոռի Գանձատանը:
Շաբաթն առաձնացել է նաև երկու եկեղեցու օծման արարողություններով, որոնք հանդիսապետել է Վեհափառ հայրապետը:
 

մայիսի 8-14


Այս շաբաթվա թողարկումն անդրադառնում է Գարեգին Բ հայրապետի՝ 2000 թվականին Վրաստան կատարած այցին: Այսօրինակ այցերն ի՞նչ խնդիրներ են լուծել մեր եկեղեցու կյանքում, ինչպե՞ս են այսօր ընթանում երկու եկեղեցիների բարեկամությունն ու գործակցությունը: 
Տարբեր տարիների մայիսի 8-14-ն ընկած շաբաթվա ընթացքում են բացվել նաև Կոտայքի Ալափարս գյուղի Ս. Աստվածածաին եկեղեցին,  Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Ս. Կարապետն ու Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչը:
 

մայիսի 1-7


2003թ.-ի մայիսին Գարեգին Բ հայրապետի հրավերով մեր երկիր այցելեց Ղպտի ուղղափառ եկեղեցու պետ Շենուդա 3-րդը: Պապի՝ արդեն երրոդ այցը նշանավորվեց բազմաթիվ հանդիպումներով և կրկին անգամ ամրապնդեց երկու եկեղեցիների բարեկամությունն ու փոխգործակցությունը:
Մայիսի 1-7-ի շաբաթը հիշարժան էր նաև Արարատի մարզի Ներքին Դվինի և Ապարանի բնակիչների համար:

ապրիլի 24-30


Ինչ արձագանքներ ունեցավ 2015 թվականի ապրիլի 23-ի պատմական իրադարձությունը՝ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը: 
Ինչ ներդրում է ունեցել Հայ առաքելական եկեղեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

ապրիլի 17-23


2015թ.-ի ապրիլի 23-ը հայոց պատմության մեջ նոր էջ բացեց. մեր եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին և վերականգնեց դարերով ընդհատված սրբադասման գործընթացը: 1200 հրավեր առաքվեց աշխարհի տարբեր ծայրեր, արարողությանը մասնակցելու համար ժամանեցին քրիստոնեական եկեղեցիների 35 բարձրաստիճան հոգևորականներ, եկեղեցական կազմակերպությունների պատվիրակություններ:

ապրիլի 10-16


2015 թվականի այս շաբաթվա ընթացքում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ մատուցեց: Կաթոլիկ առաջնորդն իր միլիոնավոր հետևորդներին կոչ արեց դատապարտել Հայոց ցեղասպանությունը և աղոթել անմեղ զոհերի հոգիների հանգստության  համար:
Այս շաբաթվա ընթացքում է տեղի ունեցել նաև Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու զանգերի օծումն ու նույն սրբի անունը կրող Մխչյանի եկեղեցու վերաօծումը:

ապրիլի 3-9


Անցյալ տարիների այս շաբաթվա հիշարժան իրադարձություններից մեկը 2010 թվականին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դիվանատան շենքի բացումն էր: Նոր շինությունը հնարավորություն տվեց ընդլայնել աշխատակազմը, բացել նոր գրասենյակներ: 
Այս շաբաթվա ընթացքում է նաև մեր եկեղեցին տոնախմբում Ապրիլի 7-ը՝ Ս. Աստվածածնի ավետման տոնը:

մարտի 27-ից ապրիլի 2


Մարտի 27-ից ապրիլի 2-ի օրագրում անդրադառնում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և Dasaran.am-ի համագործակցությանը,  Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց» առաքելությանը և այլ հիշարժան իրադարձությունների:

մարտի 20-26


Տարբեր տարիների մարտի 20ից 26-ը համընկնում է Մեծ Պահքի շրջանին:
Ապաշխարության, զղջման և դեպի Աստված դարձի ճանապարհ է Մեծ Պահքը: Եկեղեցական կյանքն այդ շրջանում ակտիվ իրադարձություններով աչքի չի ընկնում, այլ պահքի ոսկե շղթան՝ 6 կիրակիներով, ինքնաքննության, ներհայեցողության շրջան է դառնում, հավատացյալին նորոգում, պատրաստում և առաջնորդում է դեպի Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:

մարտի 13-19


Տարբեր տարիների մարտի 13-ից 19-ի շաբաթը նշանավորվել է եկեղեցիների հետ հարաբերությունների զարգացմանն առնչվող իրադարձություններով: Հայաստան է այցելել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը, Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վատիկան, Մայր Աթոռում պարգևներ են հանձնվել:

փետրվարի 27-ից մարտի 5


2004 թ. մարտին Ալեքսի Երկրորդի հրավերով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայում մասնակցեց Միջկրոնական խաղարարական երկրորդ ներկայացուցչական ժողովին, որոշվեց ստեղծել նաև ԱՊՀ երկրների միջկրոնական խորհուրդ: Որն էր խորհրդի ստեղծման նպատակը, ովքեր ընդգրկվեցին կազմում, ինչպես զարգացավ այդ կառույցի գործունեությունը՝ ներկայացնում է այս թողարկումը: 
Թողարկման ընթացքում անդրադառնում ենք նաև Հայ առաքելական եկեղեցում  սպասավորող 4 կուսակրոն հոգևորականների ծառայությանը, որոնք ձեռնադրվել են փետրվարի 27- ից մարտի 5-ի շաբաթվա ընթացքում: 
 

փետրվարի 20-26


Այս շաբաթը եկեղեցու կյանքում նշանավորվել է պարգևաբաշխության բազմաթիվ արարողություններով: Գնահատվել են բազմավաստակ հոգևորականներ, բարերարներ, մշակույթի գործիչներ։ Տեղի են ունեցել նաև ձեռնադրության արարողություններ: