Վերաօծվեց Լեջանի Ս. Կարմիր կիրակի եկեղեցին


Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ վերաօծվեց Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան համայնքի Սուրբ Կարմիր կիրակի եկեղեցին: 5-րդ դարում կառուցված այս սրբատեղին կոչվել է Կարմիր վանք: 
 

Կոնսերվատորիայի նորեկ ուսանողների առաջին հանդիպումը ռեկտորի հետ ավարտվեց նոր երգ սովորելով


Սոնա Հովհաննիսյանը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում առաջին անգամ ընդունեց բուհի նոր ուսանողներին: Ռեկտորի հետ առաջին հանդիպումը ուսանողների համար մի յուրօրինակ դաս էր: Նրա նախաձեռնությամբ առաջին կուրսեցիները տեղում սովորեցին երգել «Գաուդեամուս» ուսանողական օրհներգը:
 

Ամփոփվեց «Հուսո առագաստ-2019» հեղինակային երգի փառատոնը


Շորժայի «Վիշապ» լողափում անցկացվեց «Հուսո առագաստ» հեղինակային երգի 5-րդ փառատոնը:
 

«Պողիկտոս»-ը դարձյալ Օպերային թատրոնի բեմում է


Շուրջ երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան: Հուլիսի 26-ի ներկայացումը նվիրվեց երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի մահվան 25-րդ տարելիցին:
 

Պայծառակերպության տոնը Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում


Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվեց նաև Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում: Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ, տոնական պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը: Տոնը եկեղեցու բակում շարունակվեց Վարդավառի ուրախ ջրախաղով և համերգային ծրագրով:
 

Չարենցի՝ արևելյան թեմաներով ստեղծագործությունները՝ մեկ գրքում


Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Դեպի Արևելք» գրքի շնորհանդեսը և «365 օր անց» խորագրով ամենամյա հաշվետու ցուցահանդեսը:
 

Կլարնետահար Աբգար Մուրադյանը կդառնար 75 տարեկան


Կլարնետահար, մանկավարժ Աբգար Մուրադյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-երեկո էր կազմակերպվել:

Ռուբեն Էնֆենջյանի «Տիեզերքը»՝ Նկարիչների միությունում


Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Ռուբեն Էնֆենջյանի անհատական ցուցահանդեսը: «Տեսնել տիեզերքը» խորագրով ցուցադրությանը ներկայացված են 80-ականներից մինչև 2019 թվականն ստեղծված գործեր:

Ռոնալդ Բեյքերի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը Երևանում


«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում Հայաստանի պետական ջազ նվագախումբն ու ամերիկացի ջազ վոկալիստ, շեփորահար Ռոնալդ Բեյքերն էին: Սա նրանց առաջին համագործակցությունն էր և Բեյքերի առաջին այցը մեր երկիր:
 

Սոպրանո Հասմիկ Գրիգորյանի համերգը Երևանում


Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Միջազգային օպերային մրցանակաբաշխությունում 2019 թվականի լավագույն օպերային երգչուհի ճանաչված, սոպրանո Հասմիկ Գրիգորյանի համերգը:
 

Մադինա համայնքում օրհնվեցին եկեղեցու հիմնաքարերը


Երկու տարի հետո Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքն իր եկեղեցին կունենա: Շուրջ հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանի խոսքով՝ աղոթատուն ունենալու անհրաժեշտությունը վաղուց կար, քանի որ եկեղեցական արարողությունների մասնակցելու համար բնակիչներն ստիպված են հարևան համայնքների եկեղեցիներ հասնել: Եկեղեցու շինարարական աշխատանքների սկիզբը օրհնեց և հիմնաքարերը օծեց Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
 

Արցախցի ուսանողներին հյուրընկալեց Թովմա վարդապետ Խաչատրյանը


«Հաղթանակած» համաբուհական նախաձեռնության շրջանակում Երևանում էին Արցախի 4 բուհերի 20 ուսանողներ: Արցախ վերադարձից առաջ երիտասարդները Սուրբ Աննա եկեղեցում հանդիպեցին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ: