«Կարին» ավանդական երգի-պարի խումբ


Գագիկ Գինոսյանի սաները պատրաստվում են շարունակել նրա գործը

2001 թվականին մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հիմնադրած  «Կարին» ավանդական երգի-պարի խումբը նրա մահից հետո էլ շարունակում է գործել նույն ավանդույթներով ու ոգով:  Գագիկ Գինոսյանի սաները մեծ պատասխանատվությամբ ու կամքով ստանձնել են շարունակելու իրենց վարպետի գործը:
 

«Դեղ» ալտերնատիվ ռոք խումբ


«Դեղ» ալտերնատիվ ռոք խումբը հանդես կգա նոր գործերով

«Դեղ» ալտերնատիվ ռոք խումբը պատրաստվում է թողարկել իր հայտնի և սիրված գործերի ալբոմը։ Խումբն այս պահին աշխատում է նաեւ նոր ստեղծագործությունների վրա։ 2010 թվականին Ռոբերտ Խուդավերդյանի, Աշոտ Դանիելյանի և Հակոբ Թորգոմյանի կողմից ձևավորված «Դեղ» ալտերնատիվ ռոք խումբը մի քանի տարի ակտիվ գործելուց հետո ասպարեզից հեռացել էր:  Երկու տարի առաջ խումբը այլ կազմով վերադարձել է և շարունակում է ստեղծագործել:
 

Մայիսի 9-ին Մայր Աթոռի միաբանությունն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի


Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ զետեղելուց հետո իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին:

 

Արցախից բռնի տեղահանված ճարտարապետը ոտքի կանգնելու կոչ է անում


Նա զբաղվել է Արցախի պատմամշակութային կառույցների, եկեղեցիների վերականգնման աշխատանքներով։ Ուսումնասիրել է Արցախի հազարամյակների պատմություն ունեցող գյուղերը, դրանց ճարտարապետական յուրօրինական լուծումներով տները, փողոցները։ Նա համարում է, որ չնայած ստեղծված իրավիճակին, արթնությունը չպիտի կորցնել։

 

Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր նմուշներով է համարվել Հայոց ցեղասպանության թանգարանը


«Նեմեսիս» գործողության անդամ Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիներ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեցին մեծանուն հայի անտիպ օրագրությունը և եզակի լուսանկարներ։

 

Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը կիրակի տարվել է Հովանավանք


Կարմիր կիրակին Խորհրդանշում է մարդկության փրկության համար Քրիստոսի թափած արյունն ու նրա արյամբ ծաղկած եկեղեցին: Այդ օրը, ավանդույթի համաձայն, Հովհաննավանք է տարվում Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Կարմիր Ավետարանը, որն ամբողջ օրը մնում է եկեղեցում։ Մարդիկ տարբեր վայրերից գալիս են մասնակցելու պատարագին և հաղորդակից դառնալու Ավետարանից բխող զորությանը։

 

Ապրիլի 21-ին Հովհանավանք կտարվի Կարմիր Ավետարանը


Կարմիր կիրակի՝ ապրիլի 21-ին Արագածոտնի թեմի Հովհանավանքում կլինի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը։ Սուրբ գիրքն ամբողջ օրը կմնա եկեղեցում։ Զորավար Անդրանիկը մարտից առաջ զորքի հետ հենց այս Ավետարանի վրա է երդվել։

Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթ


Արցախյան խումբը փորձում է նորից հավաքվել

Արցախից բռնի տեղահանությունից հետո «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը փորձում է  նորից հավաքվել և շարունակել գործել Հայաստանում: Արդեն կարողացել են համերգ կազմակերպել, բայց ոչ ամբողջական կազմով: Նյութական միջոցների բացակայության պատճառով խմբի գործիքային մասը չկա, արցախցի երաժիշտները իրենց մշակույթը պահելու առաքելություն են ստանձնել և պատրաստ են անկախ դժվարությունների գործել:    
 

«Վանական» ռոք խումբ


«Վանականը» նոր երգ կթողարկի

«Վանական» ռոք խումբը առաջիկայում պատրաստվում է նոր երգ թողարկել և տեսահոլովակներ նկարահանել։ Խումբն ընդամենը մի քանի տարվա պատմություն ունի, բայց հասցրել է երկրպագուների բանակ ձեռք բերել։ «Վանական» խմբի անդամները զուգահեռ այլ տեղերում են աշխատում եւ իրենց վաստակած գումարները ներդնում խմբի զարգացման համար։
 

Շուշիկի բենդ


«Շուշիկի» բենդը հանրայնացնում է Կոմիտասի երաժշտությունը

«Շուշիկի» բենդի աղջիկները ծանոթացել են Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցում։ Նրանք կատարում են հայկական ֆոլկ երաժշտություն, մարզերում իրականացնում են կրթական տարբեր ծրագրեր, հանրայնացնում են կոմիտասյան երաժշտությունը: Արդեն երկու տարի է բենդը մասնակցում է միջազգային փառատոնի։ Վերջին շրջանում հաճախ երաժշտական ծրագրեր են իրականացնում Տավուշի մարզում։
 

Հակոբ Մովսես․ Հարության խորհուրդը


Քրիստոնեության բուն էությունը հարությունն է։ Պատմության մեջ Քրիստոսից առաջ խաչվել են հարյուր հազարավոր մարդիկ, խաչելությունն ընդամենը պատժի ձեւ էր, բայց հարություն է առել միայն մեկը՝ Հիսուս Քրիստոսը։ Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը ներկայացնում է հարության խորհուրդի իր ընկալումը, կարդում այդ թեմայով գրված իր բանաստեղծությունները։

 

Ճրագալույցի Սուրբ Պատարագով սկսվել է Հարության տոնը


Ճրագալույցի Պատարագ տավա ընթացքում մատուցվում է երկու անգամ Սուրբ Ծննդին և Սուրբ Հարությանը: Ճրագալույց նշանակում է վառել, լուցանել ճրագներն ու մոմերը: Այն խորհրդանշում է մարդկությանը Քրիստոսի տված լույսը՝ հավիտենական կյանքը: Սուրբ Գայանե վանքում Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվել է Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ։