Ընտանիքների կյանքը` գիշերօթիկների փակումից հետո


Հայաստանում գիշերօթիկ դպրոցներ այլևս չեն լինի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգային լուծումներ է մշակում՝ ապահովելու համար երեխաների վերադարձը ընտանիքներ: Ծրագիրը նախատեսում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծում։ Ինչպե՞ս է հնարավոր այս գործընթացը իրականացնել անցնցում։ Քննարկում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Ընտանեկան միջավայր և ծառայություններ Հայաստանի երեխաների համար»  ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը:  

Նոր ռազմավարական մոտեցումներ` տարեցների խնդիրներին


Ըստ վիճակագրության, Հայաստանի մշտական բնակչության 13 տոկոսը կազմում են 63 և ավելի տարիք ունեցող անձինք։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումները վկայում են, որ 2050թ.-ին 65-ից բարձր տարիք ունեցողները մեր երկրի բնակչության 22 տոկոսը կկազմեն։ Տարեցները մեր երկրում 
շարունակում են համայնքային կյանքից մեկուսացված լինել, նրանց համար չկան շարունակական կրթության կամ զբաղվածության հնարավորություններ, անբավարար է սոցիալական և առողջապահական ծառայությունների համակարգը։ Ի՞նչ փոփոխություններ կարող են սպասվել տարեց բնակչության կյանքում առաջիկա չորս տարում։ Քննարկում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը և «Առաքելություն Հայաստանի» սոցիալական ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանը:
 

Ս. Էջմիածնի մայր տաճարի ներքին ամրակայումը մոտենում է ավարտին


Թեև շինարարության յոթերորդ տարում Տաճարը նույն տեսքն ունի` պարսպապատ շինհրապարակ, որի հետևում հին սալահատակն է քանդվում, ներսից ու դրսից տախտակամածերը տեղում են, ամեն դեպքում ավարտին է մոտեցել հիմնական ամենածանր խնդիրը՝ տաճարի ներքին ամրակայումը: Խիստ քայքայված վիճակում 21-րդ դար հասած հին կոնստրուկցիաները նոր կյանք են ստացել: 
 

Սփյուռքի ճանաչողության խնդիրը՝ հայրենադարձության առանցքում


ՌԴ պաշտոնական վիճակագրության համաձայն, այդ երկրում բնակվում է 1մլն 180 հազար, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 2,5-3 մլն հայ: Ի՞նչ գիտենք նրանց մասին: Սոցիալական ի՞նչ հարաբերություններ են գործում Սփյուռքի հին ու նոր համայնքներում: Ինչպե՞ս կարող է այդ տեղեկությունը ծառայել Հայրենադարձության մասին օրենքի մշակման գործընթացին: Քննարկում են Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը և սոցիոլոգ Սոնա Ներսիսյանը:

Հայաստան-Սփյուռք նոր հարաբերությունների հնարավորություն


Առօրյա խոսույթում Ադրբեջանի նավթի հետ համեմատվող, ռազմավարական խիստ կարևորություն ներկայացնող հայկական Սփյուռքի մասին մշտամնա մի ափսոսանք կա՝ Սփյուռքի ֆինանսական, տնտեսական, մտավոր, սոցիալական և մարդկային ռեսուրսները լիարժեք չեն օգտագործվում։ Դրանք  կարող են դառնալ հզոր ուժ, եթե ավելի համակարգված մոտեցում ցուցաբերվի։ Սփյուռքի մասին ի՞նչ ուսումնասիրություններ են իրականացվում Հայաստանում, արդյո՞ք այդ ուսումնասիրությունները բավարար են Սփյուռքի նկատմամբ նոր քաղաքականություն մշակելու համար։ 

Ջազային իմպրովիզացիաներ


Ջազ երաժշտությունը ամբողջական է դառնում իմպրովիզացիայի շնորհիվ: Ի՞նչ է իմպրովիզացիան, ինչպե՞ս է այն կատարվում ջազում: 

Թումանյանը՝ կինոյի լեզվով


Ինչպե՞ս են պատմվել Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները կինոյի լեզվով:

Անահիտ Արամունի Քեշիշյան


Անահիտ Արամունի Քեշիշյանը 70-ականներին մեծ դժվարությամբ ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Մի քանի տարի հետո կրկին մեծ դժվարությամբ տեղափոխվել է ԱՄՆ: «40 տարի հետո հասկացա, որ այլևս չեմ կարողանում դրսում ապրել, որ ամեն անգամ ավելի ու ավելի դժվար եմ Հայաստանից վերադառնում ԱՄՆ: Հիմա Հայաստանում եմ և դա նվեր է ինձ համար»: 

Ինչպես խթանել հայրենադարձությունը


Հայաստանը Հայրենադարձության մասին օրենք կունենա: Սփյուռքի մտավոր ներուժի վերադարձը երկիր առաջնային նպատակներից է: Ինչպիսի՞ գործընթացներ պետք է խթանվեն երկրում` Սփյուռքի հետ նոր որակի հարաբերություններ հաստատելու համար: Քննարկում են - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը և հետազտոտող Սյուզաննա Բարսեղյանը:

Քրեական ենթամշակույթը քրեակատարողական հիմնարկներում


Քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծի հիմնավորման մեջ նշվում է. «Ներկա օրենսդրության մեջ քրեական միջավայրում ներգրավելը, կամ քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը իբրև հանցակազմ պարունակող արարքներ
նախատեսված չեն, ինչի հետևանքով հնարավոր չի լինում լիարժեքորեն
ու վճռականորեն կանխել այդ արատավոր երևույթները»։ Օրինագծի կիրառման պրակտիկայի մասին զրուցում են Արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը և Արմավիր ՔԿՀ պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:  
 

«Նաիրյան» վոկալ անսամբլ


«Նաիրյան» վոկալ անսամբլը հիմնվել է 2015 թվականին Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում: Երիտասարդ կատարողները միավորվել են կոմիտասյան երաժշտությունը, ազգային դասական երգարվեստը հանրահռչակելու նպատակով: Բազմաձայն անսամբլը երգում է  հիմնականում ակապելլա ստեղծագործություններ, կան կատարումներ, որոնք նվագակցում են կլարնետով, դափով և երաժշտական այլ գործիքներով: Անսամբլի մեծագույն ձեռքբերումներից մեկն էլ երգերը ժեստերի լեզվով ներկայացնելն է: Արդեն կոմիտասյան և ազգային տասնյակ գործեր նրանք վերծանել են ժեստերով: 

«Չամիչ» խումբ


Կլառնետահար Կոնստանտին Աբգարյանցը երաժշտությամբ զբաղվում է վաղ տարիքից, հանդես է եկել տարբեր նվագախմբերում, բայց սեփական մտահղացումներն իրականացնելու համար սեփական խումբն ստեղծեց՝ «Չամիչ»ճը: