Կլինիկական մահ. կյանքի ու մահվան սահմանագծում


«Ոչ մի թեորիա չի կարող բացատրել, թե  ինչպե՞ս է մարդ կարողանում ինքն իրեն տեսնել իր մարմնից դուրս»:

Կլինիկական մահը փիլիսոփայական և կրոնական ընկալումներում. մաս 1-ին


Բժշկագիտությունը սահմանում է, որ կլինիկական մահն արդեն կյանք համարվել չի կարող, սակայն այն դեռևս մահ էլ չէ: Որևէ կրոն կամ կրոնաբանական տեսություն չի հերքում մահից հետո շարունակվող կյանքի գոյությունը: Ի՞նչ է մահը և ի՞նչ է կլինիկական մահը:

Լուկինո Վիսկոնտի


1976թ. գարնան մի օր հաշմասայլակում մինչև վերջ լսելով Բրամսի երկրորդ սիմֆոնիան` Լուկինո Վիսկոնտին շրջվում է քրոջ կողմն ու ասում. «Այ հիմա բավական է»: Մի քանի րոպեից համաշխարհային կինոյի վարպետի սիրտը կանգ է առնում: 

Աստվածածնի երկրային կյանքը. մաս 2-րդ


Ինչպիսի՞ երկրային կյանքով  է ապրել Մարիամ Աստվածածինը: Ո՞րն էր Աստվածածնի սխրանքը: Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում Տիրամորը, նրան նվիրված ի՞նչ պաշտամունքային վայրեր կան Սուրբ երկրում:  

Աստվածածնի երկրային կյանքը. մաս 1-ին


Ինչպիսի՞ երկրային կյանքով  է ապրել Մարիամ Աստվածածինը: Ո՞րն էր Աստվածածնի սխրանքը: Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում Տիրամորը, նրան նվիրված ի՞նչ պաշտամունքային վայրեր կան Սուրբ երկրում:  

Ստամբուլյան կոնվենցիայի վիճահարույց դրույթները


Սոցիալական ցանցերում չեն դադարում ակտիվ քննարկումներն ու առճակատումները` կապված «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մտադրության հետ: Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդները նախաձեռնություն ստեղծեցին` «Ոչ ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» հորդորով, Երևանում անժամկետ ստորագրահավաք սկսեցին`«Ընդդեմ երրորդ սեռի»: Ինչո՞ւ է այս կոնվենցիան սեպ խրել հանրության շրջանում, ի՞նչն են վիճարկում մարդիկ, որքանո՞վ են նրանց  մտահոգությունները հիմնավոր: Քննարկում են Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը: 

Մենք՝ թվանշային հասարակություն


21-րդ դարը համարվում է թվային քաղաքակրթության դարաշրջան։ Շատ սոցիոլոգներ պնդում են, որ այսպես կոչված թվանշային սերունդը այլ կերպ է զարգանում, ի տարբերություն ավագ սերնդի, որը դժվարությամբ է ենթարկվում թվանշային սոցիալիզացիայի: Ըստ հետազոտողների, թվանշային սերունդը ավելի հանդուրժող է, սոցիալական ցանցերը սովորեցնում են,  որ աշխարհը բազմազան է, սովորեցնում են արձագանքել և սպասել արձագանքների: Ինչպե՞ս են անալոգային հասարակությունները դառնում թվանշային: Զրուցում են մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

Ինչպիսի՞ն կարող են լինել թանգարանները


Ի՞նչ կարող է սովորել մարդը հայաստանյան թանգարաններում, որքանո՞վ են կրթական ծրագրերը գրավիչ և հասանելի, որքա՞ն հաճախ են թարմացվում ցուցադրությունները և ինչու՞ պետք է այցելուն երկրորդ անգամ մտնի նույն թանգարան:

Մեծահասակների կրթությունը Հայաստանում


Անընդհատ սովորող մարդը չի կարող աշխատանք չունենալ։ Եվրոպական
կրթական համակարգում վերջին երեք տասնամյակում ներդրվել է
շարունակական կամ ցկյանս ուսումնառության հասկացությունը։ Վերջին մի
քանի տարիներին շարունակական կամ հարատև կրթության ծրագրեր
իրականացվում են նաև Հայաստանում։ Որքա՞ն մեծ է
մեծահասակների հետաքրքրությունը կրթության նկատմամբ, ի՞նչ է փոխվում
մարդու և պետության կյանքում շարունակական կրթության շնորհիվ։ 
 

ՀՀ նախագահի մրցանակ, 2019 թվական


ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությունը. 2019 թվական:

Գեորգի Վիցին


Հասուն տարիքում նա նկարահանվում էր`  վաստակած գումարով  թափառական շների  կացարաններ  բացելու համար միայն: «Ժամանակն ապացուցում է, որ կյանքի իմաստը ոչ փառքն է, ոչ  փողը: Եթե ունես շուն, կին, դուստր և լավ հիշողություններ, երջանկությունդ կարող ես կատարյալ համարել». Գեորգի Վիցին: 

Բուհ, որակ, տնտեսական հեղափոխություն


Երկրի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը կարո՞ղ է մասնակցել տնտեսական հեղափոխությանը: Ինչպե՞ս են աշխատում կրթության որակի ապահովման մեխանիզմները հայաստանյան բուհերում: Քննարկում են բարձրագույն կրթության փորձագետներ Աննա Գևորգյանը և Քրիստինա Ծատուրյանը: