Երեմյան խցեր


1893թ.-ին կառուցված «Երեմյան խցեր» միաբանական շենքում ապրել են բազմաթիվ հայտնի հոգևորականներ: Հուշեր ու պատմական հիշատակություններ պահպանող այս շենքը Մայր Աթոռում նորովի է ներկայանում 2013թ.-ի ամրակայման և վերականգնման աշխատանքներից հետո: 

Ամենայն հայոց հայրապետի այցը Իտալիա


2018թ. հոկտեմբերի 21-ին Միլանի Ս. Քառասուն մանկանց հայկական եկեղեցում հայրապետական պատարագ էր: Համայնքը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ միասին, տոնախմբում էր եկեղեցու կառուցման 60-ամյակը: 
Հայրապետական պատվիրակության կազմում էին Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Վեհափառ հայրապետը հանդիպեց նաև Հռոմի հայ համայնքի հետ: 
Հոկտմեբերի 24-ին տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ: 
Երկու գահակալների պայմանավորվածության համաձայն, Հայ եկեղեցին այսուհետև մշտական ներկայացուցիչ կունենա Վատիկանում: 
 

Հին ու նոր Մայր Աթոռը


Մայր Աթոռի տարածքում են հիմնվել Կովկասի առաջին տպարանը՝ 1771թ.-ին, Հայաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ 1874թ.-ին, ամենահին թանգարանը՝ 1868թ.-ին: Դրանք նույն նպատակին ծառայում են առ այսօր: Մայր Աթոռը այն եզակի տարածքներից է, որտեղ իրար կից պահպանվում են տարբեր դարերի բազում շինություններ ու հիշատակներ: Հայ առաքելական եկեղեցու գահակալները իրար են փոխանցել նախորդի գործը շարունակելու պատգամը, անցյալի հիշատակների հանդեպ խնամքի ու հոգատարության հանձնառությունը:

Հասմիկ Ավետիսյան


Մեր տեսախցիկի առջև ստեղծագործում է Հասմիկ Ավետիսյանը: 

Ռազմիկ Դավոյան. ի հավելումն «Ռեքվիեմ»-ի. Մհեր


Ռազմիկ Դավոյան. «Ի հավելումն «Ռեքվիեմ»-ի. Մհեր»: Կարդում է բանաստեղծը:  

Թող քո սրբերը խնդությամբ ցնծան


Ստեղծագործում է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության առիթով ստեղծված Սրբոց Նահատակաց սրբանկարի հեղինակ Տիգրան Բարխանաջյանը:

Մարինե Դեինյանի հոբելյանական երեկոն՝ Օպերային թատրոնում


Հարազատ թատրոնի բեմում մարտի 5-ին կազմակերպվել էր ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Մարինե Դեինյանի հոբելյանական երեկոն: Հնչեցին նախերգանքներ, արիաներ և զուգերգեր Բելլինիի, Պուչինիի, Չայկովսկու, Մոցարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Բեմում Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն էր՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Նոյեմբերի 1-ից Լոս Անջելեսում աշխատանքն սկսեց Գերագույն հոգևոր խորհրդի նիստը


Նոյեմբերի 1-ից Լոս Անջելեսում, ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդարանում աշխատանքն սկսեց Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը: Արդեն չորրորդ անգամ այս կառույցն իր նիստերը գումարում է ոչ թե Սուրբ Էջմիածնում, այլ թեմերում: Նախորդ արտագնա նիստեը տեղի են ունեցել Ստեփանակերտում, Նյու-Յորքում և Մոսկվայում:

Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով Միացյալ Նահանգներում է


Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով Միացյալ Նահանգներում է, որտեղ նշվում է ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի հիմնադրման 90-ամյկաը: Հոկտեմբերի 26-ին Գարեգին Բ հայրապետն այցելեց «Վաչե Մանուկյան» դպրոց: 
Թեմի առաջնորդարանում նոյեմբերի 1-ից 3-ը տեղի կունենա Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Հայրապետական պատվիրակության կազմում են Մայր Աթոռի դիվանապետը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչը, Հայրապետի գավազանակիրը,   Կաթողիկոսական գրասենյակի քարտուղարը և Մայր Աթոռի բարերար Գաբրիել Ջեմբերջյանը:
 

Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրություններին


Ապրիլի 2-ի առավոտյան Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելեց Վաղարշապատի 14/11 ընտրական տեղամաս և մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

Եկեղեցական կյանք 27.06.2016 Այց առաջին քրիստոնյա երկիր


Հունիսի 24-ից 26-ը Հռոմի կաթոլիկ եկեղեցու Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Առաջինը Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և ՀՀ նախագահի հրավերով այցելեց Հայաստան: Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցի ամփոփ անդրադարձը: 

Ալբերտ Հակոբյան. ինքնախոստովանություն


Աչքս վեր բարձրացրի ու պատուհանիս ապակուն կարդացի՝ ելք: Վախեցա, շատ վախեցա: Հետո դուրս թռա: Անկումը հետաքրքիր չէր: Վերև բարձրացա. գույները տեսա...»: 
Ստեղծագործում է Ալբերտ Հակոբյանը: