Տեր Հեթում քահանա Թարվերդյանը հրատարակել է Ախթալայի վանքի գանձերը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Տեր Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է վանքի որմնանկարների, հովանավորների ու դրանք կերտած վարպետների մասին: Հայկական եւ համաշխարհային ճարտարապետության և մշակույթի անգին գոհարներից մեկի` Ախթալայի վանական համալիրի Սուրբ Աստվածածին վանքում պահպանված  շուրջ 960 քառակուսի մետր տարածությամբ 800-ամյա որմնանկարներին նվիրված  Տեր Հեթում քահանա Թարվերդյանի աշխատության մասին «Արտֆոկուս»-ի տաղավարում պատմել է հեղինակը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը:

2024-03-10T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ