Խազեր երգչախումբ. Կոմիտասի ժառանգության շառավիղը՝ Հայրիկ Մուրադյան


Խազեր երգչախումբ, Կոմիտասի ժառանգություն, Հայրիկ Մուրադյան համերգ, հայ երգչախմբային երաժշտություն, հայ դասական երաժշտություն, հայ երաժշտական ժառանգություն, հայ մշակութային իրադարձություններ, հայ երաժշտական համերգներ, հայ երաժշտական խմբեր, հայ մշակութային պահպանում, հայ երաժշտական կատարում, հայ երաժշտական մշակույթ, հայ երաժշտական նախագծեր, հայ երաժշտական փառատոններ, հայ երաժշտական կյանք

Ամանորի երգ


Խազեր երգչախումբը ներկայացնում է Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր:

Համերգային ծրագիր Նորայր Քարտաշյան և Մենուա բենդ


Տոնական երաժշտական ծրագիր, տարբեր կատարումներ, հայ երգչախմբային երաժշտություն, հայ մշակութային ժառանգություն, հայ երաժշտական կրթություն, հայ մշակութային կյանք, հայ երաժշտական մշակույթ, հայ երաժշտական պատմություն, հայ երաժշտական ժառանգություն, հայ մշակութային փոխանակում, հայ մշակութային նախագծեր, հայ մշակութային ներկայացումներ, հայ մշակութային պահպանում, հայ երաժշտական կրթական ծրագրեր, հայ մշակութային տոնական ծրագրեր

Նորայր Քարտաշյան և Մենուա բենդ


Կայացել է «Հայկական ժամանակակից երաժշտություն» խորագրով համերգ, որտեղ ներկայացված են Նորայր Քարտաշյանի մշակումներն ու հեղինակային ստեղծագործությունները:

«Արցախ» կամերային նվագախումբ


2003 թվականի Արցախի հայաթափումից հետո շատ նվագախմբերի և անսամբլների նման անորոշ վիճակում հայտնվեց «Արցախ» կամերային նվագախումբը, երաժիշտներն անգործ մնացին: Աշխարհահռչակ երաժիշտներ Հասմիկ Պապյանի և Նարեկ Հախնազարյանի ուժերով և ՀԲԸՄ ֆինանսական աջակցությամբ Երևանում վերակազմավորվեց նվագախումբը: Նոր էջ է սկսվել նվագախմբի կյանքում, որի առանցքային նպատակը աշխարհի հեղինակավոր բեմերից Արցախ անունը հնչեցնելն է:

Ուլիխանյան քույրեր


Վիկտորյա և Լյանա Ուլիխանյանները մանկուց դասական երաժշտությամբ են զբաղվում: Արդեն հասցրել են հանդես գալ միջազգային հարթակներում, մասնակցել փառատոների, մրցույթների, համերգներ ունենալ միջազգային բեմերում: Ջութակահար և թավջութակահար քույրերը կատարողական արվեստից բացի նաև ստեղծագործում են, վերջերս նկարահանվել է Վիկտորիա Ուլիխանյանի «Արեգակի Մեխանիկա» դաշնամուրային տրիո ստեղծագործության տեսահոլովակը, որով աղջիկները փորձում են հանրահռչակել դասական երաժշտությունը:

Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբ


«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը գործում է 2012 թվականից: Կազմավորման հիմքերում խմբավար Երևանի կամերային պետական երգչախմբի հիմնադիր, Արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանն է եղել: Այն քառաձայն է, բաց, կազմված կրթահամալիրի մանկավարժներից: Երգչախումբը կատարում է Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգեր, միջնադարյան շարականներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, տարածում դրանք կրթամշակութային-հայրենագիտական արշավ-համերգներով, ուսումնական ժամերգություններով, ազգային ծեսերի-տոնախմբությունների կազմակերպմամբ-մասնակցությամբ։

«Կադանս» անսամբլ


Ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող «Կադանս» անսամբը վերակազմավորվել է, երաժշտական հայտնի հնգյակին ավելացել է նաև պարային խումբ: Եթե սկզբնական շրջանում «Կադանսը» կատարում էր մասնավորապես Աստոր Պյացոլլայի գործերը, ապա ժամանակի ընթացքում անսամբլը ընդլայնել է կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր: Այսուհետ «Կադանսը» նորովի ու նոր ձևաչափով հանդես կգա:

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ


Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ստեղծվել է 2005թ-ին Արա Գևորգյանի և դիրիժոր Նորայր Դավթյանի նախաձեռնությամբ: Այն առաքելություն է ստանձնել պահպանելու և զարգացնելու Հայաստանում ձևավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստը: Կինոերաժշտությունից մինչև դասական գործերի փոխադրումներ՝ նվագախումբը նորովի է ներկայացնում ազգային գործիքները:

Հայաստանի պարի պետական անսամբլ


Հայաստանի պարի պետական 65 ամյա անսամբլը գործում է երիտասարդական ավյունով, փորձասենյակում նոր բեմադրությունների վրա են աշխատում, շտկում՝ նախկինում արվածները: Մայր կոլեկտիվը ֆինանսական խնդիրներ ունի, դրանք լուծելու դեպքում կունենան նոր զգեստներ և գործիքավորման նոր հնարավորություններ:

«Ակունքի» նոր նախագիծը՝ «Սասունցի Դավթի» երգերն ու պարերը


Կեսդարյա պատմություն ունեցող «Ակունք» ազգագրական համույթը ներկայացնում է պատմական Հայաստանի բոլոր հատվածների երգերն ու պարերը։ Հիմնադիր կազմից մի քանիսն են մնացել խմբում, հենց նրանք էլ նորերին են փոխանցում Ակունքի տասնամյակներով հաստատված ավանդույթները։ Այժմ խմբի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի հետ մշակում են Սասունցի Դավիթ էպոսի երգերն ու պարերը, որոնք շուտով կներկայացնեն հանրությանը։

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ


1938 թվականին հիմնադրված Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը հարուստ կենսագրություն ունի: Տասնամյակների ընթացքում անսամբլում աշխատել են անվանի բազմաթիվ երաժիշտներ ու բալետմայստերներ: Այժմ հզոր ավանդույթներ ունեցող անսամբլը կերտում է իր նորօրյա պատմությունը: