![]() |
Արամ ԱվետիսյանԱրամ Ավետիսյանը 44-օրյայի ընթացքում զրկվել է երկու ոտքից: Հիմա պրոթեզներով է տեղաշարժվում: Արամը Աչաջուր գյուղից է, մեծացել է զինվորականի ընտանիքում, ընտանիքի բոլոր տղամարդիկ՝ հայրը և չորս եղբայրները զինվորականներ են: Երկու ոտքը կորցնելուց հետո Արամը փորձում է լիարժեք կյանքով ապրել։ Նա ընկերների հետ ձեւափոխել և իրեն է հարմարեցրել մեքենան։ Զինվորական ծառայության այլեւս անցնել չի կարող, բայց աշխատում է մեքենայի արհեստանոցում։ |
![]() |
Կյանքը պատերազմից հետո . Գևորգ ՀամբարձումյանԳանգուղեղային ծանր վնասվածք ստացած 23-ամյա Գևորգ Համբարձումյանը մեծ դժվարությամբ է խոսում, գանգուղեղային վնասվածքի պատճառով չի աշխատում ձեռքը, քայլքը դժվարացել է: Պատերազմից հետո՝ վերականգնողական փուլում ընկերոջ առաջարկով որոշել է շարունակել մարզումները, բայց արդեն ոչ թե բոքսի, այլ պարաբազկամարտի ոլորտում: Նախկին բռնցքամարտիկը դափնիներով է վերադառնում Հայաստան։ Նա ավելի քան 10 մեդալ ունի, որոնք նվաճել է աշխարհի և Եվրոպայի պարաբազկամարտի առաջնություններում։ |
![]() |
Սամվել ՍաֆարյանՍամվել Սաֆարյանին մեկ օրվա ընթացքում երեք անգամ վիրավվել է: Ծննդավայր Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղում զինվորական ծառայության է եղել Սամվելը, երբ սկսվել է պատերազմը: Երիտասարդ հրամանատարն իր ենթակայության տակ գտնվող 4 դիպուկահարի հետ դիրքերում է եղել։ Առաջին անգամ վիրավորվել է թշնամու խրամատի դիտարկման ընթացքում, երբ ադրբեջանցի զինվորները հարձակվել են իրենց խրամատի վրա ու նռնակներ նետել, այդ ժամանակ Սամվելի աջ ձեռքն է վիրավորվել, երկրորդը՝ հիվանդանոցի ճանապարհին, երրորդը՝ գլխի շրջանում: |
![]() |
Նարեկ Ամիրյան«Ուկրաինայի ձայնը» նախագծի մասնակից և բժիշկ Նարեկ Ամիրյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Նա մինչեւ պատերազմը սովորում էր բժշկական համալսարանում և աշխատում էր «շտապօգնությունում» բրիգադի բժիշկ։ Ռազմաճակատում Նարեկն իր բրիգադի հետ վիրավորների էր տեղափոխում: Նոյեմբերի 6-ին Քարվաճառի ճանապարհին բժշկական անձնակազմը հարձակման է ենթարկվում, որի հետեւանքով վիրավորվում է նաև Նարեկը։ |
![]() |
Հարություն Առաքելյանը 44-օրյա պատերազմից հետոՄիայն 11-րդ վիրահատությունից հետո են կարողացել փրկել 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանի ոտքը։ Ռազմաճակատում վիրավորվելուց հետո բժիշկները հույս չեն տվել, որ նա կքայլի, նույնիսկ ոտքը ամպուտացնելու վարկած է քննարկվել, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։ Չնայած Հարությունն արդեն կարողանում է քայլել, բայց իր մանկության երազանքը՝ դառնալ բռնցքամարտի չեմպիոն այլեւս չի կարող։ Հիմա Հրազդանում հիմնել է «Legends» բռնցքամարտի ակումբ, որտեղ մարզում է երեխաներին։ |
![]() |
Արմեն Միսկարյանը 44-օրյա պատերազմից հետոԱրմեն Միսկարյանը ավագ եղբոր հետ որպես պայմանագրային զինծառայող մասնակցել է 44-օրյա պատերազմին: Քարվաճառում ԱԹՍ-ի հարվածից դիմածնոտային ծանր վիրավորվել է և տեղափոխվել Երևան։ Միայն հիվանդանոցում՝ բարդ վիրահատություններից հետո ուշքի գալով իմացել է, որ եղբայրը զոհվել է: Նույնիսկ չորս վիրահատություններից հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա աչքը։ Իր երկու և եղբոր հինգ մանկահասակ զավակների խնամքը հիմնականում իր ուսերին է: Արմենն իր հարկի տակ է ընդունել նաև այրի քրոջ ընտանիքին, որտեղ նույնպես երկու երեխա կա: |
![]() |
Համիդ Բրոյանը 44-օրյա պատերազմից հետոՀամիդ Բրոյանը ծառայել է Արցախի «Մարտունի 2» զորամասում: 44-օրյա պատերազմի ընթացքում կռվել է Հադրութում և Վարանդայում, որտեղ հոկտեմբերի 24-ին ծանր վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից: Տասներկու վիրահատություն է տարել, ամպուտացրել են աջ ոտքի կրունկը, վերականգնողական երկար շրջան է անցել Զինվորի տանը: Աշխատանքի գտնելու փնտրտուքներից հետո որոշել է զբաղվել վարսահարդարմամբ: Մեկ տարի է՝ Արմավիրում սեփական վարսավիրանոց է բացել: |
![]() |
Սերգեյ Համբարձումյանը 44-օրյա պատերազմից հետո44-օրյա պատերազմի մասնակից Սերգեյ Համբարձումյանը ծանր վիրավորվելուց հետո դեռեւս կիթառ չի նվագում, չնայած երաժշտությունը նրա տարերքն է։ Ձախ ձեռքը անաշխատունակ է դարձել։ Նա ծանր վիրավորվել է Մարտունու շրջանի Քերթ գյուղում՝ ՈւԱԶ-ի մեջ, որտեղ գտնվող 29 հոգուց 27-ը զոհվել է։ Սերգեյի մարմնում հայտնված մի քանի տասնյակ բեկորներից մեկը վնասել է գլուխը։ Տասներեք վիրահատություն է տարել և երկար ժամանակ վերականգնողական բուժում ստացել Զինվորի տանը, որտեղ էլ 2022-ի փետրվարին հանդիպել ու ամուսնացել Սոնայի հետ։ |
![]() |
Արման Սիմիկյանը 44-օրյա պատերազմից հետոՀակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արման Սիմիկյանը նոր էր ավարտել Երեւանի Թատրոնի եւ Կինոյի Պետական ինստիտուտի դերասանական արվեստ բաժինը և ընդամենը 7 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44 օրյա պատերազմը: Հետախույզ-գնդացրորդը հրաշքով է փրկվել որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Նրան արյունաքամ վիճակում, մի կերպ են հասցրել հոսպիտալ։ Արմանը հավատում է հայոց բանակի զինվորին, այն ներուժին, որ ամբարված է նրա երակներում:
|
![]() |
Վարդգես Ուլուբաբյանը 44-օրյա պատերազմից հետոՀեռուստաօպերատոր, ծննդով արցախցի Վարդգես Ուլուբաբյանը 1989 թվականին ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանությանը, բազմաթիվ անգամ վիրավորվել է։ Ծառայության անցնելով Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ում՝ որպես քաղաքական բաժնի ավագ սպա, մասնակցել է մամուլի ծառայության և «Գոյամարտ» ծրագրի ստեղծմանը։ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ռազմի դաշտում է եղել։ Բռնի տեղահանումից հետո նա Արցախում թողել է հայրական տունը, իր ձեռքերով կառուցած առանձնատունը, ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: |
![]() |
Վահե Աբրահամյանը 44-օրյա պատերազմից հետոՎահե Աբրահամյանը 44-օրյա պատերազմը սկսելվուց ընդամենը օրեր առաջ էր Ռուսաստանից Հայաստան Վերադարձել: Եղբայրը ժամկետային զինծառայող էր: Վահեն՝ որպես կամավոր, մեկնեց պատերազմ։ Եղբայրները ռազմի դաշտում այդպես էլ չհանդիպեցին: Թեժ մարտեր, Բաքվում գերության երկար ու ձիգ 50 օրեր և վերադարձ։ Այսօր եղբայրները տանն են: |
![]() |
Հայկ Թորոսյանը 44-օրյա պատերազմից հետոԱպրիլյան քառօրյայի մասնակից Հայկ Թորոսյանը գանգուղեղային բարդ վնասվածք է ստացել Մարտակերտում: Ինը տարվա հեռավորությունից Հայկը նորովի է նայում իր անցած դժվարին ուղուն, փորձում վերհիշել մանրամասներ այդ չարաբաստիկ օրվանից և հետագա ամիսներից ու տարիներից: Գեղարվեստական լուսանկարչության ու օպերատորի մասնագիտությունը մնաց անցյալում: Երկարատև բուժումներից հետո ընդունվեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ, սովորեց տարբեր ծրագրեր, որպեսզի հոգա իր կարիքներն ու սատարի ընտանիքին: |