Ղազարավանի մենաստանը


Ղազարավանի կանանց մենաստանը դեռևս միակն է Հայաստանում: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի օրհնությամբ մի քանի տարի առաջ է հիմնվել: Միանձնուհիներից ոմանք 2000-ականների սկզբից են ապրում վանական կյանքով: Ղազարավանում քույրերն արդեն տնտեսություն ունեն և իրենց ապրուստի մի մասը կարողանում են սեփական աշխատանքով հոգալ:

Աղոթքով


Բուրաստան տատի տունն Ափնա գյուղում է: Ութ տասնյակից ավելի ապրած կյանքում չի հիշում մի օր, որ եկեղեցու ճամփան անցած չլինի: Հիշում է մորից լսած աղոթքը: Ասում է՝ օրը պետք է աղաթքով սկսել:

Հովվական տասնամյա ճանապարհ


Ֆիլմը նվիրվում է Մայր Աթոռի միաբան Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի քահանայական ձեռնադրության տասնամյակին։

Ամարաս․ սահմանի վանքը


2021թ.-ի գարունն է, Արցախում ենք: 2020-ի պատերազմն ավարտվել է, բայց կյանքն այլևս առաջվանը չէ: Պատերազմը փոխել է դիրքերը: Մարտունու շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կանգնած են ռուս խաղաղապահները, հայկական բանակային դիրքերը և Ամարասի պարիսպները: Մեզ դիմավորում է օրվա վանահայրը։

Սուրբ Խաչի երևման տոն, խաչի խորհուրդ


Տ. Առնակ քահանա Հարությունյանը, պատմաբան Ռուբեն Վարդանյանն ու հնագետ, պատմաբան Համլետ Պետրոսյանը ներկայացնում են Սուրբ Խաչի երևման տոնի խորհուրդը, քննարկում խաչի մշակութաբանական ընկալումները:

Ավետում


Տ. Առնակ քահանա Հարությունյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը, մշակութաբան Կարեն Հովհաննիսյանը ներկայացնում են Ավետման տոնի խորհուրդը, վերլուծում տոնի հետ կապված ավետարանական դրվագներն ու Աստվածամոր կերպարը:

Մեծ Պահքի լուծումը. Սուրբ Հարություն


Տ. Առնակ քահանա Հարությունյանը, երաժիշտ Շահե Քեշիշյանը և բժիշկ Նարինե Ներսիսյանը զրուցում են Հարության տոնի խորհիդի մասին:

Ծաղկազարդ


Տ. Առնակ քահանա Հարությունյանը, պատմաբան Ռուբեն Վարդանյանն ու ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը ներկայացնում են Ծաղկազարդի խորհուրդը, վերլուծում ավետարանական դրվագներն ու ժողովրդական սովորույթները:

Տ. Զարեհ քահանա Աշուրյանի ծառայությունն ու կենցաղը պահոց շրջանում


Մեծ պահքի շրջանում հյուրընկալվել ենք Տ. Զարեհ քահանա Աշուրյանին:

Մեծ Պահք. Գալստյան կիրակի


Պատմաբան Նարինե Միրզոյանը, գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանը և Տ. Առնակ քահանա Հարությունյանը զրուցում են Մեծ Պահքի, մասնավորապես, Գալստյան կիրակիի խորհրդի մասին:

Մեծ Պահք. Անիրավ դատավորի կիրակի


Տ. Առնակ քահանա Հարությունյանը, փաստաբան Պարգև Օհանյանն ու իրավագետ Նարեկ Վան Աշուղաթոյանը զրուցում են Մեծ Պահքի և Անիրավ դատավորի առակի խորհրդի մասին:

Մեծ Պահք. Անիրավ տնտեսի կիրակի


Տ. Առնակ քահանա Հարությունյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը և ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը զրուցում են Մեծ Պահքի և Անիրավ տնտեսի առակի խորհրդի մասին: