![]() |
Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը2013թ․-ին Մայր Տաճարի նորոգման և ամրակայման նախագիծը համաձայնեցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը սկսում է Տաճարի որմնանկարների ուսումնասիրությունը։ 2017թ․ ամռանը սկսվում է նորոգության շինարարական աշխատանքը։ 2021-ի ավարտին նկարահանված ֆիլմում Մայր Տաճարի լուսարարապետը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետը, որմնանկարների վերականգնման նախագծի հեղինակը ներկայացնում են Ս․ Էջմիածնի նորոգման ընթացքի, անակնկալների, ավարտված ու սպասվող աշխատանքների մասին։ |
![]() |
Ղազարավանի մենաստանըՂազարավանի կանանց մենաստանը դեռևս միակն է Հայաստանում: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի օրհնությամբ մի քանի տարի առաջ է հիմնվել: Միանձնուհիներից ոմանք 2000-ականների սկզբից են ապրում վանական կյանքով: Ղազարավանում քույրերն արդեն տնտեսություն ունեն և իրենց ապրուստի մի մասը կարողանում են սեփական աշխատանքով հոգալ: |
![]() |
ԱղոթքովԲուրաստան տատի տունն Ափնա գյուղում է: Ութ տասնյակից ավելի ապրած կյանքում չի հիշում մի օր, որ եկեղեցու ճամփան անցած չլինի: Հիշում է մորից լսած աղոթքը: Ասում է՝ օրը պետք է աղաթքով սկսել: |
|
Հովվական տասնամյա ճանապարհՖիլմը նվիրվում է Մայր Աթոռի միաբան Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի քահանայական ձեռնադրության տասնամյակին։ |
![]() |
Ամարաս․ սահմանի վանքը2021թ.-ի գարունն է, Արցախում ենք: 2020-ի պատերազմն ավարտվել է, բայց կյանքն այլևս առաջվանը չէ: Պատերազմը փոխել է դիրքերը: Մարտունու շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կանգնած են ռուս խաղաղապահները, հայկական բանակային դիրքերը և Ամարասի պարիսպները: Մեզ դիմավորում է օրվա վանահայրը։ |
![]() |
Սուրբ Խաչի երևման տոն, խաչի խորհուրդՏ. Առնակ քահանա Հարությունյանը, պատմաբան Ռուբեն Վարդանյանն ու հնագետ, պատմաբան Համլետ Պետրոսյանը ներկայացնում են Սուրբ Խաչի երևման տոնի խորհուրդը, քննարկում խաչի մշակութաբանական ընկալումները: |
![]() |
ԱվետումՏ. Առնակ քահանա Հարությունյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը, մշակութաբան Կարեն Հովհաննիսյանը ներկայացնում են Ավետման տոնի խորհուրդը, վերլուծում տոնի հետ կապված ավետարանական դրվագներն ու Աստվածամոր կերպարը: |
![]() |
Մեծ Պահքի լուծումը. Սուրբ ՀարությունՏ. Առնակ քահանա Հարությունյանը, երաժիշտ Շահե Քեշիշյանը և բժիշկ Նարինե Ներսիսյանը զրուցում են Հարության տոնի խորհիդի մասին: |
![]() |
ԾաղկազարդՏ. Առնակ քահանա Հարությունյանը, պատմաբան Ռուբեն Վարդանյանն ու ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը ներկայացնում են Ծաղկազարդի խորհուրդը, վերլուծում ավետարանական դրվագներն ու ժողովրդական սովորույթները: |
![]() |
Տ. Զարեհ քահանա Աշուրյանի ծառայությունն ու կենցաղը պահոց շրջանումՄեծ պահքի շրջանում հյուրընկալվել ենք Տ. Զարեհ քահանա Աշուրյանին: |
![]() |
Մեծ Պահք. Գալստյան կիրակիՊատմաբան Նարինե Միրզոյանը, գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանը և Տ. Առնակ քահանա Հարությունյանը զրուցում են Մեծ Պահքի, մասնավորապես, Գալստյան կիրակիի խորհրդի մասին: |
![]() |
Մեծ Պահք. Անիրավ դատավորի կիրակիՏ. Առնակ քահանա Հարությունյանը, փաստաբան Պարգև Օհանյանն ու իրավագետ Նարեկ Վան Աշուղաթոյանը զրուցում են Մեծ Պահքի և Անիրավ դատավորի առակի խորհրդի մասին: |