
![]() |
Խեցեգործ Ցոլակ Շահինյան«Ինձ գրավեցին հրեշտակները՝ թե կավակերտ, թե՛ վիտրաժային, հետո անցա կավե աղամանների, հիմա արդեն նաև աբստրակցիան է ինձ գրավում»: Խեցեգործ Ցոլակ Շահինյանը՝ մեր տեսախցիկի առջև: |
![]() |
KIBERone schoolՀայաստանում գործող միջազգային կիբեռ դպրոցը ՏՏ նոր սերունդ է պատրաստում: Դպրոցը 6-14 տարեկան երեխաների համար է: Սովորողները կարող են նախագծել սեփական քաղաք Minecraft-ում, ստեղծել համակարգչային կայքեր, կառուցել և մոդելավորել խաղեր, ստեղծել մուլտֆիլմեր և մոնտաժել տեսանյութեր: |
![]() |
ԹոնրագործությունԱյսօր թոնիրն աստիճանաբար տեղը զիջում է էլեկտրական վառարաններին: Էդգարը, սակայն, համոզված շարունակում է ընտանեկան ավանդույթը: Նրա պատրաստած թոնիրները գործածվում են Հայաստանի տարբեր շրջաններում ու նաեւ Հայաստանից դուրս:
|
![]() |
Եկեղեցական զանգերՀովհաննես Պապոյանը իր երկու եղբայրների հետ Գյումրիում հիմնել է եկեղեցական զանգերի արտադրություն: Նրանց պատրաստած զանգերը հասնում են մինչև Արցախ, սահմանային զորամասեր: «Զանգերի ձուլումը երկար ու դժվար պրոցես է, հաճախ օրերով մնում ենք արհեստանոցում, բայց երբ զանգը հանում ենք կաղապարից, ծախսած էներգիան հազարապատիկ վերադառնում է»: |
![]() |
Twinz փայտե ակնոցԳյումրեցի եղբայրներ Դավիթն ու Բաբկենը Գյումրիում հիմնել են փայտե ակնոցի փոքրիկ արտադրություն: Նրանք պատմում են իրենց հաջողության գաղտնիքը: |
![]() |
ՏՈՒՖ-ՏՈՒՖԻԿՍևակ Մարկոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Մի քանի տարի բանկային համակարգում աշխատելուց հետո որոշում է զբաղվել արտադրությամբ և հիմնում «ՏՈՒՖ-ՏՈՒՖԻԿ» տնակների արտադրությունը երեխաների համար: «Երբեք չեմ վախեցել նոր գործ սկսելուց, շատ ուրախ եմ, որ ինձ օգնում են տարբեր խանութներ և արտադրողներ»: |
![]() |
Պես Պես․ խաղ քաղաքի մասինՅանա Բաբաջանյանը և Սերգեյ Թանթուշյանը ուսումնասիրելով հայկական շուկան՝ հասկացան, որ երեխաների համար հարազատ քաղաքը ճանաչելու համար խաղ չկա։ Եվ անցան գործի։ Ստեղծվեց «Պես ՊԵՍ»-ը։ |
![]() |
Շոկոլադի արտադրություն«Այժմ կակաոյի ունդերը ներմուծում ենք տարբեր երկրներից, բայց նպատակ ունենք Հայաստանում կակաոյի ծառեր աճեցնել և ունենալ հայկական հայկական շոկոլադ»։ Մհեր Թադևոսյանը և Դիաննա Խոփշանոմովան հիմնել են TadDin chocolatier անվանումով շոկոլադի արհեստագործական արտադրությունը: Շոկոլադների բազմազան տեսակների մեջ գերիշխում են հայկական էնդեմնիկ տեսակներով միջուկները՝ թարխունով, նանայով, ուրցով, մեղրով, դոշաբով: |
![]() |
Թեյի արտադրությունՌիտա Մարտիրոսյանը արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է թեյաբույսերի ուսումնասիրությամբ: Այժմ արդեն՝ արտադրությամբ: «Հայաստանում 4000- ից ավելի բուսատեսակներ կան, դրանցից մոտ 150-ը թեյատեսակներ են: Բնությունը մեզ առաջարկում է լայն ընտրանի, մենք էլ պետք է օգտվենք այդ բարիքներից»: |
![]() |
ՊանրագործությունՄիքաելյանների ընտանիքը Երևանից տեղափոխվել է Գեղարքունիքի մարզ, հայրական տուն և պանրի նոր տեսակներ է մշակում: Miqayelyan family farm-ի՝ հայկական կոնյակի և գինու օգնությամբ ստեղծված պանրի յուրահատուկ համը գրավում է նաև տարբեր երկրների զբոսաշրջիկների: |