Վահե Աբրոյանի մայրը


Տանն ամեն ինչ պատերազմում զոհված որդուն է հիշեցնում: Կիսատ թողած գործերը ավարտելու ուժ է պետք: Այդ ուժը Աբրոյանների ընտանիքին տվեց փոքրիկ Վահանի ծնունդը:

Սամո Ղազարյանի մայրը


44-օրյա պատերազմում զոհված Սամո Ղազարյանի մայրը սրտի թրթիռով պահում է որդու` զորամասում խնամած ծաղիկը... Անուշը կրկին մայրացել է Լեոյի ծնունդով։

Լևոն Մանուկյանի մայրը


44-օրյա պատերազմում զոհված Լևոն Մանուկյանի մայրն է Նելլին: Նորածին դուստրը՝ Լեոնան, լույսի նոր պատուհան է բացել նրա կյանքում: Չնայած առողջական լուրջ խնդրներին՝ Նելլին ասում է, որ դստեր ծնունդը ավելի ուժեղ է դարձրել իրեն:

Տիգրան Շահբարյանի մայրը


44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրն է Արմինեն: Ասում է, որ այս գարունը տարբերվում է իր կյանքի մյուս գարուններից, դստեր ծնունդին է սպասում: