Շրջեք մեզ հետ Հայաստանի սահմանամերձ գյուղերով: Ծանոթացեք մեր հայրենակիցների նիստուկացին, բառ ու բանին, հոգսերին և ուրախություններին: Դեմքով ճանաչեք մեր սահմաններն ապրելով պահող մարդկանց:

Ծափաթաղ


Սևանա լճի արևելյան ափին գտնվող Ծափաթաղ գյուղը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Գյուղը գտնվում է Սևանի անմիջապես ափին։ Ունի զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ՝ հյուրանոցներ ու հյուրատներ։

Արտանիշ


Սևանա լճի ափին գտնվող այս գյուղում հայտնաբերված հնագույն խաչքարերը, եկեղեցիներն ու հնավայրերը վկայում են տարածաշրջանի պատմական լինելու և կարևոր նշանակություն ունենալու մասին։ Գյուղին հարեւանությամբ գտնվում է նաև «Պորտ Այաս» հանգստավայրը, որտեղ կանգնեցված է Կիլիկիա նավը:

Խոզնավար


Հայաստանի տարածքային ամբողջականությունը 2021-ին Ադրբեջանը խախտեց հարձակվելով և ներխուժելով Խոզնավար գյուղ։ Այժմ գյուղը երեք կողմերի բարձր բլուրներից թշնամու նշանառության տակ է։ Խոզնավարի միակ ճանապարհը դիտարկվում է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից։

Խնածախ


Խնածախը 44_օրյա պատերազմից հետո կորցրել է ավելի քան 32 հեկտար վարելահող և արոտավայրերի մեծ մասը։ Այժմ այն երեք կողմից շրջափակման մեջ է, իսկ գյուղի հետ կապող միակ ճանապարհը թշնամու ուղիղ նշանառության տակ է։ Ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել՝ հասնելով գյուղի ափերին, տեղակայվելով տներից 100-200մ հեռավորության վրա։ Բնակիչները ակտիվ անասնապահությամբ են զբաղվել, բայց պատերազմից հետո ստիպված վաճառել են՝ արոտավայրերը կորցնելու պատճառով։

Խնձորեսկ


Խնձորեսկ գյուղում պահպանվում են ժայռափոր տներ, որոնք մինչեւ նախորդ դարի կեսերը բնակելի են եղել։ Այդ քարանձավները բնական չեն՝ բնակիչներն են փորել։ Դրանք հատկապես ռազմական նշանակություն են ունեցել, որովհետեւ թշնամիների հարձակման ժամանակ սյունեցիները քարանձավներն օգտագործել են որպես թաքստոց-կրակակետեր։ Գրեթե 3 հազար տարվա պատմություն ունեցող գյուղի քարանձավներում պահպանվում են թախտեր, արդուկներ ու նորածնի օրորոցներ։

Տեղ


Ադրբեջանի կողմից Արցախն էթնիկ զտման ենթարկելուց հետո Սյունիքի մարզի Տեղ գյուղը դարձավ սահմանամերձ։ Գյուղի արոտավայրերի ու վարելահողերի մի մասն անցավ թշնամու վերահսկողության տակ։ Ադրբեջանական դիրքերը հայտնվեցին անմիջապես գյուղի հարեւանությամբ գտնվող բլուրների վրա, բնակիչները՝ ուղիղ նրանց թիրախում։

Կարմրաշեն


Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղը մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը Հայաստանի գրեթե կենտրոնական հատվածում էր, մինչ այս հրետակոծության չէր ենթարկվել: Ադրբեջանի կողմից Քարվաճառի բռնազավթումից հետո մոտիկից լսվող կրակոցի ձայներն իսկ հուշում են, որ գյուղն արդեն սահմանամերձ է։

Բարձրունի


Բարձրունին Վայոց ձորի ամենահարավային գյուղն է, սահմանակից է Նախիջևանին: Գյուղում հայտնաբերված 7-րդ դարի խաչքարերը, կիսավեր կառույցները վկայում են այս հին բնակավայրի հարուստ մշակութային անցյալի մասին։

Կոթի


Շուրջ 40 կմ սահմանագիծ, անընդհատ կրակոցներ, սադրանքներ` հատկապես վար ու ցանքի, բերքահավաքի ժամանակ, որի պատճառով էլ գյուղացու հացահատիկի բերքի զգալի մասը մնում է դաշտում։ Տավուշի մարզի Կոթի գյուղում ենք։

Բերդավան


Հայ-վրաց-ադրբեջանական «եռանկյունում» գտնվող այս գյուղը 200 տարի առաջ եղել է Հայաստանի՝ մեծությամբ 10-րդ բնակավայրը: Այժմ Տավուշի մարզի Բերդավանը թշնամուց ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գնտվող սահամանամերձ գյուղ է։ Բերդավանը հայտնի է իր պատմամշակությային և հոգևոր կոթողներով, մասնավորապես, Ղալինջաքար ամրոցով։

Ներքին Կարմիր Աղբյուր


Ժայռերի մեջ թաքնված հնամենի այս գյուղի համար կռիվներ շատ են եղել։ Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուրը հայտնի է որպես 1990-ականներից ամենաշատ հրետակոծված բնակավայր: Գյուղացիները պաշտպանել են այն ու պահել հայկական։ Մեր նկարահանող խումբը սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբյուրում է:

Պառավաքար


ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար գյուղը անմիջապես սահմանակից է Ադրբեջանին։ 25 տարուց ավելի է, գյուղի վարելահողերի շուրջ 1400 հեկտարը հակառակորդի կրակի տակ է: Ինչպես են ապրում և աշխատում պառավաքարցիք՝ պատմում են հենց իրենք: