Ինչպե՞ս ծագումով հայ Ագրիպինա Վագանովան դարձավ ռուս դասական բալետի տեսության հիմնադիրԾագումով հայ, կարճ ոտքերով, թմբլիկ երեխան դարձավ ռուս դասական բալետի տեսության հիմնադիր Այս տարի լրանում է բալետի արտիստուհի, պարուսույց, ռուս դասական բալետի տեսության հիմնադիր, ծագումով հայ Ագրիպինա Վագանովայի ծննդյան 145-ամյակը: Նա տասը տարեկանում ես հայտնվել է Պետերբուրգի Մարիինյան թատրոնի խորեոգրաֆիայի ուսումնարանում: Նա, ինչպես ինքն է հիշել, կարճ ոտքերով, թմբլիկ երեխա է եղել և առանձնապես հույս չի ներշնչել, որ կարող է դառնալ բալետի պարուհի։ Նա չէր ծնվել Ագրիպինա Վագանովա։ Նա դարձել է։ |
|
ԶահրատԱյս տարի լրանում է պոլսահայ բանաստեղծ Զահրատի (Զարեհ Սիմոն Եալտըզճեան) ծննդյան 100-ամյակը: Նա ծնվել է 1924թ. մայիսի 10-ին Կոստանդնուպոլսի Նշանթաշ թաղամասում։ Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Ավելի ուշ հրատարակել է «Մեծ քաղաքը» (1960), «Գունաւոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծութիւններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Նրա բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունն ու հումորը։ Այս հեռուստաֆիլմում հնչում են հատվածներ Զահրատի պոեզիայից, մասնավորապես, «Գունավոր սահմաններ» շարքից: |