Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին
|
ժամանակակից արվեստԺամանակակից արվեստը՝ որպես ժամանակի անհանգիստ միտք, աշխարհի հարցադրում և միջամտում, կենսակերպ ձևակերպելու փորձ, ու՞մ է ուղղված և արդյո՞ք կարիք ունի գտնելու հանդիսատեսի։ Ջոն Քեյջի «4․33»-ը, Բոյսի, Մարինա Աբրամովիչի, Կատալանի փերֆորմանսները՝ որպես ժամանակակից արվեստի ամենավառ դրսևորումներ և նոր իմաստներ, առաջարկում են այս հարափոփոխ աշխարհում տեսնել նոր հնարավորություններ։ |
|
Ազգային պարԱզգային պարն այն կենդանի միջավայրն է, որտեղ պահպանվել է մեր ժողովրդի բնավորությունը, արժեհամակարգը, պատմական փորձը։ Ազգային պարում երևում է մեր ոգին, մեր հավաքական ուժն ու ներքին կարգապահությունը։ Ազգային պարի մասին գիտելիքը տեխնիկական հմտություն չէ, այլ ազգային ինքնության խորքային ճանաչում և գիտակցում։ Հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը, տեղահանումները, խորհրդային շրջանի ռեպրեսիաներն ինչպե՞ս են անդրադարձել և ի՞նչ հետևանքներ են թողել ազգային պարի վրա։ |
|
Մեռնող նվագարանների կորսված ձայներըՀայկական ազգային նվագարանները բազմազան են և հազարամյակների պատմություն ունեն։ Սակայն այսօր խիստ հանրահռչակված է միայն դուդուկը՝ ի տարբերություն այլ նվագարանների, որոնց կոչում են նաև «մեռնող նվագարաններ»։ Մեռնող նվագարանների կորսված ձայները վերագտնելով, թերևս, կլինենք ավելի ամբողջական և հավասարակշիռ։ |
|
Մեկ կադրԿադրի և կարճամետրաժ կինոյի մշակույթի և մտածողության փոփոխությունները վերջին տասնամյակում իրենց հերթին հանգեցրել են կարճ ու հակիրճ ասելիք ակնկալող հասարակության։ Սակայն կինոյի կախարդանքը շարունակում է մնալ լույսերը մարած դահլիճում՝ խոր լռության մեջ։ 44-օրյայի մասնակից վավերագրող-ռեժիսոր Գագիկ Ղազարէի «Հևք» վավերագրական ֆիլմի ստեղծման պատմության ամենակարևոր ու իրական զգացումը Հողն է։ Հողից իրական ոչինչ չկա։ |
|
ԳորգագործությունԳորգը ստեղծվեց Ֆուկոյի բնորոշմամբ՝ որպես «հատուկ տեսակի տարածություն՝ հետերոտոպիա» և արևելյան այգու արտացոլում։ Այս յուրօրինակ աշխարհների հեղինակներն ինչո՞ւ են կանայք։ Որո՞նք են հայկական կարմիր գորգերի լեգենդների և իրականության միջև եղած իրական կապերը։ Ինչո՞ւ հայկական գորգագործությունն իր իրական տեղում չէ համաշխարհային մշակույթի քարտեզում։ «Վեցերորդ օր» հաղորդմանը Մարինա Բաղդագյուլյանը թեման քննարկել է արվեստաբան Անուշ Հակոբյանի հետ։ |
|
Ինչի՞ շուրջ է հետպատերազմական հայ վերացական արվեստը20-րդ դարասկզբին՝ երկու համաշխարհային պատերազմների արանքում և դրանից հետո, եկան ցավի, ցնցումների ու ավերների ժամանակների «երեխաները»՝ վերացական արվեստի ներկայացուցիչները։ Նրանք նոր հարաբերություններ ստեղծեցին մարդու և արվեստի միջև՝ հիմքում դնելով ինտելեկտ և կոնցեպցիա։ Իսկ ինչի՞ շուրջ է հայ վերացական արվեստը հետպատերազմական շրջանում։ Եթե եվրոպացի վերացական արվեստի ներկայացուցիչների պատկերներն ուղեկցվում էին Ժակ Պրևերի պոետական խոսքով, ապա Խաչատուր Մարտիրոսյանի արվեստը՝ Գրիգոր Նարեկացու։ |
|
ԿասկադՈ՞րն է Կասկադի նշանակությունը կառույցի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի և մյուս գործընկերների համար։ Կասկադը գեղեցկության, ազգային խորհրդանիշների, հայ մշակութային ինքնության ճարտարապետական մարմնացումն է։ Մարինա Բաղդագուլյանը ճարտարապետ Կարեն Բալյանի հետ զրուցել է Կասկադի հեղինակային իրավունքի ու նոր նախագծերի քաղաքական-տնտեսական ու սպառողական շահերի մասին։ |
|
ՊոեզիաՈ՞րն է պոեզիայի և քաղաքականության հարաբերությունը։ Ձևանալ խելագա՞ր, թե՞ հատուցել կյանքով պոետիկ խոսքի համար։ Մարինա Բաղդագյուլյանը հյուրընկալել է բանաստեղծ Հուսիկ Արային և քննարկել նրա «Apokalypto» բանաստեղծությունը։ |
|
Թատրոն, հյուրը՝ Արման ՆավասարդյանԻնչո՞ւ պաթոսը արժեզրկվեց և ո՞րն է դրա իրական նշանակությունը, ո՞րն է թատրոնի ուղերձը ետպատերազմական ծանր ժամանակներ ապրող հայ հանդիսատեսին, ինչ ապրումներով էր արտիստը պատերազմական օրերին բեմ բարձրանում։ Մարինա Բաղդագյուլյանը «Օր 6-րդի» տաղավարում հյուրընկալել է դերասան Արման Նավասարդյանին: |
|
Ջազ և ազատությունԻնչպե՞ս ստեղծվեց ջազը։ Հայկական ջազի ստեղծումը, առանձնահատկությունը, Արցախի ջազային պետական նվագախմբի ճակատագիրը, ջազային խմբերի երաժշտական ընթացքը, ջազային իմպրովիզն ու հայկական միասնականության կարծրատիպերը Մարինա Բաղդագյուլյանը քննարկել է Արցախի ջազային պետական նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանի հետ։ |
|
ՄիլիտարիարտԱրցախյան առաջին պատերազմից հետո կոնցեպտուալ արվեստի նոր ուղղություն ստեղծվեց՝ «միլիտարիարտ»։ Այս ուղղության հիմնադիրը դարձավ Ալեքսանդր Մելքոնյանը։ Ի՞նչ է «միլիտարիարտը»։ Մարինա Բաղդագյուլյանի հյուրը նկարիչ Մկրտիչ Տոնոյանն է։ |
|
Հեքիաթ ու կյանքԻնչու՞ է մարդը հեքիաթ հորինում: Ի՞նչ է ժողովդրական հեքիաթը, ի՞նչ խորհրդանիշներ կան հեքիաթներում, օրինակ՝ ընտրությունների մասին՝ հայկական հեքիաթներում, ռուսական բանահյուսության մեջ՝ ոսկե և հասարակ ձվերի, Ֆաբերժեի ոսկե ձվերի և թագավորական ընտանիքի ողբերգության մասին: Մարինա Բաղդագյուլյանը «Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանին: |












