Ավետիս -  Աստված ասել էր, որ Նոյը բոլոր կենդանիներից զույգ-զույգ հավաքի` տղա – աղջիկ, տղա-աղջիկ:
Արփի   - Բա չե՞ն ուտի իրար:
Ավետիս - Չէ~, Աստված չի թողնի:
Աստվածաշնչյան իմաստությունները բոլորի համար են, բոլոր ժամանակների և բոլոր տարիքների:
«Պատումիկներ Աստվածաշնչից» հաղորդաշարը Ավետիսի և Արփիի  առաջին  ծանոթությունն է Սուրբ Գրքին և առաջին տպավորությունները հասակակիցներին պատմելու  հեռուստատեսային փորձը:  

Մկրտություն


Հովհաննես Մկրտիչը գիտեր մի բան, որ դեռ ոչ մեկ չգիտեր: Տեսնես ի՞նչ, որ երկիր մոլորակը կլո՞ր է, թե՞որ կետը ամենամե՜ծ կենդանին է: Դե չէ´, դրանք ես էլ գիտեմ…

Հիսուս հանդարտեցնում է փոթորիկը


Հիսուս միշտ այնքան հանգիստ է: Որովհետև չի վախենում, հավատո´ւմ է: Փոթորիկն էլ կհանդարտվի: Ա´յ, կտեսնեք:

Հիսուս հանդարտեցնում է փոթորիկը


Միսաք - Կանայում հարսանիք է` քեֆ, ուրախություն: Արսինե - Հա, Հիսուսն էլ է հրավիրված: Միսաք - Հյուրերը խմում են, պարում ու ուտում: Արսինե -Ու էլի խմում, պարում ու ուտում մինչև… Միսաք -Մինչև ի՞նչ: Արսինե -Մինչև գինու վերջանալը: Միսաք -Վա՜յ, բա ի՞նչ են անելու…

 

Առաջին հրաշքը


Միսաք   - Կանայում հարսանիք է` քեֆ, ուրախություն: 
Արսինե  - Հա, Հիսուսն էլ է հրավիրված: 
Միսաք   - Հյուրերը խմում են, պարում ու ուտում:
Արսինե   -Ու էլի խմում, պարում ու ուտում մինչև…
Միսաք    -Մինչև ի՞նչ:
Արսինե   -Մինչև գինու վերջանալը: 
Միսաք    -Վա՜յ, բա ի՞նչ են անելու…
 

Հիսուսի փորձությունը անապատում


Արսինե - Տես` շոգից ոնց է տանջվում Հիսուս, քառասուն օր է` ոչինչ չի կերել… 
Միսաք  - Հա, բայց մեկ է` Աստծուն չի դավաճանի ու սատանայի խոստումներին չի հավատա, չէ՞:
Արսինե - Չէ հա: Սատանան ու՜ր, հավատը ու՜ր: 
 

Սուրբ Ծնունդ


Միսաք  – Տե´ս, հրեշտակը ուրախացել է, գիտի`ով է ծնվել: 
Միսաք  – Մենք էլ ենք ուրախ: Մենք էլ արդեն գիտենք: 
Արսինե – Որ Հիսուսն է ծնվել:
Միսաք  – Հիսուսն է ծնվել:
 

Հիսուս ջրի վրա


Էլզա - Հիսուս փոթորիկը տեսավ հեռվից ու իջավ ծով առաքյալներին օգնելու:
Միսաք - Մի րոպե, իսկ ո՞նց պիտի հասնի նավին: 
Էլզա – Դե ոնց-ոնց` ջրի վրայով:
Միսաք- Կատակ ես անո՞ւմ:
Էլզա – Առաքյալներն էլ չէին պատկերացնում…
 

Զակքեոսի պատմությունը


Աղջիկ – Տե´ս, Հիսուսն ասում է`  Զակքեո՛ս, շտապի՛ր, ցա՛ծ իջիր, այսօր ես պետք է քո տանը գիշերեմ:
Տղա – Բայց այդքան լավ ու ազնիվ մարդիկ կան, Հիսուսը ինչո՞ւ է գնում հենց Զակքեոսին հյուր: Արդար չէ´:
Աղջիկ – Հա՜, մարդկանց դուրն էլ դա չի գալիս: Բայց մի շտապիր, արի տեսնենք հետո ինչ է լինելու:
 

Սամսոն և Դալիլա


ԱՐԵՎԻԿ - Մի օր Դալիլան հարցնում է, թե ինչից է, որ Սամսոնը այդքան ուժեղ է:
ՄԻՍԱՔ - Ճիշտ որ, ես էլ չգիտեմ: 
ԱՐԵՎԻԿ - Ու ոչ ոք էլ չպիտի իմանար: Դա Սամսոնի ու Աստծո գաղտնիքն էր, բայց…
 

Սողոմոն Իմաստունը


Արևիկ   - Սողոմոն թագավորի երազում Աստված գալիս է նրա մոտ ու հարցնում` ի՞նչ ես ուզում, Սողոմո́ն:
Միսաք  - Թողհարստություն, հզորություն, անմահություն ուզի:
Արևիկ   - Հա, նա կարող էր այդ ամենը ունենալ:
Միսաք  -  Բայց չի ուզո՜՞ւմ:
Արևիկ   - Չէ́, Սողոմոնը ուրիշ բան է խնդրում:
Միսաք  - Ի՞նչ, ի՞նչ:
Արևիկ   - Հիմա կասի` կիմանաս:
 

Դանիելն ու առյուծները


Անի      - Թագավորը շատ է տխրում Դանիելի համար, բայց օրենքը փոխել չի կարելի:
Միսաք – Ու ի՞ նչ, Դանիելին իսկապե՞ս գցելու են առյուծների մոտ:
Անի       - Արի նայենք` կիմանանք:

Զորավար Նեեմանը ու փոքրիկ աղջիկը


Անի - Նրանց թագավորը Իսրայելի թագավորին պիտի նամակ գրի, ու հիմա սուրհանդակը գնում է թագավորի մոտ:
Միսաք - Ո՞ր թագավորի, Իսրայելի՞:
Անի - Չէ́, հիմա` իրենց:
Միսաք - Էսօր շատ խառն ես խոսում:
Անի - Որովհետև խառը հարցեր ես տալիս: Արի միասին նայենք: