Վարպետ Մանուկը


Երաժիշտ, թավջութակահար Մանուկ Հարությունյանը նաև ազգային նվագարանների վարպետ է՝ պատրաստում և նորոգում է գործիքներ։ Նա հեղինակել է երկու գործիք՝ ջութ ու մանջութ: Ի՞նչ նվագարաններ են ջութն ու մանջութը՝ ներկայացնում է վարպետ Մանուկը:

Մերօրյա Ղևոնդ երեցներ


Հայ հոգևորականը՝ զինվորի կողքին: Վաղ միջնադարից մինչ այսօր անխախտ առաքելություն, որն այսօր էլ կատարում են ՀՀ ԶՈՒ գնդերեցները:

Հին ու նոր Ոսկեպարը


Բերդեր, ամրոցներ, գերեզմաններ, խաչքարեր, սրբատեղիներ: Ոսկեպար գյուղի հարուստ մշակութային ժառանգության մի մասն է միայն բացահայտված և ուսումնասիրված: Մեր նկարահանող խումբը Տավուշի մարզում է, բացահայտում է սահմանամերձ Ոսկեպարի քիչ հայտնի վայրերը:

Ոսկեպարցիների հոգսերն ու երազանքները


Մեր ստեղծագործական խումբը հյուրընկալվել է սահմանամերձ Ոսկեպար գյուղում, ծանոթացել գյուղի պատմությանը, իմացել ոսկեպարցիների հոգսերի ու երազանքների մասին:

Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիներ»-ը


«Մենք ենք մեր սարերը. Ղարաբաղցիներ» քանդակը, որ ժողովրդի մեջ հայտնի է «Տատի-պապի» անունով, ստեղծել է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը: Ինչպե՞ս հեղինակին հաջողվեց քանդակը տեղադրել Ստեփանակերտի բարձունքում: Սարգիս Բաղդասարյանի որդին՝ Աշոտ Բաղդասարյանը և ուսանողը՝ Տարիել Հակոբյանը, պատմում են քանդակի ստեղծման պատմությունը:

Ոգեղեն սահմանապահը. Խորանաշատ


Միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից մեկը` Խորանաշատը 800 տարեկան է: Տավուշի մարզում գտնվող վանքը այսօր նաև սահմանապահ է:

Մեր Չինարին


Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղում զրուցել ենք մեծ ու փոքրի հետ, լսել ենք նրանց հոգսերի ու երազանքների մասին:

Արաքսի հովտի մարգարիտը՝ Ացախի Մեխակավանում


Ֆիլմը «Արաքսի հովտի մարգարիտ» անունով հայտնի Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչի և Ավետարանի փրկության անհավանական ճանապարհորդությունն է` Ջրականից Հադրութ, ապա Ստեփանակերտ: Ֆիլմի մասնակիցները պատմում են՝ ինչպես անմատչելի բարձունքում կառուցվեց եկեղեցին, հազարավոր զինվորների ուխտատեղի ու աղոթավայր դարձավ և ինչպես իրենք՝ զինվորականները հակառակորդից փրկեցին հարազատ սրբավայրի խաչն ու Ավետարանը:

Ս. Ծննդյան հրեշտակներ պատրաստողները


Հրեշտակի պատկերով տիկնիկ պատրաստողները և նրանց խոհերը Սուրբ Ծննդյան մասին:

Ավանդական Ամանոր


Կաղանդ պապ, երգեր, խաղեր ու պարեր: Ապարանի Թթու ջուր և Ձորագլուխ գյուղերում «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը տոնախմբում է Ամանորը: Ճանաչենք հայկական ավանդական Ամանորը:

Մեր գյուղը. Շինուհայր, մաս 2-րդ


Լինել Շինուհայրում և չիջնել Որոտանի կիրճ, չտեսնել հին գյուղն իր պատմամշակութային շինություններով, սրբավայրերով, նշանակում է ոչինչ չիմանալ Սյունիքի հնամենի ու հարուստ պատմություն ունեցող այս բնակավայրի մասին: Հաղորդման երկրորդ հատվածում մենք շրջել ենք Հին Շինուհայրում, եղել Կուսանաց անապատում, Խաչերի թաղամասում, խոնարհված եկեղեցիներում:

Մեր գյուղը. Շինուհայր, մաս 1-ին


Քրիստոնեական քաղաքակրթության արևելյան սահման տանող ճանապարհին այս անգամ մեր կանգառը Շինուհայրում է: Լիառատ գյուղը «Շեների հայր» պատվանունը պատահական չի ստացել: Հաղորդման առաջին հատվածում բազմազբաղ գյուղացիները ժամանակ են հատկացրել, մեզ համար խաշիլ պատրաստել, խոսել գյուղի անցյալի ու ներկա խնդիրների մասին: