Մայրություն և արվեստ


Թե ինչ ստեղծագործական ճանապարհ է բացվում արվեստում մայրանալուց հետո, պատմում են նկարիչներ Արև Պետրոսյանը, Սոնա Բանոյանը, Հասմիկ Ավետիսյանը, քանդակագործ Նունե Թումանյանը:

Հայ-իրանական մշակութային հարաբերություններ: «Ես գարնան քամին եմ» ֆիլմը՝ Իրանի մասին


ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքինը ներկայացնում է հայ-իրանական մշակութային հարաբերությունները: Հարցազրույցին հաջորդում է Իրանի մասին պատմող «Ես գարնան քամին եմ» ֆիլմը: 

Ամանորի և Սուրբ Ծննդյան ծառը


Արդեն տասնչորս տարի Մովսես Պողոսյանը Երևանում՝ Գերմանական կարմիր խաչի  հայկական մասնաճյուղի «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի բակում, եղևնիներ է աճեցնում: Այդ կանաչ գեղեցկուհինների նախնիները Գերմանիայից են, «Հուսո տուն» ծրագրերի բարերար և համակարգող, քահանա Կարլ-Հայնց Շայդեն տնկիներն իր հայրենիքից է ուղարկել:

Ամանորյա նվերներ


Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ամենասպասվածը սիրով ու ջերմությամբ պատրաստված նվերներն են: Մեզանում արդեն բարի ավանդույթ են դառնում բարեգործական տոնավաճառները, որոնց հասույթն ուղղվում է նվիրատվական ծրագրերի:

Հայրենի լեգենդներ. Դիլիջան


Դիլիջան անվան ծագումն՝ ըստ մեր լեգենդների: 

Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 2-րդ


Հովհաննես Գրիգորյանը ժամանակակից ամենահայտնի և ընթերցվող հայ հեղինակներից է: Բանաստեղծական 9 ժողովածուների հեղինակ է, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Նրա թարգմանությամբ են լույս տեսել Կ. Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի Մահը», Խ.Կորտասարի «Վիճակախաղ» վեպերը, Խ. Օրտեգա-Ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայություն» էսսեների ժողովածուն, Ֆ. Դե Ռոխասի «Սելեստինա» դրաման: Հովհաննես Գրիգորյանը բազմաթիվ հոդվածների հեղինակ է, իսկ կյանքի վերջին տարիներին աշխատում էր վիպակի վրա, որը թեև անավարտ մնաց, բայց վերջերս հրատարակվեց և հանձնվեց ընթերցողին: Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2011թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում: Երկար տարիներ եղել է ՀԳՄ քարտուղար: Նրա հիմնադրած գրական խմբակը բազմաթիվ երիտասարդների գրականություն մտնելու, ժողովածուներ հրատարակելու հնարավորություն տվեց:

Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին


Հովհաննես Գրիգորյանը ժամանակակից ամենահայտնի և ընթերցվող հայ հեղինակներից է: Բանաստեղծական 9 ժողովածուների հեղինակ է, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Նրա թարգմանությամբ են լույս տեսել Կ. Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի Մահը», Խ. Կորտասարի «Վիճակախաղ» վեպերը, Խ. Օրտեգա-Ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայություն» էսսեների ժողովածուն, Ֆ. Դե Ռոխասի «Սելեստինա» դրաման: Հովհաննես Գրիգորյանը բազմաթիվ հոդվածների հեղինակ է, իսկ կյանքի վերջին տարիներին աշխատում էր վիպակի վրա, որը թեև անավարտ մնաց, բայց վերջերս հրատարակվեց և հանձնվեց ընթերցողին: Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2011թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում: Երկար տարիներ եղել է ՀԳՄ քարտուղար: Նրա հիմնադրած գրական խմբակը բազմաթիվ երիտասարդների գրականություն մտնելու, ժողովածուներ հրատարակելու հնարավորություն տվեց:

Սահմանապահ Բաղանիսը


Տավուշի մարզի Բաղանիս գյուղում համոզված են, որ հայրենիքը սկսվում է սահմանից և իրենցից յուրաքանչյուրը սահմանապահ է: Եվ, չնայած սահմանին տիրող լարվածությանը, բաղանիսցիները հող են մշակում, երեխաներ ունենում, ապրում ամենօրյա հոգսերով: 

Երգ և աղոթք


«Սաղմոսերգու» արական հոգևոր երգչախումբը, բացի հայկական խմբերգերից, կատարում է նաև ռուսական, վրացական հոգոր երգեր, հանդես գալիս դասական գործերի նոր մշակումներով: Երգչախումբը համերգային գործունեությունից բացի, ամեն կիրակի պատարագ է կատարում Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: 

Պարույր Սևակ. դարը և բանաստեղծը


Ազգային և համամարդկային, գրական և գիտական երկփեղկվածության մեջ է ձևավորվում Պարույր Սևակի ստեղծագործությունը: Նա իր դարի ծնունդն է, սակայն ձգտում է ավելին լինել ու անել. վիճում ժամանակի ու կարգերի դեմ, բարձրացնում դարաշրջանի մարդուն հուզող կարևոր հարցեր: «Պարույր Սևակ. դարը և բանաստեղծը» տեսաֆիլմը անդրադառնում է Պ. Սևակի կյանքի ու ստեղծագործության հանգուցակետերին, ժամանակաշրջանի ընդհանուր համատեքստում ներկայացնում բանաստեղծի պոեզիան: 
 

Գույն և աղոթք. Տիգրան Բարխանաջյան


«Եթե ինքդ խոր հավատ չունես, որ քո պատկերածը Աստածամայրն է, դժվար կլինի համոզել դիտողին»: Գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանի բազմաթիվ սրբանկարներ զարդարում են մեր եկեղեցիները: Տիգրան Բարխանաջյանի վրձնին է պատկանում նաև Սուրբ Նահատակներ սրբանկարը, որը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշը դարձավ 100 տարի անց՝ 2015 թվականին, սրբադասման արարողության ժամանակ: 

Թանգարանային գանձեր. Լեոնիդ Ենգիբարովի զգեստը


Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի սրահներից մեկում հայ ականավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի կրկեսային զգեստն է: Ենգիբարովն այն կրել է իր հայտնի՝ Մեդալներով համարի ժամանակ: «Չեք պատկերացի, թե ինչպես էր Բրեժնևը ծիծաղում այդ համարը դիտելիս, ծիծաղից նրա մեդալներն էլ էին ընկնում», - հիշում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Ենգիբարովի սան Սոս Պետրոսյանը: