Կեսդարյա պատմություն ունեցող «Ակունք» ազգագրական համույթը ներկայացնում է պատմական Հայաստանի բոլոր հատվածների երգերն ու պարերը։ Հիմնադիր կազմից մի քանիսն են մնացել խմբում, հենց նրանք էլ նորերին են փոխանցում Ակունքի տասնամյակներով հաստատված ավանդույթները։ Այժմ խմբի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի հետ մշակում են Սասունցի Դավիթ էպոսի երգերն ու պարերը, որոնք շուտով կներկայացնեն հանրությանը։

2025-04-12T22:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ