Խենթի որդին՝ Արսեն Տեր-Պողոսյան


Արսեն Տեր-Պողոսյանը Րաֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի՝ Սամսոն Տեր-Պողոսյանի որդին է: Նրա սխրանքը պակաս նշանակություն չի ունեցել հայ ժողովրդի կյանքում, քան հոր վիպականացված քաջագործությունները: Հենց Արսեն Տեր-Պողղոսյանն է ղեկավարել հայոց աշխարհազորը Բաշ Ապարանի հաղթական մարտերում: Սակայն, ի տարբերություն Խենթի, նրա որդու անունն ու գործը քչերին է հայտնի:

Նիկիտա Բալիև


Դերասան, սցենարիստ, կոնֆերանսիե ու իմպրեսարիո Նիկիտա Բալիևին համարում են ռուսական էստրադայի հիմնադիրը: Նրա ստեղծած «Չղջիկ» թատրոնի համբավը դուրս էր եկել Ռուսաստանի տարածքից, տարածվել Եվրոպայում և օվկիանոսից էլ այն կողմ: Նրա կենդանության օրոք Բալիևին համարում էին աշխարհի ամենանշանավոր հայերից մեկը:

Գրիգոր Մելիք-Ավագյան


Նրա կենսագրությունն ասես 20-րդ դարի վավերագրությունը լինի։ Երեսունից ավելի գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի ռեժիսորի անունն ու գործն այսօր հազվադեպ է հիշատակվում։ Մինչդեռ նրա ստեղծած «Ինչու է աղմկում գետը» կինոնկարն ամենահաճախ ցուցադրվողներից է հայկական հեռուտաալիքների էկրանին։

Արշակ Ֆեթվաճյան


19-րդ դարը հայ ինքնության խզումների և բաժանումների ժամանակաշրջան էր: Արևմտահայ, արևելահայ եւ գաղութահայ մշակույթներում ի հայտ եկան նոր անուններ: Եղան արվեստագետներ, ում ստեղծագործություններն այդպես էլ քաղաքացիություն չստանալով» հայրենիքում՝ մնացին հանիրավի մոռացված:
Նրանցից մեկը՝ նկարիչ, մտավորական Արշակ Ֆեթվաճյանն էր:
Արշակ Ֆեթվաճյանը վիրտուոզ ջրանկարիչ է, նա առաջին հայ նկարիչն է, ով գեղանկարչության նյութ է դարձել ճարտարապետական կոթողը: Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում են պահվում Ֆեթվաճյանի Անիներ» և Տարազներ» շարքերը, ինչպես նաև ճարտարապետական կոթողների 1500 մատիտանկար: Այդ կոթողների մի մասն այսօր արդեն չկա: Ֆեթվաճյանը նաև Հայաստանի առաջին հանրապետության թղթդրամների ու նամականիշերի հեղինակն է:
Դրամատիկ ու հետաքրքիր է նաև Ֆեթվաճյանի կենսագրությունը...