
Արվեստագետները, արվեստի կառավարիչներն ու հասարակական գործիչները «ԱՐՏՖՈԿՈՒՍԻ» տաղավարում քննարկում են արվեստի աշխարհի կարևորագույն իրադարձությունները, արվեստի փոխակերպումները, մերօրյա արվեստագետներին հուզող խնդիրները։
Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան
Ռեժիսոր՝ Սուրեն Տեր-Գրիգորյան
![]() |
«ՀայԱրտի» բովանդակային մաքառումները«ՀայԱրտը» որպես ժամանակակից արվեստի թանգարան ստեղծման օրվանից`1985-ից մինչև օրս, թերևս Հայաստանի պատմության ամենաբազմաչարչար մշակութային կառույցներից մեկն է: Ժամանակակից արվեստի կենտրոնի շենքը պարբերաբար բովանդակային անհեթեթ փոփոխությոնների է ենթարկվել: Հիմա փորձում են այդ խնդիրները լուծել։ Անահիտ Մարգարյանն «Արտֆոկուսում» զրուցել է «ՀայԱրտի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանի հետ: |
![]() |
Գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանի ուղինԳեղանկարիչ Գևորգ Գրիգորյանի գեղարվեստական մտածողությունը ձևավորվել է Թիֆլիսում: 1920-ականների վերջը և 1930-ականների սկիզբը նկարչի ստեղծագործական վերելքի տարիներն էին, երբ նա ակտիվորեն մասնակցում էր Թիֆլիսի մշակութային կյանքին, հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսներին: 50-ականներին նրա արվեստը սկսում է նորովի ընկալվել ու վերարժևորվել։ 1962թ. նկարիչը իրականացնում է իր մեծագույն երազանքը՝ կնոջ հետ հաստատվում է Երևանում և մինչև կյանքի վերջը մեծ խանդավառությամբ շարունակում է ստեղծագործել։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է Գևորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարանի տնօրեն Արփինե Սարիբեկյանը: |
![]() |
Հասմիկ Բաղդասարայան-Դոլուխանյանի երաժշտական նախագծերըԵրգչուհի Հասմիկ Բաղդասարայան-Դոլուխանյանը բազմաթիվ նախագծերի հեղինակ է։ Նա երեխաների մասնակցությամբ և նրանց համար նախատեսված համերգներ է կազմակերպում։ Բացի այդ՝ իրականացնում է 60 տարեկանից բարձր տիկնանց համար նախատեսված երաժշտական նախագիծ: Նա «Նաղաշ» անսամբլի և «Լույս» կվինտետի արտիստ է: «Արտֆոկուսում» արվեստաբան Անահիտ Մարգարյանը հյուրընկալել է Հասմիկ Բաղդասարայան-Դոլուխանյանին։ |
![]() |
Հայկական ժառանգության սկանավորման ծրագիրը2020 թվականից օրհասական հարց է դարձել Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանումը: 2020 թվականից սկսած «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը սկսել է «Հայկական ժառանգության սկանավորման համաշխարհային նախաձեռնություն» ծրագիրը, որի նպատակն է փաստագրել, պահպանել և հասանելի դարձնել հայկական պատմամշակութային հուշարձանները հանրությանը, հուշարձանների վերակառուցմամբ և վերականգնմամբ զբաղվող մասնագետներին, հետազոտողներին։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը թեման քննարկել է «Թումո» ստեղծարար կենտրոնի 3Դ սկանավորման նախագծի ավագ ղեկավար Հյուլէ Քէշիշյանի հետ։ |
![]() |
Հայկական ռոքն ու ոչ ֆորմալ կրթությունը2013 թվականին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում "The Levels of Sound" երաժշտական դասընթացների ժամանակ Արիկ Գրիգորյանը հիմնադրել է «Թմբաթա» խումբը: Այսօր խումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտասահմանում: Խմբի անդամները 14-21 տարեկան երիտասարդներ են: Նրանց գործունեության, հայկական ռոքի, ոչ ֆորմալ երաժշտական կրթության, Հայաստանում ալտերնատիվ երաժշտության խնդիրենրի մասին «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է ռոք երաժիշտ, մանկավարժ Արիկ Գրիգորյանի հետ: |
![]() |
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը երեկ, այսօր ու վաղըՄարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ.-ին` նկարչի կենդանության օրոք: Թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է վարպետի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: Այցելուները հնարավորութուն ունեն նաև տեսնելու Սարյանի արվեստանոցը: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել թանգարանում վերջին տարիներին և ի՞նչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանի և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռուզան Սարյանի հետ: |
![]() |
Վալենտին Պոդպոմոգովի աշխատանքները ցուցադրվում են Գաֆէսճեան կենտրոնումԵրազներ կյանքի ու մահվան մասին |
![]() |
Մարկոս Գրիգորյանի մասին խոսում է արվեստաբան Իվեթ ԹաջարյանըԳեղանկարիչ, հավաքորդ, գալերիստ, համադրող, դերասան, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը Հայաստանին նվիրեց շուրջ 2000 հայկական, իրանական ու եվրոպական կիրառական արվեստի նմուշներ, որոնք 6 հազար տարվա պատմություն ունեն: Նա իր օրինակով առաջարկեց հայ գորգագործությունը զարգացնել նոր ուղղություններով: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանն ու արվեստագիտության թեկնածու, Մաշտոցի անվան մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը քննարկել են Մարկոս Գրիգորյանի գործունեությունը։ |
![]() |
«...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս»Երեք բացարձակ տարբեր կերպարներ, երեք տարբեր բնավորություն բեմից պատմում են իրենց դժբախտ կենսագրությունը՝ համեմելով այն հումորով, կատակներով, ծիծաղաշարժ երկխոսություններով: Այնուամենայնիվ վերջաբանը ողբերգական է։ Իտալացի հայտնի դրամատուրգ, սցենարիստ, դերասան և ռեժիսոր Վինչենցո Սալեմեի «...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս» պիեսը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրել է ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը հյուրընկել է ներկայացման երեք գլխավոր դերակատարներից երկուսին` Վարշամ Գևորգյանին ու Ստեփան Ղամբարյանին: |
![]() |
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գործունեությունը ԵրևանումՇողեր Սարգսյան, Հարություն Անդրեասյան |
![]() |
Սամվել Ղազարյան. Արարման ուղինՑուցահանդես նվիրված Սամվել Ղազարյանի ծննդյան 75-ամյակին |
![]() |
«Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը«Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության բանավոր տարբերակները գրառվել են 1873 թվականից սկսած: Առավել հայտնի է այդ տարբերակների հիման վրա 1939 թ․ ստեղծված համահավաք բնագիրը։ Քչերը գիտեն, որ բացի այս համահավաք բնագիրը տարբեր ժամանակներում ստեղծվել են ևս երկու նմանատիպ բնագրեր, իսկ չորրորդ բնագիրը կհրատարակվի 2025 թվականին: Հեղինակը գրականագետ, էպոսագետ Հայկ Համբարձումյանն է: «Արտֆոկուսում» Հայկ Համբարձումյանը ներկայացրել է «Սասնա ծռեր» էպոսի բանավոր տարբերակների տիպաբանական քննության, էպոսին վերաբերող իր մենագրությունների և նոր համահավաք բնագրի առանձնահատկությունների մասին։ |