
Արվեստագետները, արվեստի կառավարիչներն ու հասարակական գործիչները «ԱՐՏՖՈԿՈՒՍԻ» տաղավարում քննարկում են արվեստի աշխարհի կարևորագույն իրադարձությունները, արվեստի փոխակերպումները, մերօրյա արվեստագետներին հուզող խնդիրները։
Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան
Ռեժիսոր՝ Վարդգես Մանուկյան
![]() |
Հայաստանում էր Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին«Քանի որ խոսելը կամ գրելը իմ մասնագիտությունը չէ, նախընտրեցի նվագելով սատարել հայ ժողովրդին պատերազմի օրերին»։ «Արտֆոկուս»-ում աշխարհահռչակ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Ռեժիսոր, անիմատոր Նաիրա Մուրադյանն է «Արտֆոկուս»-ում«Կարճատեսություն է այսօր ստեղծվող հայկական հեղինակային մուլտֆիլմերը հեռուստատեսությամբ չցուցադրելը»: «Արտֆոկուս»-ում ռեժիսոր, անիմատոր Նաիրա Մուրադյանն է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Մեր մեղքը«Մենք այդպես էլ չզգացինք մեր մեղքը` «Mea Culpa»-ն, իսկ երբ չես զգում մեղքդ, շարունակում ես մեղք գործել»: «Արտֆոկուս»-ումՀրանտ Թոխատյանն է: Հայաստանում պոետը պե՞տք է լինի ավելին, քան պոետ: Երկրի ղեկավարությունը երբևէ ներկա եղե՞լ է Հրանտ Թոխատյանի ներակայացումներին, և ինչու՞ է Քաջ Նազարի թեման տարիներ շարունակ մեր օպերայի լեյթմոտիվը, իսկ անհիմն «Ջարդեմ հազար»-ը՝ միշտ ակտուալ կարգախոս: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Աշխարհահռչակ «Լոնդոնի գոսպել երգչախմբի» ելույթը Երևանում«Մշակույթը ֆինանսապես ոչ ապահով երկրների համար հարցի լուծում է»։ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համահիմնադիր և ծրագրերի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը «Արտֆոկուս»-ի հյուրն է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Եզրափակվեց «Երևան ջազ ֆեստ 2021»-ըԻնչպե՞ս է «Երևան ջազ ֆեստ»-ը Հայաստան հրավիրում աշխարհի առաջատար ջազ երաժիշտների, ի՞նչ է փոխվել Հայաստանում ջազն ընկալելու տեսանկյունից, եթե համեմատենք 1970-80-ական թվականների հետ, ինչպիսի՞ն է ջազ երաժիշտների նոր սերունդը: «Արտֆոկուս»-ի տաղավարում են հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանը և Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, «Երևան ջազ ֆեստ»-ի կազմակերպիչ Կամո Մովսեսյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Լույս է տեսել «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերապատումըՊատկերապատում(կոմիքս) ժանրի հանդեպ Հայաստանում կա՞ հետաքրքրություն: Ի՞նչ ճանապարհ է անցել «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերապատում գիրքը՝ գաղափարից մինչ հրատարակում: «Արտֆոկուս»-ի տաղավարում են պրոդյուսեր, իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը և պատկերապատման նկարիչ Տիգրան Մանգասարյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Գեղամ Գրիգորյանի ֆենոմենը. «Արտֆոկուս»-ում Գևորգ Հակոբյանն ու Հարություն Արզումանյանն ենՈ՞րն է Գեղամ Գրիգորյան արտիստի ֆենոմենը, ինչու՞ 2007 թվականին Գեղամ Գրիգորյանը ստիպված եղավ լքել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, արդյո՞ք մեծանուն տենորը հայրենիքում գնահատված է: «Արտֆոկուս»-ի տաղավարում զրուցել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը և թատրոնի առաջատար մեներգիչ Գևորգ Հակոբյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
«Արտֆոկուս»-ում Մարիամ Մերաբովան է«Համերգից հետո գնացինք տղաներին խոնարհվելու. ես չեմ ուզում, որ Եռաբլուրում գերեզմաններ ավելանան: Չեմ ուզում»: «Արտֆոկուս»-ում անվանի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան է: Ի՞նչն օգնեց նրան հոգեկան ուժ գտնել և բեմ դուրս գալ ամուսնու մահից հետո: Ի՞նչ է Մարիամ Մերաբովայի համար Յություբը, ինչու՞ է երգչուհին մերժում պրոդյուսերության ինստիտուտը։ Մերաբովայի հետ զրուցել է Անահիտ Մարգարյանը։ |
![]() |
Արվեստագիտությունն այսօր «մոդայի՞կ» է ՀայաստանումԳԱԱ արվեստի ինստիտուտը հետևու՞մ է միջազգային արվեստագիտությունում առկա նորագույն միտումներին, գործու՞մ է դրամաշնորհների համակարգը արվեստագիտության ոլորտում։ Ո՞րն է Արվեստի ինստիտուտի ռազմավարական ծրագիրը: «Արտֆոկուս»-ի տաղավարում ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն է: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Ռոման Բալայանը՝ իր, կինոյի ու այսօրվա Հայաստանի մասին
«Մինչ 33 տարեկան թռչկոտել եմ, երազներում եմ ապրել, սակայն առաջին անտաղանդ ֆիլմս` «Ռոմաշկինի էֆեկտը» նկարելուց հետո երազումս ընկա». Ռոման Բալայանը «Արտֆոկուս»ի հյուրն է: Ինչու՞ «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը չգնաց Կաննի կինոփառատոն, ինչու՞ տասներկու տարվա դադարից հետո Ռոման Բալայանը սև-սպիտակ ֆիլմ նկարեց։ Ինչպե՞ս էր բանտում հյուրերին դիմավորում Փարաջանովը։ Անահիտ Մարգարյանի հարցազրույցը խորհրդային մեծանուն ռեժիսոր Ռոման Բալայանի հետ:
Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։
|
![]() |
Համազգայինի բեմում Օ. Հենրիի «…և նորից Գարուն» նոր ներկայացումն էՈ՞րն է «…և նորից Գարուն» նոր ներկայացման գլխավոր ուղերձը, ի՞նչ փիլիսոփայությամբ է ստեղծվել նոր ներկայացման բեմանկարչությունը, ե՞րբ Համազգային թատրոնի ներկայացումները հնարավոր կլինի դիտել թատրոնի սեփական բեմում։ «Արտֆոկուս»-ի տաղավարում են թատրոնի գեղարվեստական ղեակավար, դերասան և ռեժիսոր Նարինե Գրիգորյանը և բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Աշխարհահռչակ բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը «Արտֆոկուս»-ի տաղավարում էԻ՞նչ է նշանակում Իսերլիս ազգանունը, ինչու՞ Իսերլիսների ընտանիքը չկարողացավ վարձակալել Բեթհովենի բնակարանը, ինչու՞ Սթիվեն Իսերլիսը յութուբյան սերնդի համար մեկնաբանեց Ռոբերտ Շումանի աշխատությունը: Անահիտ Մարգարյանը զրուցում է աշխարհահռչակ բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի հետ: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս․ եզրափակվեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը: |