«Արտֆոկուս»-ում ռեժիսոր Հարություն Խաչատրյանն է


Կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Արտֆոկուս»-ում խոսել է Կինոգործիչների միությունում տեղի ունեցած փոփոխությունների, Կինոյի տան զարթոնքին խոչընդոտող խնդիրների, իր վերջին ֆիլմի և կինոյին ու կյանքին առնչվող այլ հարցերի մասին: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Երգեհոնային երաժշտության հմայքը․ Արմեն Սուքիասյան


Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2022-2023 համերգաշրջանի նշանակալի համերգների և հյուրախաղերի, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան երգեհոնի վերականգնման աշխատանքների անհրաժեշտության և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Ժամանակակից կոմպոզիտորներ․ Ժիրայր Շահրիմանյան


Ի՞նչ խնդիրներ են հուզում ժամանակակից կոմպոզիտորներին։ «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել է միջազգային մրցույթների դափնեկիր, կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը:

Միքայել և Լուսինե Ոսկանյաններն՝ «Արտֆոկուսում»


Թառահար, MVF բենդի հիմնադիր Միքայել Ոսկանյանը և բենդի արտիստիկ տնօրեն Լուսինե Ոսկանյանը զրուցում են «Գիշերաբանություն» նոր ձայնասկավառակի, «ՔՈԱՖ» սմարթ կենտրոնում Լոռվա երեխաների համար կազմակերպված Միքայլ Ոսկանյանի դասընթացի և MVF բենդի ամերիկյան շրջագայության մասին․ խումբը ելույթ է ունեցել «Քենեդի» կենտրոնի «Միլենիում» բեմում: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս

 

Զորջ Փեհլիվանյանը կղեկավարի Ֆիլհարմոնիկի հոբելյանական համերգը


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսում է տոնել Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Հունիսի 5-ի առաջին` հոբելյանական համերգը ղեկավարելու համար Երևան է հրավիրվել անվանի դիրիժոր Զորջ Փեհլիվանյանը: Համերգի նախօրեին դիրիժորն «Արտֆոկուս»-ում է: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Օտտո Դիքսի «Պատերազմը» Երևանում


Մայիսի 3-ից Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում ներկայացված է գերմանացի հանրաճանաչ գեղանկարիչ և փորագրանկարիչ Օտտո Դիքսի «Դատապարտող փորագրանկար. 1920-1924» լայնածավալ ցուցահանդեսը։ Օտտո Դիքսի օֆորտների երևանյան ցուցադրության մասին «Արտֆոկուս»-ում զրուցել են «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր Սոնա Հարությունյանը և արվեստաբան, ցուցահանդեսի համադրող Սոնա Հովհաննիսյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Արվեստի ուսուցումը դպրոցում․ Արա Աթայան


«Արտֆոկուս»-ում մանկավարժ, արվեստաբան Արա Աթայանն է Ինչպիսի՞ն են հայկական հանրակրթական դպրոցում արվեստի ուսուցման մոդելն ու տրամաբանությունը: Ինչո՞ւ հանրակրթական դպրոցներում արվեստին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Ի՞նչ է անհրաժեշտ փոխել դպրոցական ծրագրերում արվեստի կրթություն մատուցելիս: Ժամանակակից արվեստ դպրոցում պե՞տք է դասավանդել: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է կրթության ոլորտի զարգացմանն առնչվող բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, մանկավարժ, արվեստաբան Արա Աթայանը: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

«Սևադա Արտ Ստուդիոն»


Մայիսի 10-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում տեղի ունեցավ «Սևադա Արտ Ստուդիոյի» սաների գեղանկարչական ստեղծագործությունների «Հեքիաթների աշխարհ» ցուցահանդեսի բացումը: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել ցուցահանդեսի պատասխանատու, գեղանկարիչ Սամվել Սևադան: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

«Արտֆոկուս»-ում տենոր Լիպարիտ Ավետիսյանն է


Այսօր համաշխարհային լավագույն թատրոնների բեմերը նվաճում է հայ օպերային երգիչների նոր սերունդը: Այդ սերնդի նշանային դեմքերից է ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը: «Արտֆոկուսում» տենորը պատմում է՝ ինչպես են իր մասին իմացել աշխարհի լավագույն թատրոնների պարետները, ինչպե՞ս է փոխակերպվում իր ձայնը տարիների ընթացքում, համակարգային ի՞նչ փոփոխություններ են պետք մեր օպերային թատրոնին Ա դասի թատրոններին որակապես մոտենալու համար: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Ավելի ընթերցասեր Հայաստան. «Արտֆոկուս»-ում Գնել Նալբանդյանն է


Աշխարհում մարդկանց շուրջ տասը տոկոսը գրաճանաչ չէ, սակայն մտածե՞լ ենք՝ ինչ թիվ են կազմում մարդիկ, ովքեր ունակ են կարդալու, սակայն չեն կարդում: Խորհրդային Հայաստանն ավելի ընթերցասե՞ր էր, քան անկախ Հայաստանը: Ո՞վ է պատասխանատու վաղվա ընթերցող ձևավորելու համար: Ինչու՞ մեզանում չի զարգանում գրքային բլոգերությունը: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել է «Նյումեգ» գրահրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

«Մերսեդեսը» Համազգային թատրոնում


Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում «Մերսեդես» պիեսի բեմական երրորդ մեկնաբանության` թատերականացված ընթերցանության առաջնախաղն էր։ Պիեսի նոր մեկնաբանության մասին «Արտֆոկուս»-ում խոսել են դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը և Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

«Արտֆոկուս»-ում Մարինե Ալեսն է


Երգահան, թատերագետ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինե Ալեսն «Արտֆոկուս»-ում խոսել է իր «Երգեր և ռոմանսներ» ժողովածուի, քաղաքային մշակույթի, պատերազմի ընթացքում ստեղծագործելու, չհանձնվելու, արտիստի պատասխանատվության մասին: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։