
Արվեստագետները, արվեստի կառավարիչներն ու հասարակական գործիչները «ԱՐՏՖՈԿՈՒՍԻ» տաղավարում քննարկում են արվեստի աշխարհի կարևորագույն իրադարձությունները, արվեստի փոխակերպումները, մերօրյա արվեստագետներին հուզող խնդիրները։
Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան
Ռեժիսոր՝ Վարդգես Մանուկյան
![]() |
«Մենք հաղթահարել ենք Եղեռնը և դրա լավագույն ապացույցը Կոմիտասն է». Մհեր ՆավոյանՈ՞վ է Կոմիտասը՝ խմբավար, երգիչ, տեսաբան, հասարակական գործիչ, հոգևորական, կոմպոզիտոր, թե՞ ավելին: Ինչու՞ մենք հենց Կոմիտասին ենք ընկալում է որպես Հայոց մեծ եղեռնի խորհրդանիշ: Ինչու՞ 107 տարի առաջ թուրքական կառավարությունը հայ ժողովրդին առաջնահերթ զրկեց մտքի առաջնորդներից։ Կոմիտասի կենսագրության քիչ հայտնի էջերի մասին «Արտֆոկուս»-ում խոսել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» խորագրով ցուցադրություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Ո՞վ պետք է առաջարկի ազգային գաղափարԳիտնականը, գրողն ու արվեստագետը պե՞տք է մասնակցեն ազգային գաղափարախոսության մշակմանը, թե՞ այդ գործառույթը բացառապես քաղաքական գործիչներինն է: Ի՞նչ զուգահեռներ կարելի տեսնել չարենցյան ժամանակաների ու մեր օրերի միջև։ «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել է ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո «Արամ Խաչատրյան» համերգասրահում: |
![]() |
«ՅՈՒՆԻՄԱ» Հայաստանը երեսուն տարեկան էԻ՞նչ վիճակում են այսօր արցախյան թատրոնները, ինչպե՞ս են լուծվում շենքը, տիկնիկները, ռեկվիզիտը կորցրած թատրոնների խնդիրները: «ՅՈՒՆԻՄԱ» Հայաստանի, տիկնիկային թատրոնների զարգացման հեռանկարի և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության «ՅՈՒՆԻՄԱ» հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Տակնուվրա․ ԱՐԷ-2022«Տակնուվրա» խորագրով ԱՐէ-2022 կատարողական արվեստների միջազգային փառատոնը մեկնարկել է «Հայարտ» մշակութային կենտրոնում: Ինչո՞վ է առանձնահատուկ ԱՐէ-2022-ը, ի՞նչ են փոխում մեր գիտակցության մեջ ԱՐԷ-ի արվեստագետները: «Արտֆոկուս»-ում Անահիտ Մարգարյանի հետ զրուցել է «Հայարտ»-ի տնօրեն, դաշնակահար, ԱՐԷ փառատոնի տնօրեն Մարինե Կարոյանը: |
![]() |
Սուրճ-սեր-թանգարանԱրդեն մի քանի դար սուրճը ոգեշնչման աղբյուր է: Հայ արվեստագետներից ու՞մ համար է սուրճը ոգեշնչման աղբյուր եղել, ի՞նչ ներդրում է ունեցել Հայաստանը սուրճի մշակույթի տարածման գործում։ «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել են «Սուրճի մշակույթում հայկական հետագիծը» խորագրով նախագծի հեղինակները` թանգարանագետ Տաթև Սարոյանը և Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
«Աշխատիր չընկնել». Հենրիկ ԻգիթյանՈ՞րն է Հենրիկ Իգիթյանի ֆենոմենը, ի՞նչ նա փոխեց հայ մշակութային դաշտում, ի՞նչ չհասցրեց իրագործել և ո՞ր ուղղությամբ են այսօր զարգանում նրա ստեղծած հաստատությունները՝ Ժամանակակից արվեստի թանգարանը, Մանկական պատկերասրահը: Այս թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ում զրուցել են արվեստաբան Արա Հայթայանը և Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Թղթե ականներ Ազգային պատկերասրահումԻնչու՞ Ազգային պատկերասրահում որոշեցին ցուցադրել Կամո Նիգարյանի ցուցապաստառները` «Թղթե ականները»։ Որքանո՞վ է Նիգարյանի արվեստը ոգեշնչում այսօր ստեղծագործող գրաֆիկ դիզայներներին: Ի՞նչ գաղափարների կրող էր Նիգարյանը և որքա՞ն արդիական են դրանք այսօր: Հոգեբանական տեսանկյունից ինչպե՞ս են մեկնաբանվում Նիգարյանի սարսափազդու, կատաղած կերպարները: «Արտֆոկուս»-ում զրուցում են համադրող, արվեստաբաններ Վիգեն Գալստյանը և Նայիրի Խաչատուրեանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Ազգային մշակույթի մասին Լիլիթ Մելիքյանի հետՓետրվարի 26-ին «Տերյան մշակութային կենտրոնը» կազմակերպել էր ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք: Ի՞նչ ներուժ ունի ազգային զարդանախշերով ավտենտիկ հագուստներ, զարդեր արտադրելու արդյունաբերությունը Հայաստանում: Հաճա՞խ է Կենտրոնը հայկական ազգային մշակույթն արտերկրում ներկայացնելիս բախվում օտարների կողմից մեր ազգային-մշակութային արժեքները սեփականաշնորհելու խնդրին, ի՞նչ արդյունքներ ունեցան կենտրոնի` արցախցի կանանց համար նախաձեռնած ծրագրերը։ «Արտֆոկուս»-ի տաղավարում «Տերյան մշակութային կենտրոն»-ի տնօրեն Լիլիթ Մելիքյանն է: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Նոր ներկայացում՝ «Առաքել»«Առաքել»՝ նոր ներկայացում անկախության սերնդի թատերական բլոքբաստերների հեղինակներից: «Արտֆոկուս»-ում են պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը և դերասան Սամվել Թոփալյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանն է «Արտֆոկուս»-ումԿոմպոզիտորն անդրադառնում է Հայաստանում ստեղծագործողների հեղինակային իրավունքների պաշտպանված չլինելու խնդրին, պատմում, թե որն է հաջողված մանկական երգ գրելու գրավականը, խոսում «մանկության ինստիտուտի» վերացման հիմնախնդրի շուրջ: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Հայ ժամանակակից վիզուալ արվեստը «Գաֆէսճեան» կենտրոնում«Վաղը» ցուցադրությունը ներկայացրել է 17 հայ ժամանակակից արվեստագետների վիզուալ արվեստը: Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում ժամանակակից կերպարվեստի ոլորտում և ի՞նչ ակնկալել վաղը: «Արտֆոկուս»-ի տաղավարում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցն ու կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանն են: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
![]() |
Մարիաննա Գևորգյանի անունը երկրորդ անգամ գրանցվել է ԴյուցազնագրքումՔանոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը 2020 թվականին դարձել է «Global Cultural Initiative World Folk Vision» համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր: Մեծաքանակ մրցակիցներին հաղթելու կապակցությամբ վերջերս Մարիաննա Գևորգյանի անունը երկրորդ անգամ գրանցվել է Դյուցազնագրքում: Տաղանդավոր հայուհին «Արտֆոկուս» -ի տաղավարում է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |