«Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը», - ասում է Հիսուս Քրիստոս: Ճանաչելով և հետևելով Նրա պատգամներին՝ հավատացյալը ձեռք է բերում այնպիսի հատկանիշեր, որոնք Եկեղեցին կոչում է առաքինություններ:
Հեռուստաշարի յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է քրիստոնեական որևէ մի առաքինություն` սեր, գթասրտություն, պահեցողություն ...  

Անկեղծություն


Ո՞րն է անկեղծության սահմանումը, հնարավոր է՞ անկեղծ լինել միայն Աստծո հետ, խոստովանել ու ապրել կեղծիքի մեջ։ Առաքինություններից անկեղծությունն է ներկայացնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը:

Անկեղծություն


Ո՞րն է անկեղծության սահմանումը, հնարավոր է՞ անկեղծ լինել միայն Աստծո հետ, խոստովանել ու ապրել կեղծիքի մեջ։ Առաքինություններից անկեղծությունն է ներկայացնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը:

Ճշմարտախոսություն


Ինչո՞ւ է կործանարար սուտը, ի՞նչ նոր մեղքեր կարող է ծնել այն, ինչպե՞ս ազատվել դրանից։ Առաքինություններից ճշմարտախոսությունն է ներկայացնում Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Արդարություն


Ո՞րն է աստվածային և մարդկային արդարությունների ընկալման տարբերությունները, ի՞նչ է ասվում Սուրբ Գրքում արդարության մասին։ Առաքինություններից արդարությունն է մեկնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը:

Հանդուրժողականություն


Իմացական և հոգևոր ի՞նչ գիտելիքներ, պատրաստություն է հարկավոր հանդուրժողականություն դրսևորելու համար: Ի՞նչն է պատճառը, որ ժամանակակից հասարակութույունն այսչափ անհանդուրժող է դարձել, ո՞վ է հանդուրժող մարդը։ Այս հարցերը քրիտոնեական վարդապետության տեսանկյունից քննում է Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը:

Հավատ


Ի՞նչ է հավատը, ինչպե՞ս կարող է դրսևորվել ամենօրյա վարքում, ի՞նչ է բովանդակում պատարգին արտասանվող Հավատո հանգանակը։ Մեկնում է Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հավատարմություն. մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը


Ի՞նչ ուղեցույց է տալիս Ավետարանը հավատարմության մասին, արդյո՞ք ընտրություն է հավատարմությունը, ո՞վ է հավատարիմ մարդը, որոնք են հավատարմության սահմանները։ Մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Միություն. մեկնում է Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդըկյանը


Ե՞րբ Քրիստոս խոսեց միության մասին, ի՞նչ պատգամեց աշակերտներին խաչելությունից առաջ՝ վերջին աղոթքի ժամանակ: Ո՞րն է միության քրիստոնեական ընկալումը: Ի՞նչ պետք է իմանալ այս առաքինության մասին: Մեկնում է Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդըկյանը:

Խոնարհություն. մեկնում է Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը


Ո՞վ է խոնարհ մարդը, ինպե՞ս հասկանալ այս առաքինությունը, արդյո՞ք մեր օրերում խոնարհության պակաս կա։ խոնարհությունն որպես առաքինություն մեկնում է Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Ողջախոհություն. մեկնում է Տ. Ադամ քահանա Մակարյանը


Առաքինությունների շարքում ի՞նչ դեր եւ կարեւորություն ունի ողջախոհությունը, ո՞վ է ողջախոհ մարդը, պատրաստության ի՞նչ շրջան կամ ճանապարհ պետք է անցնի քրիստոնյան: Մենաբանում է Տ. Ադամ ավագ քահանա Մակարյանը:

Հոգատարություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը


Ո՞րն է հոգատարության քրիստոնեական ընկալումը, ինչ է նշանակաում հոգատարություն սեփական անձի, մերձավորի, հայրենիքի հանդեպ: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը վերլուծում է հոգատարության բոլոր դրսևորումները:

Հավատք


Առաքինությունների շարքում ի՞նչ դեր ունի հավատը, ի՞նչ փորձությունների կամ դժվարությունների կարող է բախվել այս առաքինությունից զուրկ անձը, ինչպե՞ս է այն սերմանվում մեր մեջ. Մեկնաբանում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: