
«Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը», - ասում է Հիսուս Քրիստոս: Ճանաչելով և հետևելով Նրա պատգամներին՝ հավատացյալը ձեռք է բերում այնպիսի հատկանիշեր, որոնք Եկեղեցին կոչում է առաքինություններ:
Հեռուստաշարի յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է քրիստոնեական որևէ մի առաքինություն` սեր, գթասրտություն, պահեցողություն ...
|
Անձնազոհություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըՌոմանտիկ չէ՞ 21-րդ դարում խոսել անձնազոհության մասին: Ի՞նչ է անձնազոհությունը, արդյոք միայն կյանքը տալ հանուն գաղափարի: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը դիտարկում է անձնազոհության դրսևորումները: |
|
ՄարդասիրությունՄարդասիրությունը երկիր մոլորակի շնչառություն է, աստվածճանաչության ամենակարևոր առաքինություններից մեկը։ Իրենց մտորումներով ու կյանքի փորձով կիսվում են Կարո սարկավագ Ղարիբյանը և Արմեն Մարտիրոսյանը: |
|
|
Հավատարմություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըՀավատարմությունը միակողմանի կարո՞ղ է լինել, ո՞ր գաղափարների հանդեպ պետք է հավատարիմ լինել, ո՞վ կարող է հավատարմության օրինակ լինել։ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը վերլուծում է հավատարմության բոլոր դրսեւորումները: |
|
Անձնազոհություն մեկնում է Տ. Խաժակ արքեպիսկոպոս ՊարսամյանըԻ՞նչ է նշանակում անձնազոհություն, ինչո՞ւ է առաքինություն համարվում, մեր օրերում կա՞ անձնազոհության պակաս: Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը խորքային վերլուծում է անձնազոհության ժամանակակից ընկալումները և երեւույթի խորքային իմաստները։ |
|
ՆվիրումՓոխգնդապետը պատերազմի ընթացքում շրջել է հիվանդանոցներում և վիրավորներին հույս տվել Պատերազմի հաշմանդամ Սարգիս Ստեփանյանը համարում է, որ պատերազմական հաշմանդամները կենդանի օրինակ են մյուսների համար իրենց ունեցածը գնահատելու համար։ Ըստ նրա՝ չպետք է կորցնելուց հետո գնահատել։ 44-օրյա պատերազմին նա ոչ միայն մասնակցել է ֆիզիկապես, այլեւ պարբերաբար այցելել է հիվանդանոցներ ու վիրավորներին սփոփել է։ |
|
Ճշմարտախոսություն. մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս ՍարոյանըԻնչո՞ւ է ճշմարտախոսությունը առաքինություն համարվում, արդյո՞ք խոսքը ուժ ունի և պատասխանատվություն է ենթադրում։ Ի՞նչ մեխանիզմներով կարող է եկեղեցին պաշտպանել ճշմարտությունը: Մեր հարափոփոխ ժամանակներում ինչպե՞ս տարբերակել ճշմարտությունը: Այս և այլ հարցեր մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: |
|
Ճշմարտախոսություն. մեկնում է Տ. Շահե ծայրագույն վարդապետ ԱնանյանըԻ՞նչ արժեքների վրա է խարսխվում ճշմարտախոսությունը, արդյո՞ք խոսքը ուժ ունի և պատասխանատվություն է ենթադրում։ Ժամանակակից վիրտուալ կյանքում հե՞շտ է ճշմարտախոս լինելը: Այս և այլ հարցեր մեկնում է Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: |
|
ԻմաստությունԻ՞նչ է առաքինությունը` կենսակերպ, մտածելակերպ, թե աստվածային շնորհ: Հաղորդման հյուրերը պատմում են այն գաղափարների մասին, որոնք առաջնորդել են մարդկությանը իմաստության ճանապարհին: |
|
ՄիասնությունՄեր հերոսները պատմում են, թե ինչպես են հասել երազանքի իրագործմանը միասնության շնորհիվ: |
|
ԱշխատասիրությունԱշխատասիրությունը յոթ առաքինություններից մեկն է: Մեր պատմության հերոսները գտել են աստվածային այս շնորհը կենսակերպ դարձնելու գաղտնիքը: |
|
ՈղջամտությունՈրպես առաքինություն՝ ողջամտությունը սուրբգրային տեքստերում բղջախոհության հակառակ իմաստն ունի: Ժամանակի ընթացքում այդ առաքինությունը բնորոշող բառն սկսել է ընկալվել որպես խոհեմության հոմանիշ: Այսօր նաև հանդուրժողականության ու համբերատարության նշանակություն է ստացել: Ո՞րն է համբերատարության ու անտարբերության սահմանը, կարո՞ղ է ինչ-ինչ հանգամանքներում ըմբոստությունը դիտվել որպես ողջամտություն: Այս և այլ հարցերի մասին՝ հոգևորկանի ու արվեստագետի տեսակետները: |
|
ՄարդասիրությունԷրինը ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր է: Մեկ տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Այժմ ապրում և աշխատում է Իջևանում՝ Տավուշի թեմում և «Հույսի կամուրջ» ՀԿ-ում: Երգում է եկեղեցու երգչախմբում: Էրինի կարծիքով կամավորական աշխատանքի հիմքում մարդկանց՝ իրար օգնելու, աջակցելու ցանկությունն է, որն էլ իր հերթին մարդասիրության առօրյա կիրառությունն է: |











