Վահագն Դեմիրճօղլյան


Գևորգյան ճեմարանի սանը, որ ձեռնադրվում է քահանա և պաշտոնավարում Իգդիրի եկեղեցում, ատոմային ֆիզիկայի բնագավառում ինքուրույնաբար հասնում է այնպիսի հաջողությունների, որ զարմացնում ու հիացնում է ասպարեզի մեծագույն գիտնականներին:

Վարդգես Սուրենյանց


Հայ մեծ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցը Գևորգյան հոգևոր ճեմարանի ամենասիրված ուսուցիչներից էր: Նրա գեղանկարչության մեջ մեծ և արժեքավոր մաս են կազմում հոգևոր թեմաներով կտավները: Բացի այդ, Սուրենյանցը ժամանակի ամենագիտուն տեսաբաններից էր: Մտավորական, որն իր հսկայական ազդեցությունն է թողել ժամանակի գեղարվեստական մտածողության վրա:

Հովհաննես Հովհաննիսյան


Հայ նոր պոեզիայի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանի գրեթե ողջ կյանքը սերտորեն կապված է Գևորգյան հոգևոր ճեմարանի հետ: Նախ եղել է ճեմարանի աշակերտ և ուսանող, այնուհետև՝ ուսուցիչ: Նա Ճեմարանում ամենարեկար դասավանդած աշխարհական դասախոսն է:

Արտաշես Աբեղյան


Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարրտ Արտաշեց Աբեղյանը մեծ գիտնական է, թարգմանիչ, հասարակական ու քաղաքական գործիչ: Անուրանալի է նրա դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայության և հայ ռազմագերիների նկատմամբ Ֆաշիստական Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքի փոփոխության հարցում: Վերագրելով հայերին եբրայական ծագում՝ հիտլերականները պատրաստվում էին հայերի հետ վարվել ճիշտ այնպես, ինչպես վարվեցին հրեաների հետ: Արտաշես Աբեղյանը կարողացավ իր բազմաթիվ հրապարակումներով ապացուցել, որ հայերն ունեն արիական ծագում և փրկել տասնյակ հազարավոր հայերի կյանքը:

Կոմիտաս վարդապետ


Գևորգյան հոգևոր ճեմարանը այն կրթարանն էր, որտեղ Կոմիտասը մուտք գործեց որպես հայերեն չիմացող որբ երեխա և դուրս եկավ որպես կայացած գիտական հետազոտող ու անկրկնելի երաժիշտ: վ Կոմիտաս վարդապետը հայությանը վերադրաձրեց նրա կորցրած երաժշտական գանձարանը, իսկ աշխարհին ապացուցեց, որ հայկական երաժշտարվեստը ինքնատիպ է, խորը և արժեքավոր:

Եղիշե Թադևոսյան


Եղիշե Թադևոսյանը 19-20 դարերի հայ ամենանշանավոր գեղանկարիչներից մեկն է: Մանկությունն անց է կացրել Մայր Աթոռում: Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի նկարչության ուսուցիչ:

Մկրտիչ Խերանյան


Քահանայի որդի Մկրտիչ Խերանյանը Գևորգյան հոգևոր ճեմարան ընդուվելը համարում էր իր կյանքի ամենաերջանիկ ու բախտորոշ պահը։ Նա այնքան արագ ու կատարյալ յուրացրեց հայոց լեզուն, որ փնտրված ու սիրելի ուսուցիչ դարձավ։ Խերանյանի գրքերը սպառվում էին շատ արագ, դառնում ֆիլմ ու բեմադրություն, սակայն ստեղծագործական կենսագրության մեծագույն նվաճումը դարձավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի աշխարհաբար թարգմանությունը։ Միակը բազմաթիվ թարգմանություններից, որը Հայ Առաքելական եկեղեցին համարեց կանոնական և արտոնեց տպագրությունը։

Ավետիք Իսահակյան


Իսահակյանը մինչև կյանքի վերջը, անգամ խորհրդային անաստվածության ու բռնությունների տարիներին, չընդհատեց կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։ Բանաստեղծի ճակատագրում Գևորգյան հոգևոր ճեմարանը որոշիչ է եղել․ այստեղ ուսանելու տարիներին է գրել առաջին բանաստեղծությունները։ Ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանից է ստացել գովեստի առաջին խոսքն ու խրախուսանքը։

Մակար Եկմալյան


Նախ ճեմարանի սան, հետո նաև ուսուցիչ Եկմալյանն առաջինն էր, որ նոտագրեց հայ եկեղեցական երգասացությունը՝ շարակնոցը, պատարագը։ Նա բազմաձայնեց ինչպես հայկական ժողովրդական երգերը, այնպես էլ պատարագը, որը մինչ այսօր հնչում է Հայ առաքելական եկեղեցում։

Ճեմարանի հիմնադրումը. Գևորգ 4-րդ կաթողիկոս


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի նշանավոր սաներն ու ուսուցիչները. ճեմարանի հիմնադիր Գևորգ 4-րդ Կոնստանդնապոլսեցի կաթողիկոս: