
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
Իրավապաշտպաններն ահազանգում են՝ եկեղեցու իրավունքները խախտում են իշխանության մարմինները«Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։ Ապօրինի և դատապարտելի են իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը». մի շարք հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ և հանրային անձնինք հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ: Աննա Սարգսյանը զրուցել է հայտարարությանը ստորագրած կազմակերպություններից մեկի՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի հետ: |
|
Տեղեկատվական վակուում Բաքվում ապօրիանաբար պահվող հայերի վիճակի շուրջԻ՞նչ իրավիճակում են Բաքվում գտնվող մեր ռազմագերիներն ու կալանավորված մյուս հայրենակիցները: Ի՞նչ դեր ունի նրանց քաղաքացիության երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, արդար դատավարության պահանջի հարցում: Ի՞նչ ընթացքում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատը Արդարադատության միջազգային դատարանում: Աննա Սարգսյանը զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ: |
|
Սեփական երկիր հասկացությունը միջազգային իրավունքումԲռնի տեղահանված արցախցիներն իրավունք ունեն պահանջելու վերադառնալ սեփական երկիր և դրա համար բնավ պարտադիր չէ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելը: «Սեփական երկիր» հասկացության իրավական սահմանման, ինչպես նաև արցախցիների խախտված իրավունքների վերականգնման, Բաքվում պահվող ռազմագերիների և կալանավորված մյուս անձնանց իրավունքների խախտումների մասին Աննա Սարգսյանը զրուցել է մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանի հետ: |
|
Ինչպե՞ս չնետվել թվային աղբարկղՀանրային կյանքում փոխադարձ վստահության և տեղեկատվության հանդեպ վստահության ճգնաժամը իսկապես խնդիր է։ Այն դժվարանում են լուծել պետությունները, վերազգային կազմակերպությունները, մեդիա կորպորացիաները։ Մինչդեռ լոկալ մակարդակում, օրինակ, բիզնեսում, գործում են յուրահատուկ մոդելներ, որոնք միգուցե կարող են հետաքրքիր և օրինակելի լինել։ Աննա Սարգսյանը զրուցել է Email Marketing Room միջազգային կազմակերպության համահիմնադիր տնօրեն Տարոն Պարսամյանի հետ: |
|
Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. Իրավաբանների ահազանգըԻ՞նչ նուրբ սահման կա արդարադատության և պատժիչ մեքենայի միջև: Ինչպե՞ս տարբերակել՝ «ընտրովի» լինելու փաստը, հատկապես, ազատ խոսքի սահամանափուկմների հանդիպելիս: Ինչո՞ւ է վտանգավոր «հիբրիդային պատերազմ» արտահայտության չարաշահումը: Աննա Սարգսյանը զրուցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության փորձագետ, իրավաբան Հասմիկ Հարությունյանի հետ: |
|
Եկեղեցին քայքայելու փորձը և պատմության դասըԵկեղեցուն պատկանող գույքի գրավում, հոգևորականների ձերբակալություններ և բռնադատում, Ամենայն հայոց կաթողիկոսին գահից հրաժարեցնելու պահանջ, եկեղեցական ընդդիմության ստեղծում բարեփոխության անվան տակ, եկեղեցիներից մեկի տրամադրում «բարեփոխիչ» եկեղեցականներին: Սրանք պատմական իրադարձություններ են, որոնք տեղի են ունեցել մի քանի տասնամյակ առաջ՝ Խորհրդային իշխանության տարիներին: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, «Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները Խորհրդային Հայաստանում 1920-1930-ականն թթ.» աշխատության հեղինակ Ավագ Հարությունյանի հետ: |
|
Եվրոպական հանրային հեռարձակողների փորձից մի դրվագՀանրային հեռարձակման կազմակերպումը, քաղաքական պրոպագանդան և բազմակարծությունը մեդիայում մարտահրավեր է հետխորհրդային երկրների համար: Ինչպե՞ս լինել ազատ կառավարության ճնշումից ու քաղաքական մյուս ուժերի կարծիքից: Աննա Սարգսյանը զրուցել է «Մեդիա երկխոսություն» եվրոպան ծրագրի կազմակերպիչ, Գերմանիայի հանրային հեռուստաընկերության երկարամյա տնօրեն Վոլֆգանգ Ռեսմանի հետ: |
|
Լեռնային Ղարաբաղ. Մշակույթի իրավունքի խախտումները և բռնի տեղահանումներըԼույս է տեսել «Լեռնային Ղարաբաղ. Մշակույթի իրավունքի խախտումները բռնի տեղահանության համատեքստում» աշխատությունը: Գիրքը նվիրված է 2020-2023 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների, էթնիկ զտումների, ցեղասպանական գործողությունների, ռասայական ատելության, խտրականության և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման հետևանքով իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի բազմակողմ խախտումների ուսումնասիրությանը և դրանց պաշտպանության մեխանիզմների ներկայացմանը։ Աննա Սարգսյանը զրուցել է մենագրության հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյանի հետ: |
|
Եկեղեցի-պետություն իրավահարաբերությունները և դրանց խախտումները մեր օրերումՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Ի՞նչ սահմանափակումներ է նախատեսում օրենքը թե ՛ պետական մարմնի ու անհատ պաշտոնյայի, թե՛ կրոնական կազմակերպության և դրա ներկայացուցչի նկատմամբ: Աննա Սարգսյանը զրուցել է փաստաբան Աննա Սարդարյանի հետ: |
|
2025թ.-ի առաջին կիսամյակըԱդրբեջանում՝ Արցախը ներառյալ, խորհրդային տարիներին մոտ կես միլիոն հայ էր ապրում։ 90-ականներին բոլոր հայերին դուրս արեցին Ադրբեջանից եւ ունեցվածքը բռնագրավեցին։ Ինչո՞ւ հայկական կողմը հատուցում չի պահանջում։ Ինչո՞ւ են կարեւոր միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցերը։ Ի՞նչ թեմաներ են քննարկվել «Երրորդ հազարամյակի» մասնագետ հյուրերը 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում: |
|
Հիշողություն և անվտանգությունՀավաքական հիշողությունը անվտանգության գործիք է, որը մի կարեւոր բաղադրիչ ունի՝ ինչը մոռանալ։ Հենց այդ պատճառով է Ադրբեջանը ջնջում ու հիմնահատակ ավերում Արցախի պետականության վերաբերյալ ցանկացած խորհրդանիշ։ Արցախը յուրացնելուց հետո Ադրբեջանը առաջինը ոչնչացրեց պետականությունը հիշեցնող ինստիտուտները։ Ավերում ու վերախմբագրում է հայերի դարերով Արցախում ապրելու վկայությունները՝ եկեղեցիներն ու պատմամշակութային հուշարձանները։ Ինչո՞ւ է հավաքական հիշողությունը անվտանգության մաս։ Աննա Սարգսյանը զրուցել է ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի հետ: |
|
Պատերազմ գիտության ճակատումՀայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստիպի՞ Ադրբեջանին կեղծ-գիտական հրապարակումներ չանել այն մասին, որ Երևանը ադրբեջանական է, հայերը մեղավոր են բնապահպանական տեռորիզմի, ադրբեջանական տարածքների օկուպացիայի, մինչև անգամ՝ հրեաների ցեղասպանության մեջ, կամ՝ Ադրբեջանը կդադարի՞ յուրացնել հայկական մշակութային ժառանգությունը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանի հետ: |











