Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Մարդ և կրթություն


Ո՞րն է կրթության արժեբանությունը: Արդյո՞ք կրթված լինելը բավարար է լավ մարդ լինելու համար: Իսկ լավ մարդ լինելը լավ ապրելու երաշխի՞ք է: Աննա Սարգսյանը զրուցել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բարձրաձայնումը ՄԱԿ համաշխարհային ֆորումում


Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանը մասնակցել են ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումին: Հայ հոգևորականների ելույթի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը խախտել է բարեվարքության նորմերը: Կատարվածը պատշաճ գնահատականի չի արժանացել ֆորումի կազմակերպիչների կողմից: Աննա Սարգսյանը հյուրընկալել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և Գարեգին վարդապետ Համբարձումյանին:

Ի՞նչ է լեզվաբանական կրթությունը


Ո՞րն է լեզվաբանության ուսումնասիրության առարկան։ Ի՞նչ թյուրըմբռնումներ կան «լեզվաբանություն» մասնագիտության հետ կապված։ Արդյո՞ք հայաստանյան բուհերում տրվում է լեզվաբանական կրթույթուն։ Աննա Սարգսյանը զրուցել բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Անդրանիկ Այվազյանի հետ:

Ս. Էջմիածնի մայր տաճարի վերականգնումը


Ինչպե՞ս վերականգնվեց Մայր տաճարը։ Աննա Սարգսյանը Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանի, Մայր տաճարի վերականգնման գլխավոր նյութագետ Հասմիկ Գևորգյանի և «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության հիմնադիր Գագիկ Գալստյանի զրուցել է այդ ահռելի աշխատանքի մասին։ Ահա՝ այդ զրույցների համահավաքը։

Բարձրագույն կրթությունը սկսել զրո կետից


Գիտական աստիճանը պետք է շնորհվի միայն գիտական նորույթի համար, բայց ամբողջ աշխարհում շնորհվող գիտական աստիճանների ճնշող մեծամասնությունը չի շնորհվում գիտական նորույթի համար։ Հակոբ Մադոյանը կարծում է, որ մեր բարձրագույն կրթությանը պակասում է բովանդակության ներքին տրամաբանությունից ելնելը։ Եթե մենք ելնենք բովանդակությունից, կազմակերպչական եղանակը ինքն իրեն կգա։ Բայց հակառակ կողմից մատենալով կսպանենք բովանդակությունը։ Բարձրագույն կրթության բովանդակության և կառուցվածքի մասին Աննա Սարգսյանը շարունակում է զրուցել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Մադոյանի հետ:

Ինչ է բարձրագույն կրթությունը


Անհրաժեշտ է տարբերակել այն մասնագիտությունները որոնք հիմնարար են և այն մասնագիտությունները, որոնք օժանդակ են։ Հակոբ Մադոյանը համարում է, որ հիմա՝ փոփոխված աշխարհում, 3 կամ 4 տարի բակալավրիատի, 1 կամ 2 տարի մագիստրատուրայի ժամկետներն արդեն հնացած են։ Մասնագիտություններ կան, որոնց բակալավրիատը պետք է լինի 5, 6, 7 տարի։ Մասնագիտություններ կան, որոնց մագիստրատուրան պետք է լինի 2, 3, 4 տարի, որովհետեւ գիտական տեղեկատվությունն այնքան է ընդլայնվել, որ դրան տիրապետելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Բարձրագույն կրթության բովանդակության և կառուցվածքի մասին Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Մադոյանի հետ:

Նվաճել պատմությունը


Ինչո՞վ են տարբերվում պատմությունը և անցյալը: Ե՞րբ է պատմությունը դառնում իրավական և քաղաքական կատեգորիա: Ո՞րն է անցյալը մոռացության մատնելու պատճառը: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ:

Անտնության ժամանակներ


ՄԱԿ տվյալներով աշխարհում 150 միլիոն մարդ անտուն է: Նրանց մեծ մասը հարկադրված է եղել լքել իր տունը հակամարտությունների, բռնությունների ու մարդու իրավունքների այլ խախտումների հետևանքով: Անտնությունը ոչ միայն իրական-կենցաղային կյանք է, այլև հասկացություն: Արդյո՞ք մտայնություններն ազդում են հասարակական հարաբերությունների, պետությունների վարած քաղաքականությունների վրա: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

Մշակույթից՝ պետություն, պետությունից՝ հաց


Պետությունը լավ կառավարել նշանակում է նաեւ մշակույթը լավ կառավարել, այլապես տեղի է ունենում քայքայման ու տարալուծման գործընթաց։ Տարբեր ոլորտներ դառնում են ինքնահոս, փլուզվում են, քաղաքական գործընթացները կարող են նորմալ գնալ, բայց որոշ ոլորտներ կարող են մեռուկանալ։ Դա կարող է բերել պետության մահվան և քայքայման։ Ի՞նչ է պետությունը, ի՞նչն է ստեղծում պետություն: Ի՞նչ պետք է կարողանա անել անհատը պետության մեջ, որպեսզի արդարացված լինի այդտե՛ղ ապրելու իր որոշումը: Աննա Սարգսյանը զրուցել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանի հետ:

Մայր տաճարի վերականգնման առանձնահատկությունները


Ս. Էջմիածնի մայր տաճարը տևական ու համալիր վերականգնումից հետո բացել է իր դռները: Նման ծավալի հուշարձանի վերականգնման աշխատանք Հայաստանում կատարվել է առաջին անգամ: Տաճարի շինարարական առանձնահատկությունների, նախագծման, ամրակայման գործընթացների մասին Աննա Սարգսյանը զրուցել է «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության հիմնադիր Գագիկ Գալստյանի հետ:

Մյուռոնը՝ հաշտության նշան


Եկեղեցու հայրերը մյուռոնը անվանում հաշտության յուղ: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մեկնաբանմամբ եկեղեցին նկատի ունի ներքին՝ ազգային, նաև միջանձնային հաշտություն։ Ըստ նրա՝ հաշտությունը քրիստոնեական իմաստով ներում է։ Ինչպե՞ս կարելի է հաշտության գալ, երբ հանրային կյանքում կան բազմաթիվ անհամաձայնություններ, մինչև իսկ՝ թշնամանք: Աննա Սարգսյանը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ քննարկել է մյուռոնի, հաշտության և ներման շղթայական կապը։

Ս. Էջմիածինը հուշարձանների վերականգնման ոլորտը բարձրացրեց նոր մակարդակի. նյութագետ


«Այն դեպքում, երբ ավանդական տեխնոլոգիական հնարքները համարվում են անբավարար, հուշարձանի ամրացումը կարող է իրականացվել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց արդյունավետությունն ապացուցված է գիտական հիմնավորումներով և երաշխավորված է փորձով»,-սահմանում է հուշարձանների վերականգնման միջազգային խարտիան: Վերականգնման բոլոր միջազգային չափանիշները պահպանվել են Սուրբ Էջմիածնի մայր տաճարի վերականգնողական աշխատանքների ընթացքում: Աննա Սարգսյանը զրուցել է Մայր տաճարի վերականգնման գլխավոր նյութագետ, «Հորիզոն-95» փորձարարական լաբորատորիայի տնօրեն Հասմիկ Գևորգյանի հետ: