Մարի Երկաթ1950-60 ականներին Մարի Երկաթն առաջիններից էր, որ սկսեց ազգային կերպարներով տիկնիկներ պատրաստել: Նրա` մի քանի հարյուրի հասնող պատմական նշանակության տիկնիկները ներկայացնում են Արևմտյան և Արևելյան Հայստանի տարածաշրջանների, գավառների սոցիալական տարբեր պատկանելության մարդկանց հագ ու կապը, տարազները: |
|
Ալբերտ ԶաքարյանՔամանչա, ուդ, քանոն, սանթուր՝ այս գործիքները կարելի է տեսնել Ալբերտ Զաքարյանի արվեստանոցում: Նա մեր քաղաքի այն եզակի վարպետներից է, որ ազգային նվագարաններ է պատրաստում: Ութսուներեքամյա վարպետը գործիքներ է պատրաստում 1960-ականներից, ասում է, որ ինժեների կրթությունն իրեն շատ է օգնել այդ հարցում: Վարպետ Ալբերտի գործիքներով անվանի շատ կատարողներ են նվագում, նա կարողացել է նաև նորարարություններ անել ու մեզ ծանոթ գործիքներն այսօր նորովի են հնչում: |
|
Գարիկ ՊապոյանԱվելի քան հարյուր տարի Գյումրու Տերյան փողոցում Կալոսնիկենց գերդաստանի դարբինների շնորհիվ չի դադարել մուրճերի ու զնդանի զնգոցը: «Վարպետների քաղաքում» դարբիններ շատ կան, բայց դարբնությունը հենց Կալոսնիկենց պապենական արհեստն է համարվում: Գարիկ Պապոյանը տոհմի վեցերորդ սերունդն է, սկզբում հոր հետ էր աշխատում, նրա մահից հետո զնդանի մոտ մենակ է: |
|
Վանո և Վարդան ԴադոյաններՓայտի փորագրության գաղտնիքներին Վարդանը ծանոթացել է հոր՝ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանի արվեստանոցում, այժմ արդեն ի՛նքն աշակերտներ ունի: |
|
Հերիքնազ ԳալստյանՀերիքնազ Գալստյանն իրեն ժամանակակից արվեստի էթնո մոդեռնի ներկայացուցիչ էր համարում: Ազգային սիմվոլները նրա արվեստում վերածնվում էին նոր շնչով: Քար, փայտ, երկաթ․ քանդակագործ ընկերները զարմանում էին՝ ինչպես են ամենակարծր նյութերն անգամ հեշտությամբ ճկվում այս կնոջ ձեռքերում: Հերիքնազ Գալստյանի գործերից շատերն այսօր թանգարանների ու պատկերասրահների մշտական ցուցադրություններում են: |
|
Բոգդան ՀովհաննիսյանՎանաձորցի խաչքարագործ վարպետի արվեստանոցում գործիքների զրնգոցը միախառնված է երգին։ Ազգագրական երգ, գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ ու բազմաթիվ աշակերտներ․ Բոգդան Հովհաննիսյանի հարուստ աշխարհը՝ մեր տեսախցիկի մեջ։ |
|
Արմեն Գոգինյան81-ամյա ժողովրդական վարպետ Արմեն Գոգինյանը Նոյեմբերյանի սահմանապահ գյուղերի երեխաներին փայտի փորագրություն է սովորեցնում: |
|
Արծրուն Բերբերյան Վանեցի«Վարպետ Արծրուն Բերբերյան՝ Վանեցի։ Արվեստանոցս կառուցեցի ՌՁՀՋ թվին։ Վաստակս է քառասուն տարի։ Դուռս թող բաց լինի հայ ժողովրդի և բյուր ազգերի առջև». այս տողերն էր դրվագել ժողովրդական վարպետ Արծրուն Բերբերյանն իր արվեստանոցի դռանը։ Վանեցի վարպետի ինքնատիպ զարդերը կրել են ժամանակի երևելի կանայք: Նրա՝ հայ և օտարազգի աշակերտներն այսօր աշխարհի տարբեր անկյուններում շարունակում են վանեցի վարպետների գործը: |