
«Վարպետ Արծրուն Բերբերյան՝ Վանեցի։ Արվեստանոցս կառուցեցի ՌՁՀՋ թվին։ Վաստակս է քառասուն տարի։ Դուռս թող բաց լինի հայ ժողովրդի և բյուր ազգերի առջև». այս տողերն էր դրվագել ժողովրդական վարպետ Արծրուն Բերբերյանն իր արվեստանոցի դռանը։ Վանեցի վարպետի ինքնատիպ զարդերը կրել են ժամանակի երևելի կանայք: Նրա՝ հայ և օտարազգի աշակերտներն այսօր աշխարհի տարբեր անկյուններում շարունակում են վանեցի վարպետների գործը:
Շարք: Վարպետներ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան
,
Ռեժիսոր Լուսինե Բալյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան2021-05-01T22:25:00+04:00
Telecast type: Հաղորդաշար