Միմո Բայք (Mimo Bike)


«Միմո» հավելվածի շնորհիվ կարելի է օգտվել քաղաքի տարբեր հատվածներում կայանած միմո հեծանիվներից ու երթևեկել, գնալ աշխատանքի, դասի, հանդիպման: GPS համակարգը թույլ է տալիս գտնել Ձեր մոտակայքում գտնվող հեծանիվը և ամրագրել այն, լիցքավորել հաշիվը, սքանավորել ու երթևեկել, իսկ ավարտելուց հետո կայանել տեսանելի և հանրային տարածքներում: Հիմնադիրները հուսով են, որ գնալով կավելանան միմո հեծանիվներից օգտվողները, հատկապես, երթևեկության խցանումներից խուսափողները:

Early one


Early one հավելվածը հատուկ ալգորիթմերի միջոցով կառավարում է հերթերի հոսքը: Հավելվածի օգտատերերը կարող են նախապես գրանցել իրենց այցը բանկեր, բուժհաստատություններ ու բազմաթիվ այլ կառույցներ: Առանց երկար սպասելու սրահներում ու միջանցքներում ՝ օգտվել տվյալ հաստատության ծառայությունից:

Էմբրի Թեք


«Էմբրի Թեքը»-ը հայկական ստարտափ է, որը ստեղծում է կոշիկների համար նախատեսված խելացի ներդիրներ: Իսկ Ebry Tech հավելվածը գրանցում է մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում ակտիվությունն ու պահվածքը և օգնում վարել առողջ ապրելակերպ:

Rockbite Games


Rockbite games հայաստանյան ընկերության Deeptown և Sandship խաղերը 10 միլիոնից ավելի ներբեռնում ունեն Apple և Android համակարգերում: Հիմնադիրները վստահեցնում են, որ իրենց ստեղծած խաղերը մարզում են միտքը, գիտելիք ու ճկունություն պահանջում:

Krisp հավելված


Krisp-ը արհեստական ինտելեկտով աշխատող հավելված է, որը գործում է բջջային բոլոր հարթակներում և հնարավորություն է տալիս մաքրել բոլոր տեսակի աղմուկները հեռախոսային խոսակցությունների ընթացքում, օգնում է բարելավել հաղորդակցության որակը և արդյունավետությունը: Շատ շուտով այն թույլ կտա տարբերակել նաև շրջապատի մարդկային ձայները և թողնել միայն ձեր և զրուցակցի ձայնը:

Foldink


Foldink ստարտափ է, որը մասնագիտացել 3D bioprinting տեխնոլոգիաn թույլ է տալիս ստանալ կենդանի հյուսվածքներ լաբորատոր պայմաններում: Foldink ստարտափի հիմնադիրներ Համլետը, Էմանուելը և Վահանը վստահ են, որ շատ շուտով այս տեխնոլոգիայով հնարավոր կլինի ստանալ մարդու օրգաններին փոխարինող հյուսվածքներ:

Գայդ մի


«Գայդ մի»-ին (GuideMe) բջջային հեռախոսային հավելված է: Այն քարտեզի և աուդիոգիդի օգնությամբ ձեզ թույլ է տալիս այցելե որևէ վայր և 4 րոպե տևողությամբ տեղեկություն ստանալ: Հավելվածը շուտով կգործի նաև Երևանից դուրս գտնվող քաղաքների հայտնի ցուցասրահներում:

Bonee QR մենյու


«Bonee QR մենյու» համակարգը հնարավորություն է տալիս թվային հեռախոսների միջոցով պատվիրել ցանկացած ուտեստ ռեստորանային մենյուում, կատարել գնային, համային փոփոխություններ և միաժամանակ վճարել: QR կոդի միջոցով այն նաև հնարավորություն է տալիս օգտվել թվայնացված դասագրքերից:

«Լյումզագ» պայուսակներ


Նորագույն GPS համակարգ, մշտական ինտերնետ հասանելիություն և, վերջապես, տեսախցիկ, որի շնորհիվ դուք միշտ կարող եք տեսնել՝ ինչ է կատարվում Ձեր հետևում: Խելացի պայուսակ «Լյումզագ»-ը (Lumzag) հայաստանյան ստարտափ պրոդուկտ է, որ հասանելի է ամբողջ աշխարհին:

«Առլուպա» հավելված՝ լրացնելով իրականությունը


Եթե որևէ տեղ տեսնում եք «Առլուպա» տարբերանշանը, ուրեմն այդտեղ կա թաքնված բովանդակություն, օգտագործեք «Առլուպա» հավելվածը և ստացեք ավելի շատ բովանդակություն, քան տեսնում եք պարզ աչքով: Լրացված և վիրտուալ իրականության (AR, VR) «Առլուպա» հավելվածը աշխարհի տասը լավագույններից մեկն է:

«Ռոբին» ռոբոտներ


Ռոբինն առաջին հայ ռոբոտն է, որ Հայաստանից մեկնել է ԱՄՆ-ի մանկական ատամնաբուժական կլինիկաներ և օգնում է երեխաներին չվախենալ բժշկի մոտ մտնելիս: