Բատիկա, թաղիք, դեղորայք ու օրգանական կոսմետիկա, խոհանոց, տիկնիկ. հայ վարպետների ձեռքի աշխատանքը հայկական մտքի ու մշակույթի մասն է: Ինչ էլ պատրաստեն նրանք, ազգային ձեռագիր, համ ու հոտ ունի: Որքան էլ տարբեր լինի աշխատանքն ու արտադրանքը, մեկ հայացքն էլ բավական է հասկանալու, որ այն պատրաստված է Հայաստանում:
Պարբերականությունը՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 10:40-ին
![]() |
Անահիտ ԳրիգորյանԳույնը՝ գույնին, կտորը՝ կտորին մի պատմություն են ամբողջացնում ու հավաքում ներդաշնակություն։ «Արկանելի» -ի սկզբունքներից մեկն էլ այդ ներդաշնակը գտնելն է` դեկորատիվ տեքստիլ իրերի, արև-բարձերի, բվիկների ու ծածկոցների միջոցով: |
![]() |
ՄԻՍՄԱ ասեղնագործության անկյուն«Ամենահայկականը» անվանումով նախագիծը ՄԻՍՄԱ ընկերությունը նախաձեռնել է՝ նպաստելու համար հին հայկական գորգանախշերի և զարդանախշերի բացառիկ նմուշների ճանաչմանն ու տարածմանը: ՄԻՍՄԱ-ի ստեղծած «Miskaryan heritage» բրենդը մատուցում է գեղեցիկ, հայկական արտադրանք՝ ասեղնագործ բարձեր, սեղանի ուղեգորգ-ձգոցներ, անձեռոցիկներ, պայուսակներ, հուշանվերներ, գոտիներ, խաղալիքներ և այլն: |
![]() |
Վիգվամ տնակներՆրանք իրենց երեխաների համար պատրաստեցին այնքա ՜ն երազած տնակն ու ցանկացան, որ այդ հրաշքն ուրախ տրամադրություն ստեղծի բոլոր ընտանիքներոււմ: «Թի-փի» Հայաստանում վիգվամ-տնակներ արտադրող առաջին մասնագիտացված ընկերությունն է։ |
![]() |
Սոլարա«Սոլարա» ընկերության գլխավոր ուղղությունն է արևային կայանների նախագծումը, տեղադրումն ու սպասարկումը։ Արևային էներգետիկայի ոլորտում գործող՝ հայաստանյան փորձառու ընկերություններից է: |
![]() |
«Մրգից Բարիք»Չարենցավանի ազնվամորին Հովհաննիսյան եղբայրների սարքավորումների արտադրամասում դառնում է հումք, «Ի Բարի» մրգերի և մուրաբաների ընկերությունում դառնում է պատրաստի արտադրանք: Արտահանվում են ոչ միայն ջեմն ու մուրաբան, այլև սարքավորումները: Հայաստանում հնարավո՛ր է մրգից բարիքը: |
![]() |
Սուսաննա Աբովյանի ձեռագործ աշխարհը. բատիկա, լաթակար, տարազ«Իմ աշխատանքն ինձ համար պատուհան է: Բացելուց հետո հայտնվում եմ մի վայրում, ուր անում եմ այն, ինչն ինձ հոգեհարազատ է»: Անահիտ Աբովյանը մասնագիտությամբ նկարչուհի է, բայց տարիների ընթացքում մասնագիտացել է բատիկայի, լաթակարի, գաֆիկայի ու տարազի պատրաստման մեջ: |
![]() |
Ադելի «Արվեստի տիկնիկները»Ադել Երեմյանը մասնագիտությամբ տնտեսագետ էր, մի օր ցանկացավ ավելին անել, քան հաշվելը։ Ամուսինը գնեց իր հավանած տիկնիկը ու սկսվեց «Ադելի տիկնիկների պատմությունը»։ |
![]() |
Խեցեգործ Շահե ՀարությունյանԽեցեգործ Շահե Հարությունյանի արհեստանոցը շնչում է հայկականությամբ. մանրանկարչություն, ճարտարապետություն, մանրաքանդակ, զարդանախշ: Հայկական արվեստի սիմվոլիկ դետալներին Շահեն միախառնում է իր մտքերն ու ստանում իր ձեռագիրը: |
![]() |
ՔայլՏեք«ՔայլՏեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Հիմնադիր կինեզոլոգները հաշմանդամներին օգնություն ցույց տալու ժամանակ համոզվում են, որ բուժումը միայն վերականգնողական կենտրոնում բավարար չէ և հաշմանդամների՝ անվասայլակների վրա երկար նստելը տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում: Այժմ «ՔայլՏեք»-ի տղաները ստեղծել են կանգնակներ, քայլակ կանգնակներ, քայլելը վերադարձնող էկզոկմաղքներ: |
![]() |
ՀայԱր զարդերԳործածությունից դուրս եկած պարկուճներից զարդեր պատրաստելը խաղաղության յուրատեսակ ուղերձ է, բայց արժանապատիվ խաղաղության: «Այն, ինչ ես անում եմ, իրականում պայքար է, համամարդկային կոչ հանուն խաղաղության, միգուցե նաև՝ ներքին խաղաղության, որի կարիքը այսօր մենք բոլորս ունենք»։ Արտակ Թադևոսյանը կնոջ` Հայարփիի հետ դեռ 2011թ․-ին հիմնել է ՀայԱր Զարդեր ապրանքանիշը: |
![]() |
Քոփերրայթ (CopperRight)Տանյան ու Դավիթը արդեն 5 տարի է` զբաղվում են գալվանապլաստիկայով: Բնությունից վերցրած սովորական չոր տերևները մշակման են ենթարկում, ծածկում են պղնձով: Կաղնու, բարդու, խաղողի, դափնու տերևները դառնում են կախազարդեր: |
![]() |
Արտ ՍոքսԳուլպաներ նվիրելը այնքան էլ ընդունված չէ Հայաստանում: Art Socks նախագծի հեղինակները որոշել են լրացնել այդ բացը և գուլպաներ նվիրելը դարձնել ավանդույթ: Գուլպաների վրա պատկերված են հայտնի նկարիչների ստեղծագործություններից պատառիկներ, իսկ հատուկ շրջանակները, որոնցում փաթեթավորվում են գուլպաները, ամբողջացնում են ապրանքի դիզայնը: |