|
Սրբազան պայքարի գործով դատական նիստ․ հետազոտվել են առգրավված զենքերի տեսագրություններըՀոկտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը շուրջ 2.5 ժամ դիտեց փորձաքննության ենթարկված զենք-զինամթերքի վերաբերյալ տեսագրությունները։ Ավելի քան 1 տարի ընթացող դատավարության ընթացքում չի ներկայացվել որևէ իրեղեն ապացույց, որը կհաստատեր մասնակիցներին առաջադրված ծանրագույն մեղադրանքները։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին։ |
|
Սրբազան պայքարի գործով դատական նիստը կրկին հետաձգվել էՀոկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում նշանակված էր «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որը որերորդ շաբաթն է՝ տարբեր պատճառաբանություններով ըստ էության չի կայանում։ Ավելի քան մեկ տարի ընթացող այս դատավարության ընթացքում այդպես էլ չի ներկայացվել որևէ ծանրակշիռ փաստարկ կամ իրեղեն ապացույց, որը կհաստատեր առաջադրված մեղադրանքները, և նիստը կրկին հետաձգվել է մինչև հոկտեմբերի 30-ը, ժամը 15:00-ն: |
|
Հանցակազմ չկա, բայց դատարանը պիտի որոշի պատժաչափը․ Ներսիսյանների գործով հերթական նիստըՀոկտեմբերի 22-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը: Չնայած գործում հանցակազմ չկա, իսկ վկաներն ու տեսանյութերը հերքում են քարոզարշավին խոչընդոտելու մեղադրանքը, դատարանն արդեն պիտի որոշի հանցանքի պատժաչափը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին: |
|
Դատարանը կարճել է Արման Սարոյանի հայցով դատական վարույթըՀոկտեմբերի 22-ին փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է կարգալույծ արված Արման Սարոյանի հայցով դատական վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատավոր Էդգար Հովհաննիսյանն իր որոշման մեջ արձանագրել է, որ Սարոյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Դատարանն էական է համարել նաև եպիսկոպոսի ուխտադրության հանգամանքը: |
|
Ներսիսյանների գործով հերթական նիստ․ Ազատազրկման պահանջՀոկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Հանրային մեղադրողը դատարանից պահանջեց Գևորգ Ներսիսյանի համար 3 տարի վեց ամսվա, իսկ Համբարձում Ներսիսյանի համար՝ 7 տարի վեց ամսվա ազատազրկում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ գործը շինծու է և հարուցվել է Հայ Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին, երբ դատարանը կլսի պաշտպանական կողմի դիրքորոշումը։ |
|
Դատարանը մեղավոր է ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը և նրա որդունԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 8-ին մեղավոր է ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Պաշտպանական խմբի փոխանցմամբ՝ դատավորի կայացրած որոշումը միանգամայն կանխատեսելի էր և վճռված նախապես, իսկ լրացուցիչ դատալսումների փուլում դատարանը կորոշի պատժի չափը և կրման եղանակը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին։ |
|
ԳետափՀայաստան-Թուրքիա պետական սահմանի 311 կիլոմետրանոց հատվածը պահող Գետափում այսօր ընդամենը 30 տուն է մնացել։ Կարսի Մավրա գյուղից գաղթած հայերի հիմնադրած սահմանամերձ բնակավայրն աստիճանաբար դատարկվում է, իսկ ԿԳՄՍ նախարարության օպտիմալացման ծրագրով գյուղի դպրոցին փակման վտանգ է սպառնում։ «Ծրագրեր պիտի լինեն ժողովրդին արժևորելու, որ մտածեն մնալու և համայնքը շենացնելու մասին»,- նշում է Թալին համայնքի հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։ Գյուղում գործող եկեղեցի չկա․ բնակիչները պատարագների մասնակցում են հարևան Արագածավանում, իսկ սահմանագծին կանգնած է կիսավեր 6-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ |
|
Սրբազան պայքարի գործով հերթական նիստ․ թեժ բանավեճ ապացույցների նշանակության շուրջՀոկտեմբերի 1-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հետազոտվեցին փորձաքննության ենթարկված զենք-զինամթերքի վերաբերյալ զննության արձանագրությունները: Պաշտպանական կողմը պահանջեց հստակեցնել՝ այդ ապացույցն ինչ հանգամանք է հիմնավորում, իսկ հանրային մեղադրողները պնդեցին, որ դա առավել մանրամասն կներկայացնեն վերջնական ելույթների ժամանակ։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին:
|
|
Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված նամականիշի մարում և գիտաժողովՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշի հանդիսավոր մարման արարողությունը, որին հաջորդեց գիտաժողով։ «Հայփոստ»-ի և Վատիկանի փոստի համատեղ թողարկմանն ու միջոցառմանը մասնակցում էին հոգևորականներ, պետական ու մշակութային գործիչներ և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։ |
|
Ներսիսյանների գործով հերթական դատական նիստ. վերջնական որոշումը՝ հոկտեմբերի 8-ինՍեպտեմբերի 28-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես եկավ փաստաբան Արա Զոհրաբյանը։ Դատավոր Գևորգ Մանուկյանը վերջնական որոշում չհայտնեց. նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, երբ, դատավորի խոսքով, կհրապարակվի վերջնական որոշումը։ |
|
Սրբազան պայքարի գործով դատական նիստ․ երկարաձգվեց Բագրատ Սրբազանի տնային կալանքըՍեպտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը որոշեց 2 ամսով երկարաձգել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը։ Դատարանը շարունակեց լսել նաև զենք-զինամթերքի փորձաքննության վերաբերյալ պարզաբանումները․ հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների գործով դատական նիստՍեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 2 արքեպիսկոպոսների և 4 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Պաշտպանական խումբը միջնորդություններ ներկայացրեց՝ հիմնավորելով քրեական հետապնդման հակասահմանադրական ու հակաիրավական բնույթը և Եկեղեցու ինքնավարության սահմանադրական իրավունքը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին։ |












