|
Լրացել է Սրբազան Պայքարի գործի քննության 1 տարինԱնցած 1 տարվա ընթացքում դատարանում չի հնչել որևէ ծանրակշիռ ապացույց, որը կհիմնավորեր «Սրբազան պայքարի» գործով անցնողներին առաջադրված ծանր մեղադրանքներն ու կարդարացներ քաղաքացիական դիրքորոշում արտահայտողների նկատմամբ կիրառված կալանքը: Փոխարենը՝ պաշտպանական խումբն այս ընթացքում հրապարակել է փաստեր, որոնք հիմնավորում են դատավարության շինծու բնույթն ու քաղաքական ենթատեքստը: |
|
Դատարանը փոփոխել է Ներսիսյանների տեղաշարժման սահմանափակումներըԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստին պաշտպանները միջնորդություն են ներկայացրել փոխել Ներսիսյանների խափանման միջոցը։ Նրանք հիմնավորել են, որ ապացույցների հետազոտման փուլն ավարտվել է, հետևաբար նրանք չեն կարող ազդեցություն գործել դատավարության ընթացքի վրա: Դատարանը մասամբ է բավարարել պաշտպանների միջնորդությունը՝ փոփոխելով տեղաշարժման սահմանափակումները։ |
|
Դատարանը երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքը, բայց թույլատրել՝ մասնակցել պատարագներինԴատարանը մասնակի բավարարել է հանրային մեղադրողների միջնորդությունը՝ Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգելով երեք ամսով: Միևնույն ժամանակ, դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ թույլատրելով Սրբազանին ամեն կիրակի այցելել Մայր Տաճար կիրակնօրյա պատարագներին մասնակցելու համար: |
|
Դատախազությունը որսորդական զենքը ներկայացրել է որպես Սրբազան պայքարի գործին առնչվող ապացույցՊաշտպանական կողմը հակադարձել է՝ հայտարարելով, որ զենքն օրինական է և Հայկ Շահնազարյանը որսորդմիության անդամ է։ Փաստաբանները փորձել են մեղադրողներից ճշտել՝ կա՞ որևէ փաստական տվյալ, թե օրինական կերպով պահվող այդ զենքն ինչպես է կապվում առաջադրված մեղադրանքի հետ։ Հանրային մեղադրողները պնդել են, որ ապացույցների վերաբերելիությունն ու փոխկապակցվածությունը մանրամասն կներկայացնեն իրենց եզրափակիչ ելույթում։ |
|
Սյունիք. ԽոտՍահմանամերձ Խոտ գյուղը, ինչպես և հարևան Շինուհայրն ու Հալիձորը, հիմնվել է հին բնակավայրի տեղափոխման արդյունքում: Կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով՝ 1960-ականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ գյուղը տեղափոխվեց, և մարդիկ թողեցին իրենց պապենական տները: Տաթև տանող ճանապարհին մոտ լինելու շնորհիվ՝ Խոտում, սահմանամերձ մյուս բնակավայրերի համեմատ, նկատելի աշխուժություն կա: |
|
Դատարանը Բագրատ արքեպիսկոպոսի կալանքը փոխել է տնային կալանքիԲագրատ Սրբազանի կալանքը տնայինի փոխելու լուրն անակնկալ է եղել դատական նիստի մասնակիցների և Սրբազանի համար, քանի որ դեկտեմբերին նույն դատավորը մերժել էր խափանման միջոցի փոփոխությունը: Հատկանշական է, որ պայքարի մյուս բոլոր անդամներն արդեն ամիսներ շարունակ գտնվում են տնային կալանքում կամ նրանց նկատմամբ կիրառված է վարչական հսկողություն։ Փաստաբանները պնդում են, որ այս գործը հարուցվել է քաղաքական նպատակով, որի գլխավոր խնդիրն էր կասեցնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքը: Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 11-ին, ժամը 15․30-ին: |
|
Սյունիք. Բարձրավան
Գյուղը Բարձրավան է անվանվել 1940 թվականին, մինչ այդ հայտնի է եղել Երիցաթումբ կամ երիցատուն անունով և ընդգրկված եղել Ելիզավետպոլի Զանգեզուր գավառում։ Գորիս-Կապան ճանապարհից կտրված լինելու պատճառով բազմաթիվ խնդիրներ ունի, չնայած դրան՝ գյուղատնտեսության համար շահեկան դիրքում է։ Վարելահողեր, անասնապահական արոտավայրերի պակաս չունի ի տարբերություն Սյունիքի մյուս գյուղերի, որոնց այգիների կամ արոտավայրեի մի մասը անցել է հակառակորդին։ Բնակիչները մտահոգված են, որ գյուղում ապրողների թիվը կտրուկ նվազել է, երիտասարդ աշխատուժ չկա։
|
|
Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի պատին տեղադրվել է Խորեն Պալյանի հարթաքանդակըՀայաստանի ժողովրդական արտիստ Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը նշվել են տուն-թանգարանի հիմնադրման տարեդարձը և շենքի պատին տեղադրվել է Խորեն Պալյանի հիշատակը հավերժացնող հարթաքանդակ։ Թանգարանը չունի պետական հոգածություն, գործում է Ռաֆֆի Պալյանի և Լուսինե Զաքարյան-Խորեն Պալյան զույգի մերձավորների, ընկերների ֆինանսական աջակցությամբ: Թանգարանի հոգաբարձուների խորհուրդը երաժշտական գրեթե բոլոր կրթօջախներում սահմանել է Լուսինե Զաքարյանի անվան կրթաթոշակ, որով խրախուսում են շնորհալի երիտասարդ վոկալիստներին: |
|
Գորիսում քահանաների հետ շփման արդյունքում երիտասարդները ցանկություն են հայտնել հոգևորական դառնալՀամայնքի մի քանի տղա դպիր են ձեռնադրվել, ուրար կրելու հնարավորություն ունեն և իրենց ծառայությամբ նեցուկ են քահանաներին։ Եկեղեցու երգչախումբը ևս կազմված է Գորիսի երաժշտական դպրոցի սաներից և հավատացյալներից, որոնք կամավորության սկզբունքով ծառայում են իրենց համայնքի սրբավայրերում։ Տեր Տիգրանն ավելի քան 4 տարի է, որ ծառայում է Սյունյաց թեմում և Տեր Ահարոնի հետ սպասավորում են Գորիսում։ |
|
Մայր Տաճարում անդրանիկ պատարագն է մատուցել Տեր Անանիա եպիսկոպոս ԾատուրյանըՄայր Տաճարում Իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական անդրանիկ պատարագն է մատուցել Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանը: Նա օրերս է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել և օծվել եպիսկոպոս: Եպիսկոպոսը երկար տարիներ եղել է Վեհափառ Հայրապետի գավազանակիրը, արարողակարգային բաժնի տնօրենը: 2025 թվականի մայիսից հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ: |
|
Մայր Տաճարում իր անդրանիկ պատարագն է մատուցել Իսահակ եպիսկոպոս ՊողոսյանըԳեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո առաջին պատարագն է մատուցել։ Հաստատված կարգի համաձայն նոր ձեռնադրված եպիսկոպոսները անդրանիկ պատարագը մատուցում են Մայր Տաճարում: Առաջիկա կիրակի նորաօծ եպիսկոպոսը պատարագ կմատուցի իր թեմում՝ Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում և Գեղարքունիքի թեմի հավատացյալներին կբաշխի իր օրհնությունը: |
|
Ներսիսյանների գործով վկա ոստիկանը որևէ հակաօրինական գործողություն քարոզարշավին չի տեսելՆերսիսյանների գործով դատական նիստին հարցաքննվել են Վաղարշապատի բաժնի երկու ոստիկան։ Նրանցից մեկն իրականացրել է գործով հիմնական վկա Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը, իսկ մյուսն ուղեկցել է «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը։ Վկաներից մեկը դատարանում հայտնել է, որ հարցաքննության ընթացքում Գառնիկ Ղազարյանի հետ ներկա է եղել նաև Հարություն Մկրտչյանը: Հենց այդ պատճառով է Գառնիկ Ղազարյանի անձնական տվյալների փոխարեն լրացվել նրա հեռախոսահամարը: Երկրորդ վկան հայտնել է, որ Ոսկեհատ համայնքում քարոզարշավը խոչընդոտող որևէ հանգամանք չի նկատել՝ նրան ենթադրյալ միջադեպի մասին հարևան գյուղում հայտնել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն: Ոստիկանը հայտնել է, որ հաղորդումն ինքն է ներկայացրել ՆԳՆ Վաղարշապատի բաժին, սակայն անձամբ որևէ հակաօրինական գործողություն քարոզարշավի ժամանակ չի տեսել։ |












