Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալներն աղոթել են գերության եւ նեղության մեջ գտնվողներ համար


Երեկոյան պատարագին հավատացյալները աղոթել են գերության և նեղության մեջ գտնվողների համար: Ի՞նչ անել, երբ քո եղբայրը նեղության մեջ է, ինչպե՞ս դիմակայել դժվարություններին, զրկանքներին, ընկրկել, թե ընդունել դրանք իբրև փորձություն: Հավատացյալներն այս հարցերի պատասխանն են ակնկալում ստանալ հոգևորականներից։

Մարդու իրավունքների պաշտպանը Մայր Աթոռում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարել


Ըստ ՄԻՊ-ի՝ պետական իշխանությունը բացառիկ կարևորություն ունի հասարակական կյանքը կանոնակարգելու հարցում։ Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հասարակական կարգի պահպանումը և կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են հանրային համերաշխության առկայության դեպքում։ Նա կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն։

 

Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին Կաթողիկոսը դատապարտել է իրավապահ մարմինների մուտքը Սուրբ Էջմիածին


Արամ Առաջինը Կաթողիկոսը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգել մեր սրբավայրերը՝ երկյուղած մոտեցումով։ Նա նաև կոչ է արել իշխանությանը ձերբակալությունների արշավը դադարեցնել և հանգստությամբ մոտենալ հակաօրինական նկատվող իրավիճակներին ու պարագաներին։

Հայտարարություն․ համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների պահվածքը դատապարտելի է


Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է իրավապահների պահվածքը սրբավայրում։ Մայր Աթոռը ընդգծել է, որ Միքայել Սրբազանը պատշաճ կարգով չի ծանուցվել, բայց պատրաստակություն է հայտնել չխուսափելով ներկայացված պահանջից մեկնել Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե։ Մայր Աթոռը հորդորել է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով։

 

Հայաստանում գրանցված 60-ից ավելի կրոնական կազմակերպությունները գրեթե չեն վերահսկվում


Համագումարի ընթացքում միաբանների համար Մայր Աթոռում կազմակերպվել են թեմատիկ բանախոսություններ: Բանախոսները նկատել են, որ Հայաստանում առաքելական սուրբ եկեղեցին իր կառույցներով բացառիկ կարգավիճակ ունի: Այսինքն 91 թվից դրված է եղել հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես ազգային կառույց դիտելու և կարգավիճակը իրավաբանորեն ամրագրելու պարտականությունը, որը հետագայում ամրագրվեց 2005 թվականի սահմանադրությամբ: Իսկ Հայաստանում գրանցված 60-ից ավելի կրոնական կազմակերպությունները գրեթե չեն վերահսկվում, հաշվետվողականությունը թերի է:

 

Համագումարին բացվել է «Սուրբ Էջմիածնի միաբանը 19-20րդ դարեորւմ» ցուցահանդեսը


Ցուցահանդեսում ամփոփված փաստագրական նյութը էջմիածնական ականավոր միաբանների եւ հայրապետների մասին է։ Նրանց գործունեությունն անջնջելի հետք է թողել Մայր Աթոռի և հայ ժողովրդի պատմության վրա։ Նրանք ոչ միայն հոգևորականներ են եղել, այլև հայտնի մտավորականներ ու գիտնականներ։ Գևորգ Չորրորդ կաթողիկոսը հիմնադրել է նոր շրջանում Հայաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Գևորգյան հոգեվոր ճեմարանը։ Այստեղ կրթվել են ոչ միայն ժամանակի հոգեվորականները, այլև ապագա գրողներ, ուսուցիչներ, երաժիշտներ, պատմաբաններ, հանրային գործիչներ։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաբաններին պատգամել է նոր փորձությունների հանդիման լինել միասնական


Հայոց Հովվապետը, խոսելով հայրենիքի և ժողովրդի համար ներկայիս դժվարին ժամանակաշրջանի մասին, նաև մտահոգությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Հայրապետի և եկեղեցականության թիրախավորմանը՝ նշելով, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն, լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել հասարակության մեջ նրա բարձր վարկն ու հեղինակությունը։

 

Վեհափառ Հայրապետն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակցող երիտասարդների


Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռում կազմակերպված դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների՝ հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հաղորդակցվելու հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Ծրագրի տևողությունը 21 օր է, տարբեր երկրներից ժամանած երիտասարդները ապրում և կրթվում են Մայր Աթռում:

ՀԵՀԵՄ 25


Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումն այս տարի նշում է հիմնադրման 25 ամյակը: Ամեն ինչ սկսվեց 2001-ին, երբ Հայաստանը նշում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ստեղծվեց երիտասարդական գրասենյակ, որի նպատակն էր ակտիվացնել երիտասարդության ներգրավվածությունը հայ Եկեղեցու կյանքում։ Հենց այդ կառույցի հիմքի վրա տարիներ անց ստեղծվեց ՀԵՀԵՄԸ՝ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը։

«Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր մարդիկ դիմավորեցին Ամենայն հայոց հայրապետին


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիպում է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու և Հայոց մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ: Վեհափառի վերադարձի օրը որդիական իրենց աջակցությունն ու սերն արտահայտելու համար, «Զվարթնոց» օդանավակայան էին եկել հարյուրավոր մարիկ: Նորին սրբությունը հայրական իր հորդորը հղեց՝ ամուր մնալ, չտրվել ավելորդ հույզերի և միասնաբար հաղթահարել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները:

 

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ


Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ստեղծվել է 2005թ-ին Արա Գևորգյանի և դիրիժոր Նորայր Դավթյանի նախաձեռնությամբ: Այն առաքելություն է ստանձնել պահպանելու և զարգացնելու Հայաստանում ձևավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստը: Կինոերաժշտությունից մինչև դասական գործերի փոխադրումներ՝ նվագախումբը նորովի է ներկայացնում ազգային գործիքները:

Հավատ


Ի՞նչ է հավատը, ինչպե՞ս կարող է դրսևորվել ամենօրյա վարքում, ի՞նչ է բովանդակում պատարգին արտասանվող Հավատո հանգանակը։ Մեկնում է Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: