![]() |
«Վանական» ռոք խումբ«Վանականը» նոր երգ կթողարկի «Վանական» ռոք խումբը առաջիկայում պատրաստվում է նոր երգ թողարկել և տեսահոլովակներ նկարահանել։ Խումբն ընդամենը մի քանի տարվա պատմություն ունի, բայց հասցրել է երկրպագուների բանակ ձեռք բերել։ «Վանական» խմբի անդամները զուգահեռ այլ տեղերում են աշխատում եւ իրենց վաստակած գումարները ներդնում խմբի զարգացման համար։ |
![]() |
Շուշիկի բենդ«Շուշիկի» բենդը հանրայնացնում է Կոմիտասի երաժշտությունը «Շուշիկի» բենդի աղջիկները ծանոթացել են Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցում։ Նրանք կատարում են հայկական ֆոլկ երաժշտություն, մարզերում իրականացնում են կրթական տարբեր ծրագրեր, հանրայնացնում են կոմիտասյան երաժշտությունը: Արդեն երկու տարի է բենդը մասնակցում է միջազգային փառատոնի։ Վերջին շրջանում հաճախ երաժշտական ծրագրեր են իրականացնում Տավուշի մարզում։ |
![]() |
Հակոբ Մովսես․ Հարության խորհուրդըՔրիստոնեության բուն էությունը հարությունն է։ Պատմության մեջ Քրիստոսից առաջ խաչվել են հարյուր հազարավոր մարդիկ, խաչելությունն ընդամենը պատժի ձեւ էր, բայց հարություն է առել միայն մեկը՝ Հիսուս Քրիստոսը։ Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը ներկայացնում է հարության խորհուրդի իր ընկալումը, կարդում այդ թեմայով գրված իր բանաստեղծությունները։
|
![]() |
Ճրագալույցի Սուրբ Պատարագով սկսվել է Հարության տոնըՃրագալույցի Պատարագ տավա ընթացքում մատուցվում է երկու անգամ Սուրբ Ծննդին և Սուրբ Հարությանը: Ճրագալույց նշանակում է վառել, լուցանել ճրագներն ու մոմերը: Այն խորհրդանշում է մարդկությանը Քրիստոսի տված լույսը՝ հավիտենական կյանքը: Սուրբ Գայանե վանքում Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվել է Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ։ |
![]() |
Մայր Աթոռում կատարվել է խաչելության և թաղման կարգԱվագ ուրբաթ Մայր Աթոռի բաց խորանում հիշատակումը կատարվել է Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ։ Թաղման կարգի ժամանակ հնչել է «Խաչի քո Քրիստոս» շարականը, որը հիշատակում է Տիրոջ մատնությունն ու մարդկության մեղքերի համար կրած չարչարանքները: |
![]() |
Տեղի է ունեցել «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսըԿոմիտաս թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել Տ. Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը: Տեր Հեթումը Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվն է: Տարիներ շարունակ ծառայելով Պղնձահանքի՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, նկատել է, որ անհրաժեշտություն կա մարդկանց ներկայացնել սրբավայրի հարուստ որմնանկարների սյուժեները, մեկնել դրանց աստվածաբանական ու ծիսական իմաստները: |
![]() |
Կայացել է «Արփիափայլ և երփնազան Սուրբ Էջմիածին» պատկերագրքի շնորհադեսըՄայր Աթոռի Ռուբեն Սևակ թանգարանում տեղի է ունեցել «Արփիափայլ և երփնազան Սուրբ Էջմիածին» պատկերագրքի շնորհանդեսը։ Այն ներկայացնում է Մայր տաճարը պատկերող նկարիչների ավելի քան 60 աշխատանք։ Հեղինակը Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն է։ Նա օգտվել է թանգարանների արխիվներից և մասնավոր հավաքածուներից։ |
![]() |
«Մասունք» ավանդական երգի-պարի համույթՌուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը հանրայնացնում է ոչ միայն ազգային երգն ու պարը, այլև տարբեր գավառների, շրջանների ծեսերը, խաղերն ու տոները: Համույթի անդամները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնք երեկոյան ժամերին՝ իրենց հիմնական աշխատանքից հետո հավաքվում են, երգում ու պարում։ |
![]() |
Արցախի այաներ համույթ2017 թվականին Ստեփանակերտում կազմավորված Արցախի այաներ համույթը բեմում կենդանացրել է գերդաստանի մեծ մոր կերպարը, որը Արցախի բարբառով երգեր է երգում, օրհնում ու առակներով խոսում: Արցախից բռնի տեղահանվելուց հետո առավել մեծ նախանձախնդրությամբ է գործում համույթը: |
![]() |
Տեղահանության պատմություններԱրցախի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված մարդկանց պատմություններ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 300 մարդ այժմ ապրում է Արարատի մարզի Ռանչպար գյուղում։ Նրանց վարձակալած բնակարաններն անմխիթար վիճակում են՝ չունեն խոհանոց, բաղնիք, մահճակալներ ու կենցաղային տեխնիկա։ Սովորաբար մեկ սենյակում քնում են մի քանի հոգով։ Բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը աշխատանք չունի։ |
![]() |
«Լույս» վոկալ հնգյակԱռաջիկայում «Լույս» վոկալ հնգյակը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա համերգի։ Սովորաբար շրջագայությունների ընթացքում, եթե համընկնում է կիրակի օրվա հետ, խումբը որեւէ եկեղեցում երգում է պատարագի ընթացքում։ Երբեմն «Լույսը» հրավերով երգում է նաեւ Հայաստանի եկեղեցիներում։ Հնգյակը ձևավորվել է 20 տարի առաջ Գեղարդավանքում։ |
![]() |
«Խազեր» երգչախումբԱյս տարի «Խազեր» երգչախումբը պատրաստվում է կամավորականից անցում կատարել պրոֆեսիոնալի։ Դրա համար խմբի անդամները բանակցում են պրոդյուսերների հետ, փորձում են գումար գտնել։ Երգչախումբը ձևավորվել է 2013 թվականին։ Կատարում է ազգային դասական երաժշտություն՝ հիմք ունենալով Կոմիտասի դպրոցը։ |