Գյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ Վերք եկեղեցում հազարավոր քաղաքացիներ միացել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքին և գրավոր դիմում ներկայացրել դատարան։ Նրանք պնդում են, որ Սրբազանի շարունակական անազատությունը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատցյալների վրա, և դրանով սահմանափակվում է կրոնական պահանջմունքները բավարարելու իրենց սահմանադրական իրավունքը։ Արդեն ինը ամիս է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնվում է անազատության մեջ։ Սրբազան հայրը զրկված է հոգևոր սպասավորություն իրականացնելու և թեմի հոգսերով զբաղվելու հնարավորությունից։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան
2026-04-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ