
Շարքը ներկայացնում է ստեղծագործող հոգևորականներին
![]() |
Տ. Իսահակ քահանա Մարգարյան«Շնորհը տրվում է, երբ մարդն ընդառաջ է գնում Աստծուն»,-համոզված է մեր հաղորդման հերոսը՝ Իսահակ քահանա Մարգարյանը: |
![]() |
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան«Մեր ծնված պահից կյանքն ինքնին շնորհ է. շնորհը մարդու և Աստծո հանդիպման վայրն է». Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ իր մտորումներով և ստեղծագործություններով «Լույս զվարթ»-ի տեսախցիկի առջև է: |
![]() |
Իշխան սարկավագ Սահակյան
Իշխան սարկավագը, երբ ընկերոջ հետ առաջին անգամ գնում էր փայտամշակման արվեստանոց, չէր էլ պատկերացնում, թե ինչպես կփոխվի իր կյանքը դրանից հետո:
«Փայտը ունի բնավորություն, տրամադրություն, պիտի կարողանաս ներդաշնակվել նրա հետ, այդ դեպքում միայն կկարողանաս հաջողել,- ասում է Իշխան սարկավագը,-տրված շնորհի համար պիտի շնորհակալ լինել, աշխատել՝ բաժին հանելով մարդկանց»:
|
![]() |
Տեր Ատոմ քահանա Ասատրյան«Երբ առաջին անգամ մոտիկից լսեցի բազմաձայնութուն, կյանքումս շրջադարձ եղավ: Այդ ճանապարհն էլ տարիներ հետո պիտի բերեր քահանայության»: |
![]() |
Նարեկ սարկավագ ԿիրակոսյանՆարեկ սարկավագը երգում է «Էջմիածին» երգչախմբում, տիրապետում է մի քանի նվագարանների՝ շվի, կիթառ, դուդուկ: «Առանց երաժշտության չեմ պատկերացնում կյանքս, - ասում է Նարեկը,- ստեղծագործելը մարդուն տրված ամենամեծ պարգևն է, ինքնադրսևորվելու և իրեն ճանաչելու հնարավորություն»: |
![]() |
Արթուր սարկավագ Վարդանյան«Գևորգյան հոգևոր ճեմարան եկա հասուն տարիքում, ինձ վստահված էր ճեմարանի սաներին հոգևոր երգեցողություն դասավանդելը: Պատարագին իմ սաների հետ նույն դասում կանգնած եմ երգում, մեծ պատասխանատվություն է». Արթուր սարկավագ Վարդանյան: |
![]() |
Տեր Աբել քահանա Քարտաշյան«Հասուն տարիքում եկա քահանայական ծառայության: Սկզբում դժվար էր: Ջութակահարի համար բոլորովին նոր ու չբացահայտված աշխարհ էր հոգևոր երաժշտությունը: Հետո հասկացա՝ ինչ պարգև եմ ստացել...»: |
![]() |
Հակոբ սարկավագ Մալխասյան
Նա չի ծնվել արվեստագետների ընտանիքում, մանկությունից չի ապրել արվեստի մեջ: Մի օր, Գևորգյան հոգևոր ճեմարանում սովորելիս, Հակոբ սարկավագ Մալխասյանի առջև նոր դուռ է բացվել՝ նկարելու պահանջն ու բերկրանքը…
|
![]() |
Հովհաննես սարկավագ Ներսեսյան«Դեռ փոքր տարիքից ծառայում էի եկեղեցում, հաճելի էր, երբ ասում էին լավ ես երգում: Հիմա երգում եմ օպերային թատրոնի բեմում, մասնակցում եմ միջազգային փառատոնների, բայց միևնույն է՝ ամենահարազատը պատարագին մասնակցելն է: Շնորհը պիտի ընդունես խոնարհությամբ և շնորհակալությամբ»: |
![]() |
Սևան դպիր ԻչՍևան դպիր Իչը ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Ութ տարեկանից զբաղվում է արծաթագործությամբ: Միշտ երազել է իր աշխատանքներից մի օր տեսնել եկեղեցում: Հայաստան գալը լիովին փոխեց նրա կյանքը, այժմ Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից լսարանի դպիր է: |
![]() |
Տեր Սահակ քահանա ՄարտիրոսյանՏեր Սահակ քահանա Մարտիրոսյանը Նորավանքում է ծառայում: Երբ առաջին անգամ ամսագրերում հայտնվեցին նրա լուսանկարները, զարմանալի թվաց նույնիսկ իրեն, երբեք չէր մտածել այդ արվեստով հատուկ զբաղվելու մասին: Լուսանկարեցի, տեսա՝ լավ է ստացվում, որոշեցի մարդկանց հետ կիսել իմ փոքրիկ ուրախությունները: Արդեն տասը տարի այստեղ եմ ու ամեն օր կարծես առաջին օրը լինի...» |
|
Դավիթ սարկավագ ՍարիբեկյանՍպիտակ կտավի առաջ սպասում ես աղոթքով ու համբերությամբ, թե երբ կգա այն պատկերը, որը քո մեջ է, կամ` դու նրա մեջ…»:
|