Տեր Հովհան Լեոն Խոջա-Էյնատյան


Մասնագիտությամբ երաժիշտ է տեր Հովհանը, Էվանսթոնի Սուրբ Հակոբ եկեղեցում հիմնել է «Նարեկ զանգակներ» նվագախումբը: Հայաստան այցը առիթ հանդիսացավ «Երևան» լարային քառյակի հետ ներկայացնելու Ալան Հովհաննեսի «Խորհուրդ նահատակաց» ստեղծագործությունը:

Տիգրան սարկավագ Սարգսյան


Տիգրանը եկեղեցականի զգեստն ընտրեց Մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո: Այժմ սարկավագ է: Նրա գեղանկարների մեծ մասում Ապարանն է՝ անզուգական բնությամբ ու յուրատիպ գյուղերով:

Տ. Թեոդիկ քահանա Չեթինքայա


Տեր Թեոդիկը Պոլսում, դեռ պատանի հասակում, օգնում էր հարևան դերձակին: Այսօր հին հայկական զարդանախշերի և նորերի համադրմամբ հոգևորականների ծիսական զգեստներ է ձևավորում:

Տ. Սևակ քահանա Սարիբեկյան


«Շնորհը Աստծո առաջին հպումն է մարդուն»,-ասում է Սևակ քահանան ու պատմում, թե ինչպիսի շրջադարձ եղավ կյանքում, երբ Իտալիա մեկնեց ուսանելու՝ որպես վերականգնող։

Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյան


Վազգեն քահանան Օշականի եկեղեցուն կից խաչքարագործության դպրոց է բացել: Ստեղծագործում է և սովորեցնում ստեղծագործել։

Տ. Իսահակ քահանա Մարգարյան


«Շնորհը տրվում է, երբ մարդն ընդառաջ է գնում Աստծուն»,-համոզված է մեր հաղորդման հերոսը՝ Իսահակ քահանա Մարգարյանը:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան


«Մեր ծնված պահից կյանքն ինքնին շնորհ է. շնորհը մարդու և Աստծո հանդիպման վայրն է». Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ իր մտորումներով և ստեղծագործություններով «Լույս զվարթ»-ի տեսախցիկի առջև է: 

Իշխան սարկավագ Սահակյան


Իշխան սարկավագը, երբ ընկերոջ հետ առաջին անգամ գնում էր փայտամշակման արվեստանոց, չէր էլ պատկերացնում, թե ինչպես կփոխվի իր կյանքը դրանից հետո: 
«Փայտը ունի բնավորություն, տրամադրություն, պիտի կարողանաս ներդաշնակվել նրա հետ, այդ դեպքում միայն կկարողանաս հաջողել,- ասում է Իշխան սարկավագը,-տրված շնորհի համար պիտի շնորհակալ լինել, աշխատել՝ բաժին հանելով մարդկանց»: 
 

Նարեկ սարկավագ Կիրակոսյան


Նարեկ սարկավագը երգում է «Էջմիածին» երգչախմբում, տիրապետում է մի քանի նվագարանների՝ շվի, կիթառ, դուդուկ: «Առանց երաժշտության չեմ պատկերացնում կյանքս, - ասում է Նարեկը,- ստեղծագործելը մարդուն տրված ամենամեծ պարգևն է, ինքնադրսևորվելու և իրեն ճանաչելու հնարավորություն»: 

Արթուր սարկավագ Վարդանյան


«Գևորգյան հոգևոր ճեմարան եկա հասուն տարիքում, ինձ վստահված էր ճեմարանի սաներին հոգևոր երգեցողություն դասավանդելը: Պատարագին իմ սաների հետ նույն դասում կանգնած եմ երգում, մեծ պատասխանատվություն է». Արթուր սարկավագ Վարդանյան: 

Տեր Աբել քահանա Քարտաշյան


«Հասուն տարիքում եկա քահանայական ծառայության: Սկզբում դժվար էր: Ջութակահարի համար բոլորովին նոր ու չբացահայտված աշխարհ էր հոգևոր երաժշտությունը: Հետո հասկացա՝ ինչ պարգև եմ ստացել...»:

Հակոբ սարկավագ Մալխասյան


Նա չի ծնվել արվեստագետների ընտանիքում, մանկությունից չի ապրել արվեստի մեջ: Մի օր, Գևորգյան հոգևոր ճեմարանում սովորելիս, Հակոբ սարկավագ Մալխասյանի առջև նոր դուռ է բացվել՝ նկարելու պահանջն ու բերկրանքը…